Հակաիշխանական քարոզչության շարքային տուժածները

13/09/2020 schedule13:25

Հայաստանում իսկապես տարօրինակ բաներ են տեղի ունենում։ Սրճարանում իրեն բարեւելու համար «անզգույշ քաշքշելու» հրաման տված ու տասը մարդու մահվան գնով իշխանությունը «հուսալի մեկին» փոխանցած Քոչարյանի կողմնակիցները հանրահավաք են անում ու Նիկոլ Փաշինյանին անվանում մարդասպան, Քոչարյանն ինքը համեստորեն գործող իշխանություններին միայն կոռուպցիայի մեջ է մեղադրում, հանրապետականները խոստանում են փողոցային պայքարով իշխանափոխություն իրականացնել, Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, թե իշխանություններին հասարակության չնչին մասն է աջակցում, նրանց օրերը հաշված են, իսկ ինքը կարող է պատասխան տալ իր ունեցած ամեն կոպեկի համար, ու իրենք գնալու են մինչեւ վերջ... Հետո էլ ասում են՝ մենք կրկեսի վերածելու Հայրենիք չունենք։

Ի դեպ՝ Հայրենիքի մասին, ավելի ճիշտ՝ այդ անվանումով կուսակցության։ Արթուր Վանեցյանի ստեղծած այդ ուժն, ինչպես հայտնի է, ԲՀԿ-ի եւ Դաշնակցության հետ համատեղ դիմում է ներկայացրել վարչական դատարան եւ վիճարկում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների համար սահմանված՝ դիմակ կրելու պարտադիր պահանջի օրինականությունը։ Եվ ահա այդ կուսակցության հայտնի դեմքերից մեկը հայտարարում է, թե բա գիտե՞ք, «Հայրենիքն» առաջինն էր, որ դեռեւս ապրիլին քաղաքացիներին դիմակներ էր բաժանում։ Իհարկե՝ լավ էր անում, որ բաժանում էր։ Ենթադրաբար՝ բաժանում էր ոչ թե հանուն կուսակցական գովազդի, այլ որովհետեւ համարում էր, որ դիմակները կանխարգելում են կորոնավիրուսային համավարակի տարածումը։ Հարց է ծագում՝ բա եթե գիտեին (ու հիմա էլ գիտեն), որ դիմակներն այնուամենայնիվ օգնում են, ինչո՞ւ են դիմում դատարան ու պահանջում, որ պարետի՝ պարտադիր կերպով դիմակներ կրելու որոշումն անօրինական ճանաչվի։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեկն, օրինակ,  առաջնագծում կանգնած զինվորներին զրահաբաճկոններ նվիրի ու միաժամանակ հայտարարի, որ դրանց կրումը ոչ միայն պարտադիր չէ, այլեւ պետք է դատել բոլոր այն հրամանատարներին, որոնք զինվորներին կպատժեն զրահաբաճկոն չկրելու համար։

Խնդիրն, իհարկե, ոչ դիմակներն են, ոչ էլ կոնկրետ «Հայրենիք» կուսակցությունը։ Խնդիրն ընդդիմադիր ուժերի գործունեության տրամաբանությունն է։ Եվ իհարկե՝ այնպես չէ, որ ընդդիմության նպատակը վարակի տարածումն ու մահերի բարձր թվերն են։ Նպատակը հասարակության մեջ իշխանությունների նկատմամբ դժգոհության ալիք առաջացնելն է, եւ դրա ձեւը կարծես թե գտնվել է։ Ինչպե՞ս են վարվում մարդիկ, եթե համոզված են լինում, որ իշխանություններն իրենց նկատմամբ ապօրինություններ են գործում։ Ճիշտ է, ընդվզում են։ Այստեղից էլ ընտրված «մարտավարությունը»՝ քաղաքացիներին համոզել, որ իշխանությունները  ոտնահարում են իրենց իրավունքները, եւ դիմակ կրելու պարտադրանքն ապօրինություն է։ Իսկ երբ իրավապահները, ինչպես աշխարհի ցանկացած երկրում, տուգանեն քաղաքացիներին (ի դեպ՝ Հայաստանում տուգանքներն աշխարհում ամենացածրերից են), քաղաքացիները, հասկանալի է, կհայհոյեն իշխանություններին, որովհետեւ կհամարեն, որ տուգանվում են հանուն «սկզբունքների» (չէ՞ որ իրենք «հակաօրինական» որոշումների կատարումից են հրաժարվում, այսինքն՝ համարյա արդարության մարտիկներ են)։ Ու  շատերի մտքով չի անցնի, որ իրենց՝ այդ վիճակում հայտնվելը հենց ընդդիմության հիմնական նպատակն էր, ընդդիմությունը դրան էլ ձգտում էր՝ որ իրենք տուգանվեն ու զայրանան իշխանությունների վրա։ Եթե անգամ մտքներով անցնի էլ՝ միեւնույն է, հո չե՞ն գնալու ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակների դիմաց ցույցեր անեն, թե «ձեր քարոզչական կուտը կերանք ու տուգանվեցինք, դե ոնց որ մեծ-մեծ խոսում էիք՝ այնպես էլ հիմա մեր տուգանքների փողը տվեք»։ Տուգանքներն էլի իրենց չեղած միջոցներից են վճարելու ու տուգանողների վրա են չարանալու։

Իսկ ընդդիմադիրներն ընդամենը տեսախցիկների առջեւ գեղեցիկ խոսքերով կոչ են անելու չեղարկել տուգանքները, իսկ իրենք թաքուն հրճվելու են, որ կարողացան այդքան ճարպկորեն ժողովրդի գոնե մի հատվածի մեջ դժգոհության ալիք բարձրացնել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22397 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում