Ռուսական թատրոնը բեմական նոր տեխնիկա կունենա

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության միջև օրերս ստորագրված պայմանագրով նախատեսվում է թատրոնին աջակցություն տրամադրել ձայնային սարքավորումների ձեռքբերման համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է կազմակերպության արտաքին քաղաքականության և սոցիալական ռազմավարությունների գծով ղեկավար Ռուզաննա Գրիգորյանին և թատրոնին աջակցելու համար նրան է փոխանցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագիրը՝ ուղղված ընկերության տնօրեն Անատոլի Գոգոտինին: Թատրոնի անունից ընկերության ներկայացուցչին շնորհակալագիր է հանձնել նաև տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Նախարարի տեղակալ մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել աջակցության և մշակույթի հանդեպ դրսևորած ուշադրության համար: «Տևական ժամանակ ես նշում էի մշակույթի ապակենտրոնացման անհրաժեշտության մասին, և այն ինչի մասին խոսվում էր, հիմա հնարավորություն ունենք մարզերում փաստացի իրականացնելու: Այս գաղափարի մեկնարկը մենք տվել ենք սահմանամերձ Տավուշից՝ «Թիկունքը՝ մշակույթ» ծրագրով, ինչն ամեն անգամ կիրագործվի տարբեր մարզերում և համայնքներում: Այս նպատակով արդեն քայլեր են ձեռնարկվել նաև բարձրակարգ տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ: Այս առումով ողջունելի է այն փաստը, որ ձեր կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է նաև մայրաքաղաքից դուրս, որը պետական քաղաքականության գերակայություններից մեկն է»,-եզրափակել է Արա Խզմալյանը:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը՝ կարևորելով մարզերում մշակույթի սատարմանն ու զարգացմանն ուղղված իրենց ծրագրերը: Նա նշել է նաև այն բազմաբնույթ նախաձեռնությունները, որոնց իրականացման արդյունքում հնարավոր է եղել ներդրումներ կատարել մշակույթի ոլորտում:

«Մենք մեծ պատրաստակամությամբ արձագանքեցինք Հայաստանում ՌԴ դեսպանության խնդրանքին՝ աջակցելու թատրոնի վերազինմանը, և որոշում կայացրինք իրագործել ծրագիրը: Թատրոնը շուտով կունենա ձայնային նոր տեխնիկա. աշխատանքները ընթացքի մեջ են: Մեր ընկերության առաջիկա պլաններում է նշյալ աշխատանքները հաջորդ տարի ավարտին հասցնել, ինչպես նաև 2021 թվականին հոգալ թատրոնի բեմական լուսավորության սարքավորումների ձեռքբերման հարցը»,- վստահեցրել է ընկերության ներկայացուցիչը:

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենը նշել է, որ թատրոնի տեխնիկան՝ ձայնային սարքավորումները, գտնվում են վթարային վիճակում և այս աջակցության արդյունքում հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու առավել որակյալ ներկայացում:

«Պետք է նշեմ, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության և թատրոնի համագործակցությունը եղել է նաև նախկինում: Իրականացվել են մի շարք համատեղ նախագծեր, այդ թվում՝ աջակցություն «Աբանամատ» /ըստ Ս. Դովլաթովի/ ներկայացման համար»,- ասել է տնօրենը և շնորհակալություն հայտնել թատրոնի ու ընկերության միջև առկա համագործակցության համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1568 դիտում

Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն

ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր

Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել

Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված

Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ

Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի

Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն. Բաբաջանյան

Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա

Կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը. տեսանյութ

Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը

Ուժգին քամի կլինի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Նկատողություն, ծառայության դադարեցում. ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն

Պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ. ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի առիթով

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին

ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն

ՆԱՏՕ-ն կարևոր պաշտպանական դաշինք է և ավելի ուժեղ է, քան երբևէ. Ռուբիո

Վթարային ջրանջատում Այնթապ գյուղում

Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից. ՊԵԿ

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Ուզում եք «բացառապես պետական, ազգային, հոգևոր-եկեղեցական գերագույն շահերի» մասին փաստաթղթերն էլ գաղտնազերծվե՞ն

Նման բանակցություններում ամենաբարդ հարցերը լուծվում են հենց վերջում. Ռուբիոն ուկրաինական հակամարտության մասին

Հերթական հիբրիդային հարձակումը Պրիգոժինի հետ կապվող կայքից. այս անգամ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. FIP

Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին

Ինչ է հասցրել անել ընդդիմությունը վերջին ամիսներին. Ռուբինյանը մի քանի կետ է նշել

Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Այլևս աներկբա է՝ եկեղեցին Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի վերածած Կտրիճը և եղբայրը պետք է հեռանան

Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը. Ազիզյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան

ՔՊ վարչությունը հանդիպել է կուսակցության ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականների հետ

Այսուհետ ոչ թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, այլ Եզրաս ԿԳԲ-շնիկ Ներսիսյան. հիմա հասկանո՞ւմ եք՝ ում են ծառայում

Բաքվի դատարանում շարունակվել է շինծու դատական նիստը. վերջին խոսքի իրավունք է տրվել

Կարևորվել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը. CoSP11

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել

Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է