«Որեւէ հարց, որ կարող էր բուն գործից շեղում լինել, չի քննարկվել». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանի կարծիքով՝ որեւէ հարց, որ կարող էր բուն գործից շեղում լինել, դատարանում չի քննարկվել, եւ եթե որեւէ միջնորդություն իրենք ներկայացրած չլինեին, ինքն այժմ կներկայացներ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Վարդեւանյանն ընդգծեց՝ բոլոր միջնորդությունների վերաբերյալ դատարանը որոշումներ է  կայացրել, ինչը վկայում է դրանց հիմնավորվածության մասին:

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ իրենք դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը Մարտի 1-ի գործով դատական նիստերին, որոնք, տուժող կողմի բնորոշմամբ, դարձել են թանկարժեք ժամավաճառություն:

Մեր զրույցում Արամ Վարդեւանյանը դժվարացավ այդ հայտարարությունները դիտարկել օբյեկտիվ դաշտում՝ ասելով, որ անցնող 1.5 տարվա ընթացքում եղել են շատ կոնկրետ շրջաններ, երբ դատական նիստերը չեն կայացել իրենցից անկախ հանգամանքներում, եւ այդ ժամանակ մեղադրանքի կամ տուժող կողմերը որեւէ քննադատություն չեն հնչեցրել: Ըստ պաշտպանի՝ այդպիսի շրջան էր, օրինակ, երբ քրեական գործը դատավոր Դավիթ Գրիգորյանից վերամակագրվեց դատավոր Աննա Դանիբեկյանին, երբ Դանիբեկյանը Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում անցավ, արձակուրդ մեկնեց եւ այլն: Վարդեւանյանի կարծիքով՝ շատ հավանական է, որ դրանց չլինելու դեպքում իրենք արդեն իսկ անցած լինեին դատաքննության:

Դիտարկմանը, որ տուժողների դժգոհությունը ոչ միայն նիստերի ձգձգման դեմ է, այլեւ նրա, որ քննարկվում են ոչ թե բուն գործի վերաբերյալ հարցեր, այլ՝ տեսական իրավաբանության, պաշտպանն արձագանքեց. «Չի կարող լինել մի իրավիճակ, երբ պաշտպանական կողմի ներկայացուցիչները չկարողանան միջնորդություններ ներկայացնել, նույնիսկ երբ դատախազները միջնորդություն ներկայացրին՝ մեզ միջնորդություններ ներկայացնելուց զրկելու վերաբերյալ, ես չզլացա եւ առարկություն ներկայացրի՝ ներառելով միջազգային փորձը. չկա մի երկիր, որտեղ կարող են պաշտպաններին զրկել միջնորդություններ ներկայացնելուց, իրավունքի չարաշահում կոչվածը վերաբերում է այն իրավիճակին, երբ փաստաբանը պնդում է, որ իրեն տրամադրվի հավելյալ ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար, իսկ ես, օրինակ, ներգրավվել եմ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին եւ նույնիսկ մեկ օր չեմ խնդրել ծանոթացման համար այն պարագայում, երբ գործընկերներիս երկու ամիս ժամանակ էր տրվել»:

Վարդեւանյանը համեմատական անցկացրեց նաեւ հանրային հնչեցություն ունեցող մեկ այլ գործի՝ Սասնա Ծռերի վերաբերյալ գործի հետ՝ շեշտելով, որ այն եւս քննվում է երկար տարիներ, եւ հարց բարձրացնելով՝ արդյո՞ք այդ գործով եւս տուժողների նշած խնդիրն առկա է. «Դրանից բացի, եթե մասնագետ չես, կարող ես ցանկացած գնահատական տալ, բայց եթե մենք խոսում ենք դատարանում գտնվող գործի մասին, պետք է խոսենք իրավական կառուցակարգերից»,- ասաց նա: Հարցին՝ չի՞ կարծում արդյոք, որ որոշ առումով շեղվել են բուն գործի քննությունից, Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Գրեթե բոլոր հարցերը, որ ներկայացրել ենք, վերաբերել են բուն գործին, ամենածավալունը, օրինակ,  քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունն էր, որտեղ մենք համեմատական էինք անցկացնում 7-ի գործի հետ եւ այդ գործի շրջանակում արդեն իսկ առկա իրավակիրառ պրակտիկայի հետ, այս պայմաններում ինչպե՞ս դա կարճ քննարկենք, մենք խոսել ենք կոնկրետ գործից, դա համեմատել ենք մեկ այլ գործի հետ, եւ սա որպես շեղում դիտարկել ուղղակի հնարավոր չէ»:

Վարդեւանյանի խոսքով՝ միջնորդություններն արդեն իրենց ավարտին են մոտենում, եւ իր համար զարմանալի է, որ տուժողներն այսպիսի գնահատական հնչում են այն ժամանակ, երբ իրենք միջնորդություն են ներկայացրել այն մասին, որ  իրենց վերաբերյալ գործով տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձ լինել չի կարող. «Ի սկզբանե մենք գտնում էինք, որ սույն գործով տուժողի կարգավիճակ ունեցող անձ չի կարող լինել՝ հաշվի առնելով սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի հատկանիշները, մեր դիրքորոշումն էր ի սկզբանե նաեւ այն, որ անհասկանալի է, թե ինչպես է որոշվել տուժողների հենց այս կազմը, որը մասնակցում է դատական նիստին, եւ պատահական չէ, որ վերջերս մենք այս հարցը բարձրաձայնել ենք դատական նիստի ընթացքում՝ համապատասխան միջնորդությամբ, որը դեռ քննության փուլում է, եւ վերջին անգամ հետաձգվել էր, քանի որ պարոն Եգորյանը դատական նիստի ընթացքում լքել էր դահլիճը»: Պաշտպանն ընդգեց նաեւ, որ կոնկրետ իրենց թիմը մշտապես ներկայացել է նիստերին՝ բացառությամբ մեկ դեպքի, երբ տուժողի իրավահաջորդը իրենց գնահատմամբ անհարգալից վերաբերմունքի հատկանիշ ունեցող հայտարարություն էր արել եւ իրենք դրանով դժգոհությունն էին արտահայտել: Նշենք, որ խոսքը Էդիկ Հարությունյանի՝ «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը,  ու չփորձեն այլ երեւույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր օրին» հայտարարության մասին է, որից հետո պաշտպանական կողմը սկսել էր բոյկոտել դատական նիստերը:

 

Տպել
1815 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին