Դասերը մեկնարկում են նաեւ արվեստի դպրոցներում. ո՞ր դեպքում դիմակը կլինի պարտադիր եւ ո՞ր դեպքում դասը կանցնի առանց դիմակի

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, առաջին դասարանցիների համար իրենց դռներն են բացում մեր հանրապետությունում գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի եւ պարարվեստի դպրոցները, վաղվանից դրանք կընդունեն նաեւ բարձր դասարանների իրենց սաներին:

Ինչպես տեղեկանում ենք Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում երաժշտական, արվեստի, գեղարվեստի եւ պարարվեստի դպրոցների գործունեության կազմակերպման ուղեցույցից, ուսումնառությունը կազմակերպվելու է ե՛ւ առկա, ե՛ւ հեռավար տարբերակներով: Ինչպես եւ հանրակրթական դպրոցներում ու բուհերում, արվեստի դպրոցներում եւս աշակերտները եւ ուսուցիչները կարող են ներկայացնել խոցելի խմբում լինելու մասին տեղեկանք եւ դասավանդել-դասերին մասնակցել հեռավար:

Ուսուցիչներին հնարավորություն է տրվում համավարակի շրջանում առհասարակ չհաճախել դպրոց ու նաեւ չուսուցանել հեռավար: Այդ դեպքում եւս նրանք պահպանելու են իրենց աշխատավարձը, բայց ոչ ավելի, քան մեկ դրույքի չափով: Տվյալ դեպքում դպրոցը կարող է ներգրավել փոխարինող ուսուցիչների:

Դպրոցների ուսումնական պլանները կազմվում են սովորականի պես՝ օրինակելի ուսումնական պլանի հիման վրա, 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակն ունի 13 շաբաթ:

Անհատական եւ խմբային դասընթացների տեսական եւ գործնական դասաժամերին դիմակ դնելը պարտադիր է, բացառություն են կազմում ձայնարտաբերման եւ մարմնապլաստիկական գործողություն ենթադրող առարկաները (օրինակ՝ փողային նվագարաններ, երգեցողություն, երգչախումբ, բեմական խոսք, ռիթմիկա եւ մարմնամարզություն եւ այլն):

Խմբային առարկաներն անցկացվում են՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից հետեւյալ սկզբունքներով.

ա. Մինչեւ 12 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 32 մ/ք մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում եւ բացօթյա տարածքներում.

բ. Մինչեւ 6 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 16 մ/ք մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում եւ բացօթյա տարածքներում:

Դասերի ժամանակ սովորողների նստեցումը իրականացվում է մեկական՝ խաչաձեւ: Աշակերտները դասին մասնակցում են տեղից, նրանց գրատախտակի մոտ կանչելն արգելվում է:

Արգելվում է խմբային աշխատանքների կազմակերպումն այն բոլոր դեպքերում, երբ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն:

Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետրեր օգտագործելը: Դրանք կազմակերպվում են թերթիկների վրա: Գրավոր աշխատանքի ավարտից հետո դրանք դասատուն հավաքում է դրանց համար նախատեսված արկղի մեջ: Գրավոր աշխատանքների ստուգումն իրականացվում է 1 օր հետո:

Ելնելով անհրաժեշտությունից՝ ուսումնական գործընթացի կազմակերպումը կարող է իրականացվել հեռավար եղանակով՝ արվեստի դպրոցի հաստատած կանոնակարգով՝ 2020-2021 ուս. տարվա օրինակելի ուսումնական պլանի հիման վրա:

Արվեստի դպրոցների համար էլ պարտադիր է մակերեսների պարբերաբար ախտահանումը, աշխատողներին ու աշակերտներին դիմակներով ու անհատական ախտահանիչ միջոցներով ապահովելը, մուտքերի մոտ բոլորին ջերմաչափելը, կուտակումների բացառումը, դասասենյակների ու միջանցքների պարբերաբար օդափոխումը, օճառով լվացվելու հնարավորության ապահովումը: Առողջ եւ անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դպրոցի տնօրենը։

Նկատենք, որ այս ուղեցույցում կան աբսուրդային թվացող դրույթներ, օրինակ՝ ջութակի ու դաշնամուրի պարապմունքներն անցկացվելու են դիմակով, թեպետ նվագելու ընթացքում վարակի փոխանցումը գրեթե զրոյական է, իսկ ուսուցչի խոսքը՝ ուղղորդումը, եթե գոռալով չէ, ապա անհամեմատ ավելի նվազ է, քան, օրինակ, երգեցողության դասի ժամանակ միմյանց վարակի մասնիկների փոխանցման հնարավորությունը. վերջինի ժամանակ, սակայն, թույլատրվում է դիմակ չդնել: Ամենայն հավանականությամբ այն դասերը, որ հնարավոր է կազմակերպել դիմակով, որոշվել է պարտադիր կազմակերպել դիմակով:

Թույլատրվում է նաեւ առանց դիմակի անցկացնել պարի, ռիթմիկայի, մարմնամարզության հետ կապված մյուս դասերը: Հայտնի է, սակայն, որ ինտենսիվ շարժվելիս մարդը շնչում է ավելի արագ, հաճախ՝ նաեւ բաց բերանով, եւ կրկին անհամեմատ ավելի մեծ է վարակի փոխանցման հավանականությունը: Հնարավո՞ր է արդյոք դիմակով անցկացնել պարի ու մարմնակրթական դասերը. մասնագետները բացառում են. «Դասի առաջին իսկ րոպեներին՝ մկանները տաքացնելու վարժությունների ժամանակ արդեն, արագանում է սրտի աշխատանքը, շնչառությունը հաճախանում է, մի քիչ թմբլիկների մոտ դժվարանում է. երեխաները, ինչու չէ, նաեւ մենք, անընդհատ կվատանանք»,- մեզ հետ զրույցում նշեց ազգային երգուպարի խմբակի շուրջ տաս տարվա պարուսույցը: Նա ընդգծեց, որ վարակի տարածումից խուսափելու համար ճիշտ է, որ անընդհատ հիշեցնեն դասասենյակները եւ հանդերձարանները օդափոխելու մասին, երեխաներին թույլ չտալ, որ քրտնած դուրս գան, անդադար հորդորեն, որ իրենց քնի, սննդի ռեժիմներին, ըստ եղանակային պայմանների՝ հագնվելուն հետեւելով՝ առողջությունն ամուր պահեն: «Իսկ պարն ու մյուս ակտիվ դասերը միայն օգտակար են թե՛ երեխաներին վարակից պաշտպանելու առումով եւ թե՛ առհասարակ: Այս ամիսներին տանը նստած երեխաների մկանները լրիվ թուլացել են, հիվանդությունը դա է, պարը առողջություն է»,- նշեց ուսուցիչը:

Մարտից պարի դասեր չունեցած երեխաները շատ ուրախ էին առկա դասերով. «Միայն թե շուտ չփակեն դպրոցները, պարերը կրկնենք, բեմ բարձրանանք»,- ասացին: Նշենք, որ, ըստ ուղեցույցի, արվեստի դպրոցի անձնակազմի՝ 10 տոկոս եւ ավելի կորոնավարակով հիվանդանալու դեպքում հաստատությունը ժամանակավորապես առկա չի գործելու: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
34674 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին