Միջադեպ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդների եւ ջերմուկցիների միջեւ. Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Այս գիշեր միջադեպ է տեղի ունեցել Ամուլսար տանող ճանապարհի մոտ հսկողություն սահմանած ջերմուկցիների եւ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի համար պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության աշխատակիցների միջեւ: Ինչպես ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերի միջոցով հաղորդում է Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը, պահնորդները գիշերը հարձակվել են դեպի Ամուլսար տանող երկրորդ պահակակետում հերթափոխ իրականացնող ջերմուկցիների վրա։ «Դաժան ծեծի են ենթարկել։ Քարշ տալով մտցրել են ներս ու սկսել են ծեծել։ «Լիդիանը», վարձելով այս մարդկանց, տվել է հստակ առաջադրանք՝ համայնքի բնակիչների դեմ ուժ կիրառելու։ Մարդիկ հարձակվել են։ Ոստիկանապետն էլ ասաց, որ ունեն օպերատիվ նկարահանում ոստիկանների կողմից։ Նույնիսկ ոստիկանի են հարվածել»,- ասում է Շիրակ Բունիաթյանը։ 

Ավելի ուշ 37 վայրկյանանոց տեսանյութ է հրապարակել «Լիդիան Արմենիան»՝ նշելով, որ ջերմուկցիներն իրենց տարածք քարեր են նետել: Տարածած հաղորդագրության մեջ ընկերությունը նշում է, որ նախորդ օրը ճանապարհը հսկող խմբի անդամներին այցելել էին ԼՀԿ պատգամավորներ. «Հայտնի չէ, թե ինչ են խոստացել ապօրինություն իրականացնող խմբավորման անդամներին ԱԺ պատգամավորները, բայց հենց նույն գիշերն այս խմբավորումը հարձակում է գործել։ Ընդհանրապես, երկու տարի համայնքը վախի մթնոլորտում պահող խմբավորման սանձարձակ պահվածքը, մեր գնահատմամբ, ոչ միայն պատկան մարմինների հանդուրժողականության, այլ նաեւ այս ապօրինությունն այս կամ այն կերպ խրախուսող օրենսդիր մարմնի ներկայացուցիչների վարքագծի հետեւանք է։ Պատգամավորներից ոմանք արդեն երկու տարի հրապարակային խրախուսում են ապօրինությունը` դրանով անպատժելիության անուղղակի խոստում տալով հանցավոր խմբավորման անդամներին»:

Անորոշության այս երկու տարին սարի ճանապարհն ամառ-ձմեռ հսկող ջերմուկցիների տեսանկյունից է դիտարկել բնապահպան Լեւոն Գալստյանը: «Փորձ է արվում օրինական ճանապարհներով իրենց իրավունքները պաշտպանող Ջերմուկ քաղաքի բնակիչներին ներկայացնել՝ իբր քար շպրտողներ: Ժողովուրդ ջան, բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ, կարող է, քար շպրտել ենք ինչ-որ ժամանակ: Բայց երբ 2.5 տարի խնդրին լուծում չի տրվում, եւ խնդիրը վերաբերում է մարդկանց փոքր հայրենիքի ճակատագրին, իսկ ջերմուկցիների համար Ջերմուկն ու այն շրջապատող սարերն իրենց փոքր հայրենիքն է, ապա նյարդերը կարող են եւ չդիմանալ: Բայց հարցն այդ չէ, այլ, թե ինչպես է փորձ արվում այս մարդկանց գործը սեւացնել: Հանքահենների բառերը կրկնելով՝ փորձում են մարդկանց վրա ցեխ շպրտել… Ջերմուկցիները պաշտպանում են իրենց քաղաքը, իրենց միջավայրի գոյությունը»,- նշել է Գալստյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր կասկածի տակ է դրել «Լիդիանի» պահնորդների՝ իրենց «հանդիպումը» նկարահանելու օրինականությունը։ «Լիդիան»-ը հակադարձել է, որ ԱԺ պատգամավորների հանդիպումը ջերմուկցիների հետ տեղի է ունեցել իրենց տարածքում եւ իրենք իրավասու էին այն տեսագրել ու տարածել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից «Հայկական ժամանակ»-ին հաղորդեցին, որ այս գիշեր Ամուլսարի պահապանների եւ բնապահպանների միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել, եւ հիմա Ջերմուկի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այն հարցին, թե ջերմուկցիների խոսքով՝ միջադեպի ընթացքում եղել է տուժող ոստիկան, ինչպես է նա հիմա իրեն զգում, Ոստիկանությունից պատասխանեցին, որ տուժող ոստիկանի մասին այս պահին տեղեկություններ չունեն:

Նշենք, որ առկա է «Լիդիան Արմենիա»-ի հրապարակած տեսանյութը, որ մոնտաժված է, եւ դրանում ներառված են միայն ջերմուկցիների հետ ենթադրաբար ԼՀԿ-ի պատգամավորների հանդիպման, եւ երկու տղամարդու՝ քարեր նետելու կադրեր: Թե ինչ է նախորդել եւ հաջորդել այդ կադրերին, ըստ Լեւոն Գալստյանի, պիտի որ տեսագրված լինի տարածքում առկա այս տեսախցիկներով:

Հիշեցնենք, որ ջերմուկցիները պահանջում են Ամուլսարը՝ որպես բացահանք շահագործելու՝ ապօրինաբար տրամադրված լիցենզիայից զրկել «Լիդիան Արմենիա»-ին: Նրանք պնդում են, որ հանքի շահագործումը թե բնապահպանական եւ թե տնտեսական առումով աղետաբեր կլինի Ջերմուկ առողջարանային քաղաքի համար, քանի որ շահագործվող հանքի կողքին հանգստանալու, առավել եւս՝ բուժվելու այլեւս ոչ ոք չի գա: Բնապահպաններն էլ կասկած են հայտնում, որ շահագործման արդյունքում կուտակված դատարկ ապարները լիարժեք մեկուսացնելն անհնար է լինելու, եւ անձրեւաջրերը դրանցից լվանալու ու երկրի ընդերքի ջրերին են խառնելու թունավոր նյութեր, որոնք էլ հոսելով դեպի Սեւանա լիճ՝ թույնը հասցնելու են նաեւ այնտեղ: Թնջուկը մասնագիտորեն բացելու համար Հայաստանի կառավարությունը «Էլարդ» միջազգային փորձագիտական ընկերությանը պատվիրել էր փորձաքննություն անցկացնել եւ պատասխանել հարցերին՝ արդյոք հանքի շահագործումն անվտանգ կլինի օդի, հողի ու ջրի համար: «Էլարդ»-ի փորձագետները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեսաժողովի ժամանակ հայտնել էին, որ «Լիդիան Արմենիան» չի տրամադրել անհրաժեշտ տվյալները անվտանգության մասին հարցերին լիարժեք պատասխաններ տալու համար: Նոր փորձաքննություն չի պատվիրվել: «Լիդիան»-ը պնդում է, որ ջերմուկցիները պիտի դադարեն խոչընդոտել, որ իրենց աշխատակիցները մուտք գործեն տարածք՝ աշխատանքներ իրականացնելու համար: Ջերմուկցիները պնդում են, որ հսկելու են այնքան, մինչեւ իրենց փոքր հայրենիքի բնության հանդեպ անդառնալի վնասի վտանգ չտեսնեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1895 դիտում

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ