ՍԴ նախագահի ընտրությունները դարի հարց մի դարձրեք. Հրայր Թովմասյան

Սրանք քաղաքական ընտրություններ չեն, քաղաքական պայքար չէ, հայացքների պայքար չէ: Նույնիսկ անձերի պայքար չէ: Ներքին փոքրիկ պրոցեդուրա է: Այն երկրներում, որտեղ ՍԴ նախագահի ընտրությունները վերապահված են հենց Սահմանադրական դատարանին, անցնում են աննկատ, ոչ ոք դրա մասին չի իմանում, պետք է երկար ժամանակ անցնի, նոր մարդիկ իմանան՝ ով է ՍԴ նախագահը: Լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը:

Վերջինս հորդորեց նաև Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունները դարի հարց չդարձնել: «Անգամ օրվա հարց մի դարձրեք: Սահմանադրական դատարանի նախագահը իր հիմնական ֆունկցիան իրականացնելիս ոչնչով ՍԴ մյուս դատավորներից չի տարբերվում: Ընդամենը ունի մեկ առաքելություն՝ ՍԴ բնականոն գործունեությունը ապահովելը, և հարցադրումներն էլ, ընտրություններն էլ պետք է կատարվեն այդ ասպեկտով»:

Ես, իհարկե, ունեմ ասելիք և ունեմ դիրքորոշում ոչ միայն այս պրոցեսների, այլ շատ ու շատ այլ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնք ենթադրում են այլ ֆորմատով ամբողջը ասել: Եվ ոտքի վրա մեկ նախադասությամբ ես կդժվարանամ այդ հարցերին պատասխանել, և կիսատ կմնա:

Թովմասյանը նշեց՝ որևէ դատավորի հետ որևէ թեկնածություն չի քննարկել: «Կարող եմ ենթադրել, որ որոշակի անդամներ որոշակի քննարկումներ միմյանց հետ կատարում են, ես այդ ամբողջից տեղյակ չեմ»:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ կո՞ղմ է Հրայր Թովմասյանը ՍԴ  հին անդամներից որևէ մեկի ընտրությանը: «Ձեր հարցով փորձում եք քվեարկության գաղտնիության մի ասպեկտը բացել, այսինքն՝ որոշակիացնել 9 անդամներից որոնք են հին, որոնք են՝ նոր»:

Շարունակելով հարցին պատասխանել՝ Թովմասյան նշեց, որ քվեարակություն իրականացնելիս 3 ասպեկտով է առաջնորդվելու: «3 գործոն է ինձ համար կարևոր. առաջինը՝ պրոֆեսիոնալ հատկանիշներն են: Թեկնածուն ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում մասնագիտական առումով պետք է հեղինակություն լինի, սա շատ կարևոր է ՍԴ նախագահի համար: Երկրորդը՝ մարդկային հատկանիշները, թե որքանով է ինքը ունակ ՍԴ-ում ապահովել այնպիսի մթնոլորտ, որ հնարավորություն տա մարդկանց աշխատել, երրորդը՝ վարչական կազմակերպչական ունակությունները»:

Թովմասյանը նաև ընդգծեց՝ թեկնածուներին տասնյակ հարցեր ունի տալու, նաև պատրաստ է կիսվել իր փորձով: «Եթե չգտնեմ այն թեկնածուին, որը կարծում եմ՝ կկարողանա դա անել, բոլորին դեմ կքվեարկեմ, տեսնեմ, որ ինչ-որ մեկը կա՝ կողմ կքվեարկեմ»:

Հարցին՝ հեշտ կլինի՞ Թովմասյանի համար ՍԴ-ում աշխատելը՝ հաշվի առնելով իր գնահատականները այն գործընթացների վերաբերյալ, որոնք կատարվել են ՍԴ-ի շուրջ, Թովմասյանը նշեց, որ դրանք իրարից պետք է բաժանել: «Այս պահին ունեմ հստակ որոշում, մեկ սկզբունք. իմ  մասնակցության ֆորմատը, քվեարկության ֆորմատը կախված է լինելու իրավիճակից, կոնկրետ գործից: Կոնկրետ հանգամանքներից ելնելով՝ այդ որոշումը կկայացվի: Դրանից դուրս ինչ-որ ասել եմ, այդ ամբողջի տերն եմ, այդ ամբողջը ես ցանկացած ֆորմատով թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի դրսում շարունակելու եմ ասել»:

Թովմասյանը նաև ընդգծեց՝ նորընտիր անդամները ՍԴ-ում ճանաչելիության խնդիր ունեն: «ՍԴ-ում նոր մարդ են իրենք, և՛ սահմանադրական արդարադատությունը, և՛ ՍԴ-ի սպեցիֆիկան լրիվ տարբեր են, և այս առումով ճանաչելու հարցեր կան:

Հրայր Թովմասյանը նաև ասաց, որ ունի ասելիք և ունի դիրքորոշում ոչ միայն այս պրոցեսի, այլ շատ ու շատ այլ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնց մասին նախընտրում է խոսել այլ ֆորմատներով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1777 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին