Երևան
12 °C
Հարթաշենի բնակիչը կալանավորվել է համագյուղացիներից մեկին ծեծելու, իսկ մյուսի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ 2020թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 02:40-ից 03:10-ն ընկած ժամանակահատվածում, կտրած-ծակած մարմնական վնասվածքներով «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն էր ընդունվել Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի 3 բնակիչ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.
Քննությամբ պարզվել է, որ Հարթաշեն բնակավայրի 21-ամյա բնակիչը 2020թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, իր տան հարևանությամբ բարձր հնչող երաժշտությունն անջատելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում ծեծել է հարևանին, այնուհետև 21-ամյա երիտասարդը, «Սովխոզ» կոչվող տարածքի հարևանությամբ շարունակելով պարզաբանումները, մի խումբ համագյուղացիների հետ քաշքշուկի և փոխադարձ կռվի ընթացքում իր մոտ պահած դանակով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, բազմաթիվ անկանոն հարվածներ հասցնելու եղանակով նույն համայնքի 18-ամյա երիտասարդին պատճառել է որովայնի առաջնային պատի, գոտկային և պոչուկային շրջանի ծակած-կտրած վերքեր, իսկ 30-ամյա համագյուղացուն դիտավորությամբ պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և 118-րդ հոդվածով (ծեծը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն
System of a Down խումբը համե՞րգ կունենա Երևանում. թեմային անդրադարձել են Սերժ Թանկյանն ու ԿԳՄՍ նախարարը
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Փաշինյան
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ վարչապետ
2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP
Անդրանիկ Թևանյանը կալանավորվել է
Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի ավելի ուշ
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևները կշարունակվեն
Կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ հաջողությունն, ըստ հարցումների, առողջության ապահովագրությունն է․ նախարար
Մարտունի-Գետափ ճանապարհին հարակից դաշտում ցեխակույտերում արգելափակված մեքենայի ուղևորներից մեկը մոլորվել է
Մարտուն Գրիգորյանի՞ն էլ կզրկեն անձեռնմխելիությունից. հրապարակվել է ձայնագրություն
Եթե չեմ սխալվում՝ Lyoka, արի տես, թե Հայաստանն ինչպես է իբր ասում՝ արտագաղթիր․ Սիմոնյանը ղարաբաղցի օգտատիրոջը
Չինաստանի հյուսիսում ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի
Ես Գրիգորյանին ըսել եմ ընտրող են, շատվոր են․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել ԲՀԿ-ից
Սիրում ենք Ձեզ, հպարտ ենք․ վարչապետը չմերժեց փոքրիկ տղայի՝ իրենց տուն այցելելու հրավերը․ տեսանյութ
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին․ կա տուժած
Մեր դերը պիտի իմանանք․ այս օրերին ՌԴ և ԵԱՏՄ են գնում մեծաթիվ անհրաժեշտ ապրանքներ․ հունիսի 7-ից հարցեր չեն լինի
Հանրապետության օրվա միջոցառումներով պայմանավորված մայիսի 25-ից 28-ը երթևեկության սահմանափակումներ կլինեն
Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին կհեռանամ, կասի մնա՝ կմնամ․ Փաշինյան․ տեսանյութ
Պետությունը պետք է սիրի մարդուն, մարդը՝ պետությանը․ ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Ավան վարչական շրջանում
Կառավարության 16 միլիոնի պետական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 2973 ընտանիք․ տեսանյութ
Հավայան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է
Ռուբիոն և Ֆիդանը Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի վերաբերյալ հարցեր են քննարկել
Ի՞նչ անել, եթե Ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ն պարզաբանել է․ տեսանյութ
Որպես COP17-ի հյուրընկալող երկիր՝ ՀՀ-ն հանձնառու է գործընկերների հետ ներառական, թափանցիկ համագործակցությանը
Ընտրակաշառքի գործերով միայն վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ը կալանավորվել են
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իոաննիսյանը դիմել է ՌԴ-ում գտնվող և ընտրական ճնշումների ենթարկվող ՀՀ քաղաքացիներին․ տեսանյութ
Գոլ՝ հանուն մարդկության․ SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ և ամենահզոր հրթիռն է արձակել
ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված ալկոհոլի որոշ տեսակների իրացումը
Մարմարիկ գյուղի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է․ հարուցել է քրեական հետապնդում՝ պետական դավաճանության հոդվածով
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԸՀ-ն բավարարել է Թևանյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները
Նիկոլ Փաշինյանն ամենավստահելի հայ քաղաքական գործիչն է. ովքեր են հաջորդում նրան. IRI
Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր
Արտեմ Դոռունցը հետախուզվում է. նրա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT