ՀՀ-ում քննվող բոլոր գործերը ծանոթացնե՞նք պաշտպաններին, ինչ է թե նրանք հայտարարում են, որ թաքցնելու բան ունենք. դատախազ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նախորդ նիստին, հիշեցնենք, պաշտպանական կողմը դատարանին միջնորդել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջել եւ իրենց տրամադրել Մարտի 1-ի՝ նախաքննության փուլում գտնվող մայր գործի ողջ նյութերը. պաշտպանների կարծիքով՝ հնարավոր է, որ դրանցում առկա լինեն մեղադրանքը հերքող ապացույցներ:

Այսօրվա դատական նիստին այդ միջնորդության դեմ առարկեց մեղադրող կողմը՝ այն որակելով անհիմն եւ դատարանից խնդրելով մերժել: Մասնավորապես մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ասաց, որ ինչպես պաշտպաններն են պնդում, այնպես էլ Եվրոպական դատարանն է արձանագրել, որ կողմերի հավասարությունը արդար դատաքննության ամենակարեւոր երաշխիքներից մեկն է, եւ իրենք դրան չհամաձայնել չեն կարող, սակայն, ըստ դատախազի, տվյալ դեպքում իրենք անհավասար պայմաններում չեն էլ գտնվում. «Պաշտպանության կողմը այդ հավասարությունը փորձում է տարածել սույն վարույթից դուրս, փորձ է անում տեղեկություններ ունենալ մի քրեական գործի վերաբերյալ, որը քննվում է այլ մեղադրյալների նկատմամբ, որոնց մի մասը հետախուզվում են, եւ որի քննության ուղղությունը, որքան էլ առնչվում է, ունի անմիջական առանձնահատկություն, ապացուցման ինքնուրույն առարկա, եւ, համենայն դեպս, սույն գործի հանգուցալուծման վրա չի ազդում»,- ասաց դատախազը՝ շեշտելով նաեւ, որ այդ գործը դեռեւս նախաքննության փուլում է, ուստի գործում է նախաքննական տվյալների գաղտնիության սկզբունքը.

«Մենք չենք ներկայացրել որեւէ փաստարկ, որ չկա քրեական գործում, եւ չենք պատրաստվում ներկայացնել մի փաստարկ, որին հակադարձելու հնարավորություն պաշտպանական կողմը չի ունենա, այդ պարագայում գործ կունենանք պաշտպանության իրավունքի խախտման, անհավասար «զենքերի» հետ, բայց սույն գործով մեր ունեցած «զենքը» դատարան ներկայացված փաստական տվյալներն են, որ առկա են դատական գործում, որոնց ծանոթանալու եւ պաշտպանական տակտիկա մշակելու հնարավորություն կողմը ունեցել է»,- ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ պաշտպանության կողմի փաստարկների ծայրահեղությունը արտահայտվում էր հատկապես նրանում, որ նրանք իրենց տակտիկան ընտրելու հնարավորությունները փորձում էին կապել մեղադրանքի կողմի հետ, փորձում էին նախաքննության փուլում գտնվող քրեական գործով տեղեկություններ ունենալ իրենց պաշտպանական տակտիկան ճիշտ որոշելու համար. «Պաշտպանության կողմն ակնկալում է փոխել մեղադրանքի պաշտպանության զենքերը՝ ըստ իր հարմարության, բայց մենք մեղադրանքը պաշտպանում ենք այս գործի նյութերով, մեղադրանքի կողմն է որոշում՝ ինչ ապացույցներով մտնի քրեաիրավական վեճի մեջ, մենք այս ապացույցներով ենք դատարանից ակնկալում դատական ակտ»,- ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով՝ եթե ցույցերի խաղաղ լինել-չլինելու կամ ցանկացած այլ հանգամանքի վերաբերյալ պաշտպանության կողմը որեւէ տվյալ ունի, զրկված չէ դա դատարանին ներկայացնելու հնարավորությունից. «Հանրապետությունում քննվող բոլոր քրեական գործերը ծանոթացնե՞նք պաշտպաններին, զուտ էն պատճառով, որ նրանք ԶԼՄ-ների առջեւ հայտարարում են, թե սրանով մեղադրող կողմը փորձում է հանրությունից որեւէ բան թաքցնել»,- հարց բարձրացրեց նա՝ ասելով, որ եթե թաքցնելու խնդիր ունենային, ջանք չէր գործադրվի, որ հրապարակային դատաքննության ընթացքում հրապարակվեն գործում առկա ապացույցները:

Ըստ դատախազի՝ պաշտպանների միջնորդությունը դատավարական վեճի մեջ օգտագործվող միջոցների հավասարության մասին է, սակայն այդ հավասարությունը, ըստ նրա, ներկայացվեց աղավաղված ձեւով. «Ես շատ բանից կարող եմ տեղեկացված լինել, օպերատիվ տեղեկություններ ունենալ, երբ դրանք դատարանում օգտագործեմ, պաշտպանության կողմը դրանց ծանոթանալու հնարավորություն կունենա, եւ հաջորդիվ կողմը միջնորդություն է ներկայացնելո՞ւ, որ ես ինչքան օպերատիվ տեղեկություն ունեմ, անկեղծանամ դատարանում, որ հոգով հավասար լինենք այս վեճի մեջ»,- դարձյալ հռետորաբար հարցրեց նա՝ հավելելով. «Եթե մեղադրանքի կողմը գտներ, որ սույն գործով ամբաստանյալներին մեղադրելիս պետք է կամ կարող էին օգտագործվել այլ զենքեր, դրանք կներկայացվեին դատարան, վստահեցնում եմ, հավասար հնարավորություններով»,- եզրափակեց նա:

Տեւական քննարկումից հետո դատարանն ի վերջո որոշեց միջնորդության քննությունը հետաձգել. դատավոր Աննա Դանիբեկյանը պարզաբանեց, որ միջնորդության լուծումը հետաձգվում է մինչ սույն գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2218 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ