Երևան
12 °C
Արմավիրի մարզի բնակիչների թունավորման գործով կեղծ օղի պատրաստելու մեջ մեղադրվող Աշոտ Հովսեփյանը սպիրտը ձեռք է բերել նույն մարզի բնակիչ Արշակ Արշակյանից, վերջինս էլ իր հերթին այն գնել է Արարատի մարզի բնակիչ Ավետիք Վարդանյանից: Թե ումից է Վարդանյանը սպիրտը գնած եղել, նախաքննական մարմնին դեռեւս չի հայտնել, բայց պաշտպանի խոսքով՝ պատրաստակամ է հայտնել:
Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ից սկսած Արմավիրի մարզում զանգվածային թունավորման դեպքեր գրանցվեցին: Քննչական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ մարզի բոլոր բնակիչները թունավորվել են իրենց համաքաղաքացի Աշոտ Հովսեփյանից գնած օղուց, որի մեջ փորձաքննությամբ հաստատվել է մեթիլ սպիրտի՝ թույլատրելի չափաբաժինը բազմակի անգամ գերազանցող առկայություն: Հարուցված քրեական գործի շրջանակում Հովսեփյանից բացի մեղադրանք է առաջադրվել նաեւԱրշակյանին ու Վարդանյանին. նրանք մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 38-207-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կեղծ օղի պատրաստելուն օժանդակելու համար: Քրեական գործով երեք մեղադրյալներն էլ կալանավորված են, պահվում են «Արմավիր» ՔԿՀ-ում:
Արշակ Արշակյանի պաշտպան Արթուր Պողոսյանը երեկ մեր զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ դրա վերաբերյալ տվել է մանրամասն ցուցմունք՝ նպատակ ունենալով ամբողջությամբ համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ. «Նա պարզապես միջնորդ է եղել, վերավաճառող, սպիրտը գնել է այլ անձից (Ավետիք Վարդանյանից,-խմբ.), Աշոտն էլ՝ իրենից, Աշոտը սպիրտի որակը ստուգել է, ամեն ինչ նորմալ է եղել, ցանկություն է հայտնել ձեռք բերելու, իմ պաշտպանյալն էլ մատակարարել է»: Պողոսյանի խոսքով՝ Արշակյանը մշտապես չի զբաղվել սպիրտի վերավաճառքով, այլ միայն՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում: Առաջին անգա՞մ է արդյոք, որ Հովսեփյանը նրանից սպիրտ է գնել՝ պաշտպանը չցանկացավ նշել. «Իմ պաշտպանյալին ասել են՝ դա մաքուր սպիրտ է, ինքն էլ չհասկանալով՝ դիմել է Աշոտ Հովսեփյանին, քանի որ նա է մասնագետ եղել, ասել է՝ մաքուր սպիրտ է, խնդիր չկա»,- ասաց նա:
Արշակ Արշակյանն առերեսվել է իրենից օղի գնած Աշոտ Հովսեփյանի հետ, սակայն պաշտպանը չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ ինչ հակասություններ են եղել նրանց ցուցմունքներում՝ պարզաբանելով, որ դա նախաքննական գաղտնիք է:
Պողոսյանի խոսքով՝ իր պաշտպանյալը նշել է բոլոր այն մարդկանց անունները, ովքեր իրենից սպիրտ են գնել. ըստ պաշտպանի՝ Ավետիք Վարդանյանի անունը, ումից ինքը սպիրտը ձեռք է բերել, դարձյալ իր պաշտպանյալն է քննիչին հայտնել:
Արթուր Պողոսյանը պատրաստվում է բողոքարկել Արշակյանի կալանավորման որոշումը:
Մյուս մեղադրյալ Ավետիք Վարդանյանի պաշտպան Վարդգես Գեւորգյանը մեր զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը եվս մեղադրանքը չի ընդունում, ինչի մասին հայտնել է իր ցուցմունքով. ըստ պաշտպանի՝ նա զբաղվել է ալկոգելերի արտադրությամբ, բայց խմիչքի օգտագործման համար սպիրտի վաճառքով երբեք չի զբաղվել:
Ավետիք Վարդանյանն էլ իր հերթին է նշել, որ ինքը սպիրտը ձեռք է բերել մեկ այլ անձից եւ այն վերավաճառել է. «Նա որ սպիրտը վաճառել է, չի իմացել, որ մեթիլ սպիրտ է, այսինքն՝ խմելու պիտանի չէ, եւ երկրորդ, չի իմացել, որ նա, ում վաճառում է, այն գնում է օղի պատրաստելու նպատակով»,- ասաց Գեւորգյանը. «Նա ապրում է բազմանդամ ընտանիքում, մանկահասակ երեք երեխա կա, այսօրվա ծանր պայմաններում վերավաճառել է՝ փոքր շահույթ ստանալու նպատակով, առանձնապես մեծ շահույթ էլ չկա, մշտապես չի զբաղվել սպիրտի վաճառքով, այս անգամ պահի տակ ստացվել է, վերցրել է, վերավաճառել»,- նշեց պաշտպանը:
Մեր հարցին՝ Վարդանյանը հայտնե՞լ է, թե ինքն ումից է սպիրտը ձեռք բերել, պաշտպանը պատասխանեց. «Ինքը պատրաստակամություն է հայտնել ասելու, թե ումից է ձեռք բերել, բայց նախաքննական մարմինը, որքանով ես տեղյակ եմ, արդեն պարզել է դա. սա այն դեպքն է, երբ բոլոր կողմերը շահագրգռված են իրականությունը պարզելու, սա լուրջ դեպք է, իր խղճի վրա էլ չի նստել, դրա համար ինքը պատրաստ է քննությանը օգնելու»: Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ մինչ օրս չի հայտնել այդ անձի անունը, Գեւորգյանը պատասխանեց, որ սկզբնական շրջանում իր պաշտպանյալը շոկի մեջ է եղել. «Նա շոկի մեջ էր, չէր կողմնորոշվում, հետո բնականաբար գիտակցելով հետեւանքները՝ պատրաստակամություն հայտնեց օժանդակելու քննությանը, որովհետեւ դրանով ինքը կհիմնավորի նաեւ իր անմեղությունը»:
Վարդգես Գեւորգյանի խոսքով՝ իր պաշտպանյալը Աշոտ Հովսեփյանին չի ճանաչել, միայն՝ Արշակ Արշակյանին եւ սպիրտն էլ վաճառել է միայն նրան:
Նախաքննության ընթացքում Արշակյանի ու Վարդանյանի միջեւ եւս առերեսում է եղել, որի ժամանակ, ըստ պաշտպանի, Վարդանյանը պնդել է իր ցուցմունքն այն մասին, որ ինքը սպիրտը վաճառել է՝ չիմանալով, որ այն խմելու համար պիտանի չէ. «Ես համոզված եմ, որ Արշակյանն էլ չի իմացել, որ թունավոր է եղել, ոչ մի գիտակից անձ նման բան չի անի, թույնը չի վաճառի թունավորելու նպատակով, հակասությունը եղել է քանակի, բանի հետ կապված, լուրջ հակասություններ չեն եղել»:
Պաշտպան Վարդգես Գեւորգյանը պատրաստվում է բողոքարկել նրան կալանավորելու որոշումը. «Բողոքարկելու եմ, որովհետեւ անզգույշ հանցագործություն է, առավել եվս՝ օժանդակություն, ես գտնում եմ, որ այստեղ օժանդակություն չկա էլ, թող քննությունը պարզի, բայց խափանման միջոց կալանավորում ընտրելու հիմքեր չկան, թեկուզ դատարանը պատճառաբանել է, որ կխոչընդոտի քննությանը՝ վկաների եւ տուժողների վրա ազդեցություն գործադրելով, բայց նման հանգամանք չկա, նա շահագրգռված է իրականությունը բացահայտելով, որովհետեւ դրանով կհիմնավորի նաեւ իր անմեղությունը»,- ասաց Գեւորգյանը:
Գործով մյուս մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանն էլ երեկ մեր զրույցում տեղեկացրեց, որ ինքն արդեն բողոքարկել է Հովսեփյանի կալանավորման որոշումը:
Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը մեր հարցին ի պատասխան երեկ տեղեկացրեց, որ քրեական գործով տուժող է ճանաչվել 27 անձ, որոնցից 10-ը մահացել է: Մեր մյուս հարցին՝ պարզվե՞լ է արդյոք սկզբնակետը, որից Ավետիք Վարդանյանը ձեռք է բերել սպիրտը, ՔԿ-ից չպատասխանեց՝ նախաքննության շահերից ելնելով:
Հավելենք, որ Արմավիրի մարզի ալկոհոլային թունավորումից վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է մահվան եվս մեկ դեպք. այդպիսով, թունավորումից մահվան դեպքերի թիվը հասել է 18-ի: Թունավորման նոր դեպքեր ՀՀ-ում չկան, սեպտեմբերի 9-ի դրությամբ արձանագրված է տեխնիկական մեթիլ սպիրտի թունավորման 46 դեպք. դրանցից 29-ը՝ Արմավիրի մարզում, 15-ը՝ Երեւանում, 2-ը՝ Կոտայքի մարզում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միաժամանակյա անդամ լինելու անհնարինությունը, ինչը կարևոր է․ Պեսկով
Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի արժանապատվության, իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ
ԱՄՆ-ը հայտարարել է՝ փրկել են Իրանում խոցված կործանիչի 2-րդ օդաչուին. ինչպես է եղել բարդագույն գործողությունը
Վուչիչը հայտարարել է Սերբիայի գազային ենթակառուցվածքների դեմ դիվերսիայի փորձի և այն կանխելու մասին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Իրանի օբյեկտների վրա հարձակումներին արձագանքի բացակայությունը խաթարում է ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ վստահությունը
Ռուսաստանը պատրաստ չէ Զատկի զինադադարին. Զելենսկի
Ինչպիսին է Սուրբ Զատկի տոնը ՊՆ զորամասերում ու բանակային դիրքերում. տեսանյութ
ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում. տեսանյութ
Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ, ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն. նախագահ
Ավտովթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հայաստանի պատմությունը վկայում է հաերի ուժի մասին. փորձություններն անցողիկ են, վերածնունդը՝ հնարավոր. Մարագոս
Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին. լուսանկարներ
Մահացել է Զորի Բալայանը
Այսպիսին էր «Վարչաբենդի» երեկվա համերգը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը
Սպիտակում շնամարտ կազմակերպած 3 անձ ձերբակալվել է. ավտոմեքենաներից հայտնաբերվել է 8 շուն
Ինչու է Զատկի ձուն ներկվում. կորուստ ունեցած ընտանիքները պետք է ներկեն այն, թե ոչ. երբ գնալ գերեզման
Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ մասնակցում է նաև վարչապետը․ տեսանյութ
Երերացել ենք հարվածներից, բայց չենք փախչել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը․ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
2024-ին ես Հռոմի Պապին ասացի՝ մեր առաքելությունը այլևս նահատակ ժողովուրդ չլինելը, պատմական ճակատագիրը փոխելն է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա․ տեղումները չեն դադարի
Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է
«Տե՛ր կանգնիր խաղաղությանը»․ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով
Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև
Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը
Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ
Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել
Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար
Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում
Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են
Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է
Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել
Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT