Երևան
12 °C
«Ամասիայի առողջության կենտրոն»-ի տնօրենը նույն բժշկական կենտրոնում, որպես տնտեսուհի, հրամանագրել է իր մորը: Վերջինս մինչև 2018 թվականը փաստացի աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, սակայն այդ պայմաններում նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չի լուծարվել:
Արդյունքում 2010-2018թթ. նշված անձի անվամբ, որպես վարձատրություն, պետական միջոցներից հատկացվել է ընդհանուր առմամբ 4.3 մլն ՀՀ դրամ գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ներկայացնելով մանրամասներ:
Ըստ այդմ, ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների առթիվ ՀՀ ոստիկանության Ամասիայի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել են «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ հանցավոր մեխանիզմով պետական միջոցների հափշտակության դեպքեր:
Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ տնօրենը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օժտված լինելով ապահովելու բյուջետային հատկացումների արդյունավետ ու նպատակային օգտագործումը, շահադիտական նպատակով, նույն բժշկական կենտրոնում որպես տնտեսուհի հրամանագրել է իր մորը: Վերջինս մինչև 2018 թվականը փաստացի աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, սակայն այդ պայմաններում նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չի լուծվել: Նշված տարիների ընթացքում աշխատավարձի վճարման տեղեկագրերում տնօրենի մայրիկի տվյալները ներառվել են որպես աշխատանքային պարտականությունները փաստացի կատարած աշխատակցի և ներկայացվել վճարման: Արդյունքում 2010-2018թթ. նշված անձի անվամբ, որպես վարձատրություն, պետական միջոցներից հատկացվել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի՝ 4.3մլն ՀՀ դրամ գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է:
Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ-ում հաշվառված և սպասարկվող ազգաբնակչության 2010 թվականից մինչև 2019 թվականի ցուցակներից չեն հանվել թվով 5 մահացած և մշտական բնակության այլ վայր տեղափոխված թվով 11 անձանց վերաբերյալ տվյալները: Փոխարենը պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, նրանց տվյալները շարունակաբար թողնվել են «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ-ում հաշվառված և սպասարկվող ազգաբնակչության ցուցակներում, ինչի արդյունքում նշված անձանց բժշկական սպասարկման համար պետական միջոցներից հատկացվել են նախատեսվածից ավելի գումարներ, որոնք առերևույթ յուրացման եղանակով հափշտակվել են՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Վերը նկարագրված դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:
Քրեական գործի շրջանակներում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ ստուգման առարկա կդառնա վերոնշյալ հանցավոր մեխանիզմներով նշված բժշկական կենտրոնում հաշվառված և սպասարկվող ազգաբնակչության ցուցակներում նաև այլ մահացած կամ մշտական բնակության վայրը փոխած, ՀՀ-ից երկարաժամկետ բացակայող անձանց տվյալների հնարավոր առկայությունը, կպարզվի նշված հանցավոր մեխանիզմներում ներգրավված բոլոր պատասխանատու աշխատակիցների շրջանակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT