Երևան
12 °C
«Օրեր առաջ մի քանի ոչ ՔՊ-ական ընկերների հետ քննարկում էինք մեր երկրում ընթացող գործընթացները և զուգահեռներ էինք տանում 2026 թվականի ապրիլի և 2018 թվականի ապրիլի միջև»։
Այս մասին ասաց Արարատ Միրզոյանը ՔՊԿ 8-րդ համաժողովի իր ելույթի խոսքում՝ շարունակելով․
«Մենք հիշեցինք Հանրապետության հրապարակում բազմահազար քաղաքացիներին ուղղված իմ մի քանի համեստ դիտարկումները, հորդորները։ Այդ օրը, երբ ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակն արդեն ակնհայտորեն շոշափելի էր, ես ժողովրդին ասում էի, որ սա դեռ գործընթացի, պայքարի ավարտը չէ, որովհետև կան ուժեր, որոնք փորձելու են ժողովրդից խլել նրա ձեռքբերումներն ու այդ հաղթանակը։
Ես վստահեցնում էի, որ նրանք, ովքեր առաջնորդություն ստանձնեցին այդ հեղափոխության ժամանակ, ինչպես կանգնած են եղել պայքարի առաջնագծում, այնպես էլ շարունակելու են կանգնած մնալ։ Բայց ես ունեի մի խնդրանք-պահանջ մեր քաղաքացիներից․ հորդորում էի, որ պայքարի հետագա գործընթացում մեզ մենակ չթողնեն, լինեն մեր կողքին։
Հետո եղավ այն, ինչ կանխատեսում էինք, նաև այն, ինչը չէինք կանխատեսում։ Եղան ծանրագույն փորձություններ, որոնց ընթացքում ՀՀ քաղաքացիները մեզ մենակ չեն թողել և տեր են կանգնել ժողովրդավարությանը, երկրի ինքնիշխանությանը և հետո նաև խաղաղությանը։
Այդ մասին դեռ շատ է խոսվելու, բայց այս պատմությունը մեդալի մյուս կողմն էլ ունի։ Այդ ծանրագույն փորձությունների ընթացքում մենք էլ ՀՀ քաղաքացիներին մենակ չենք թողել, մենք երերացել ենք հարվածներից, վիրավորվել ենք, բայց մնացել ենք կանգնած, չենք փախել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը։ Մեր ժողովրդին իր իսկ հանձնարարությամբ առաջնորդել ենք դեպի ինքնիշխանություն, խաղաղություն և ժողովրդավարություն»,- ասաց Միրզոյանը։
Այս գործընթացում ըստ Արարատ Միրզոյանի՝ մարմնացավ ու նյութականացավ, կոփվեց այն, ինչ տարիների առաջ անվանել էին «Քաղաքացիական պայմանագիր»։
«Դա էր այն պայմանագիրը, որը կնքվեց, մարմնականացավ ու գործեց մեր և քաղաքացիների միջև, բոլորի և առանձին վերցրած՝ երկու քաղաքացիների միջև։ Այսօր կարող ենք ասել, որ այդ փորձությունների ընթացքում պայմանագրի բոլոր կողմերը պատվով կատարեցին իրենց պարտավորությունները։ Ես տեսնում եմ, որ ՀՀ քաղաքացիները չեն ավարտել գործը և տեսնում են, որ մենք էլ չենք ավարտել մեր գործը, իրենց տված այն պատվերը, որի համար իրենք վճարել են շատ թանկ և շարունակում են վճարել։ Հետևաբար, պետք է շարունակենք միասին իրագործել մեր համատեղ պայմանագիրը, շարունակենք միասին առաջ գնալ և տեր կանգնենք մեր ժողովրդավարությանը, խաղաղությանը և ինքնիշխանությանը։
Ուզում եմ ելույթս եզրափակել այն բառերով, որը ինքս հնչեցրել եմ մեր պատմության թերևս ամենածանր օրերից մեկի ժամանակ ՄԱԿ ԱԽ նիստում, այն պահին, որ թվում էր, թե այլևս կյանք չի լինելու։
Ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ելույթը եզրափակեց Արարատ Միրզոյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT