Երևան
12 °C
Պատգամավոր Գայանե Աբրահամյանի այսօրվա հայտարարությունից հետո, ըստ որի մանդատը վայր է դնում, անորոշ իրավիճակ է ստեղծվել՝ ո՞ւմ պետք է փոխանցվի մանդատը` «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարի՞ն, թե ցուցակում հաջորդ կին թեկնածուին։
Խնդիրն այն է, որ Ընտրական օրենսգրքի 100 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 25 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:
Ահա այս հոդվածն է, որ նման քննարկման առիթ է տվել, որովհետեւ այս հոդվածի համաձայն՝ եթե «Իմ քայլը» խմբակցությունում կին պատգամավորների թիվը 22-ից փոքր է, ապա մանդատը պետք է տրամադրվի ցուցակում հաջորդ կին թեկնածուին։ Գայանե Աբրահամյանից հետո «Իմ քայլը» խմբակցությունում մնում է 21 պատգամավոր, ուստի մանդատը պետք է փոխանցվեր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Զարուհի Մաթեւոսյանին։
Բայց շատերը հավանաբար չեն նկատել, որ Ընտրական օրենսգրքի անցումային դրույթների 15-րդ կետի համաձայն՝ 25 տոկոսի շեմը գործելու է 2021 թվականի հունվարի 1-ից հետո, իսկ մինչ այդ՝ պարտադիր է համարվում կանանց 20 տոկոսի (18 պատգամավոր) ներգրավումը խմբակցությունում։
20 տոկոսը կազմում է 18 կին պատգամավոր, ինչը այս պահին առկա է «Իմ քայլը»-ում։ Սա նշանակում է, որ Աբրահամյանի մանդատն, այնուամենայնիվ կտրամադրվի ցուցակի հաջորդ համարին՝ Գյումրու քաղաքապետի խորհրդական Կարապետ Մխչյանին։
Կարապետ Մխչյանը մեր զրույցում ասաց, որ իր իմանալով պետք է համամասնական ցուցակի հաջորդ կին թեկնածուին մանդատը տրամադրվի։ «Բացի այդ էլ տիկին Աբրահամյանը մեկ շաբաթ ժամանակ ունի իր որոշումը վերանայելու, հուսով եմ, որ հենց այդպես էլ կլինի, որոշումը կվերանայի»,- ասաց Մխչյանը։
Հարցին, բայց եթե լինի առաջարկ պատրա՞ստ եք դառնալ պատգամավոր՝ պատասխանեց, որ այդ օրը կգա, կորոշի։
Հ․ Գ․ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեր զրույցում ասաց, որ հրաժարականի դիմումը ստանալուց հետո հավասարակշռությունը նայելուն են․ եթե պարզվի, որ խախտվել է, մանդատը տրամադրվելու է ցուցակում հաջորդ կին թեկնածուին։
«Պետք է սպասել, տեսնել։ Միգուցե մինչեւ այդ լինում են ինքնաբացարկներ եւ հերթը իրականում կնոջ է հասնում։ Օրինակի համար եմ ասում։ Եթե ունենում ենք ինքնաբացարկ, հաջորդը լինում է կին, արդեն խնդիր չի լինում, չեմ կարող ասել ինչ տեղի կունենա»,-ասաց ԿԸՀ նախագահը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT