Երևան
12 °C
ՀՀ Կառավարությունը ցանկանում է խթանել ինտենսիվ այգեգործությունը՝ դրանց հիմնման համար օժանդակություն տրամադրելով։ Այդ պատճառով էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է ներկայացրել ՀՀ-ում այգեգործության զարգացման 2020-2023 թթ. ծրագիրը։ Նախագծի նպատակն է պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման եւ ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով ինտենսիվ այգեգործության, ինչպես նաեւ ոռոգման արդիական համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը։
Խոսքը հիմնականում վերաբերում է խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնմանը։
Ծրագրով նախարարությունը շահառուին օժանդակելու 3 տարբերակ է առաջարկում, որոնցից մեկը կարող է նա ընտրել՝
0.5-30 հա այգեհիմնման (ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում,
0.5-30 հա ոռոգման արդիական համակարգերի եւ/կամ 0.5-10 հա կարկտապաշտպան ցանցերի ներդրման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում,
0.5-10 հա այգեհիմնման, 0.5-10 հա կարկտապաշտպան ցանցերի եւ 0.5-10 հա ոռոգման արդիական համակարգերի ներդրման նպատակով կատարված ծախսերի (այգեհիմնման դեպքում՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի) մասնակի փոխհատուցում:
Ծրագրի շրջանակում շահառուի կողմից կատարված ծախսերի ռիսկը կրում է շահառուն։
Նախարարությունը ծրագրի իրականացումից ակնկալում է հետեւյալ արդյունքները.
ցածր բերքատու ավանդական այգիների փոխարեն բարձր բերքատու այգիների հիմնում,
այգեգործության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացում,
մրցունակ, տարբեր սեզոնային արտադրության, երկարաժամկետ պահպանվող, որակական եւ համային բարձր հատկանիշներով օժտված պտղի եւ հատապտղի արտադրություն,
ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում, վճարունակության բարձրացում,
ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում,
կարկտապաշտպան ցանցերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում,
այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին,
ոռոգման արդիական համակարգերով, կարկտապաշտպան ցանցերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում տարեկան 100 հա,
կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում՝ տարեկան 10 հա,
ժամանակակից ոռոգման համակարգեր ունեցող հողատարածությունների ավելացում՝ տարեկան 100 հա:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը՝ ծրագրի մասին դրական կարծիք ունի. «Շատ լավ ծրագիր է, դեռ վաղուց նախապատրաստվում էր, որ սա պետք է լինի։ Հայաստանն ունի փոքր հողային ռեսուրսներ, ու այս առումով ինտենսիվ այգիները եւ ջերմոցային տնտեսությունները միակ տարբերակն են արդյունավետ գյուղատնտեսության համար»։ Պատգամավորը հիշեցրեց, որ ջերմոցային տնտեսությունների համար արդեն իսկ կան աջակցության ծրագրեր եւ հիմա ինտենսիվ այգիների համար է ծրագիր ներկայացվում։ «Սա գյուղատնտեսական նոր տեխնոլոգիա է, նոր հարթություն է։ Հայաստանում կան ինտենսիվ այգիներ, բայց շատ տարածված չեն, քանի որ հիմնումը պահանջում է որոշակի ֆինանսական բեռ։ Սկզբում դու շատ ես գումար ծախսում, բայց հետո շատ էլ վաստակում ես»,- ասաց նա։
Հարցին որքանո՞վ է առաջարկվող օժանդակության ծրագիրը շահավետ եւ խթանիչ, որպեսզի մարդիկ մտածեն ինտենսիվ այգիներ հիմնելու մասին, Գեւորգյանը պատասխանեց. «Տոկոսային սուբսիդավորումն ըստ էության նշանակում է, որ անտոկոս վարկ են վերցնում։ Այսինքն մարդը գնում պարտքով գումար է վերցնում եւ առանց տոկոսի վերադարձնում։ Սա լուրջ խթան է եւ կարծում եմ լիովին բավարար, որպեսզի ապագա այգեգործները շահագրգռվեն դրանով»։
Անդրադառնալով հարցին՝ թե արդյո՞ք ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագիրը կարելի է հեղափոխական քայլ համարել գյուղատնտեսության ոլորտում՝ հաշվի առնելով, որ սրանով կնվազեն ավանդական այգիները, նա պատասխանեց. «Ավանդական այգիներն իրենք իրենցով արդյունավետ չեն։ Դրանք շատ աշխատատար են, ստացվող բերքը քիչ է, ավելի շատ են կախված բնակլիմայական պայմաններից, արտադրանքի որակը բավականին ցածր է, ինքնարժեքը բարձր է եւ մրցունակ չեն։ Մարդկությունը եկել է նրան, որ ավանդական այգիները չեն ապահովում այն որակն ու արժեքը, ինչի կարիքը կա»։
Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը շեշտը պետք է դնի ոչ թե ցորենի վրա, որն աճում է շատ երկրներում, այլ այն պտուղների, որը մեր բնակլիմայական եւ աշխարհագրական պայմանների առումով ավելի շահավետ է։ Գեւորգյանը նաեւ ասաց, որ ինտենսիվ այգիները շատ արագ են բերք տալիս: Հարցին՝ ավանդական այգուց ստացվող մի՞րգն ավելի լավ համ ունի, թե ինտենսիվ այգունը, նա պատասխանեց. «Շատ հետաքրքիր հարց է եւ հիմա գյուղացիների շրջանում շատ է շոշափվում։ Ինտենսիվ խնձորենու վրա դուք կարող եք պատվաստել ե՛ւ հայկական սորտեր, ե՛ւ այլ սորտեր ու արդյունքը նույնը կստանաք։ Ինտենսիվ այգու ծառերը կարճ են, ավելի հեշտ է մշակել, իսկ մեծ ծառերի դեպքում պտուղի մի մասը կորչում է։ Ինտենսիվ այգու 1 հա-ից հնարավոր է հավաքել 35-40 հեկտար խնձորի բերք, իսկ ավանդականը մոտ 2 անգամ պակաս»։
Գյուղատնտես Հարություն Մնացականյանն այն կարծիքին է, որ բացի այս ծրագրերից՝ պետության թիվ մեկ խնդիրը պետք է լինի տնկարանային տնտեսությունները։
«Թե՛ ֆինանսավորումով, թե՛ պետական խիստ միջամտությամբ պետք է կարգավորվի տնկարանային տնտեսության ոլորտը, այլապես այդքան ծախսերը կարող են հօդս ցնդել, քանի որ Հայաստանում արդեն մի քանի դեպքերի ենք բախվել, որ շատ ցածր որակի տնկիներ են բերվել եւ տնտեսվարողները շատ լուրջ վնասներ են կրել»,- ասաց Մնացականյանը։ Նրա կարծիքով, եթե Հայաստանում հնարավոր լինի կլոնավորման եղանակով տնկարանային տնտեսություններ ստեղծել, դա շատ լուրջ շահութաբերությամբ բիզնես կարող է դառնալ։
Հարցին՝ կարկտապաշտպան ցանցերի եւ արդիականացման համակարգերի ներդրման համար տոկոսադրույքների սուբսիդավորումը ինչպե՞ս է գնահատում, Մնացականյանը պատասխանեց. «Դա լավ է, բայց ես կարծում եմ, որ պետությունն ավելի շատ պետք է ուշադրություն դարձնի ոռոգման եւ կաթիլային համակարգերին։ Դա բխում է մեր երկրի շահերից, մեր երկրի ջրային ռեսուրսները չեն վատնվի եւ ավելի օպտիմալ կօգտագործվեն։ Իսկ այսօր ջուրն ամենամեծ հարստություններից մեկն է»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT