Երևան
12 °C
Եվրամիությունը չի ճանաչում երեկ Բելառուսում տեղի ունեցած նախագահական երդմնակալության արարողությունն ու չի ընդունում Լուկաշենկոյին՝ որպես երկրի լեգիտիմ նախագահ: Կառույցի ղեկավարությունը կարծում է, որ Լուկաշենկոյի այս քայլ ավելի է խորացնում ճգնաժամը, որում հայտնվել են Բելառուսի իշխանություններն ու ժողովուրդը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել է, որ ի սկզբանե են եղել ապօրինությունները՝ սկսած խախտումներով ընտրություններից, մինչեւ ապօրինի երդմնակալություն:
Գրեթե նույնաբովանդակ ելույթ է քիչ առաջ ունեցել նաեւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինրիկ Ռաաբը՝ նշելով, որ այս քայլը հավելյալ անկում ապահովեց Լուկաշենկոյի՝ առանց այն էլ իջած վարկանիշի վրա եւ հաստատեց այն պնդումը, որ վերջինս խաբում է իր ժողովրդին:
Եվրամիության անդամ երկրներից Սլովակիան առաջիններից մեկն է Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարել ոչ լեգիտիմ նախագահ: Այդ մասին իր «Թվիթերում» գրել է Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը՝ հավելելով, որ Սլովակիան աջակցություն է հայտնում բելառուսական ժողովրդին:
Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ Լուկաշենկոն չի կարող հույս ունենալ ժողովրդավարական լեգիտիմության համար, դրա վկայությունը գաղտնի երդմնակալությունն է:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը եւս հայտարարել է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին՝ որպես Բելառուսի օրինական նախագահ, քանի դեռ չեն անցկացվել վստահելի արդյունքներով ընտրություններ:
Նույն կարծիքն ունի նաեւ պաշտոնական Ուկրաինան: Երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իր «Թվիթերում» գրել է, որ Լուկաշենկոյի ինաուգուրացիան չի դարձնում նրան լեգիտիմ նախագահ: Կուլաբեն հավելել է, որ իրենք երբեւէ չեն խառնվել Բելառուսի ներքին գործերին եւ աջակցություն են հայտնում բելառուսցիներին իրենց ազատ կամարտահայտման դրսեւորումներում:
Կանադայի ԱԳ ղեկավար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը եւս «Թվիթերի» իր էջում հայտնել է, որ Կանադան ցավում է կեղծված ընտրությունների շարունակության՝ Լուկաշենկոյի կեղծ երդմնակալության համար՝ կոչ անելով ազատ ընտրություններ անցկացնել:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, հույժ գաղտնի պայմաններում տեղի ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը, որի մասին հայտնի դարձավ ավարտից հետո միայն: Այս արարողությունից հետո բելառուսական ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության գործողությունների եւ երկարաժամկետ ցույցերի մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
Range Rover-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT