«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում 50 աշակերտի համակարգիչ տրամադրվեց

07/09/2020 schedule13:45

Ինչպես և հայտարարել էին, հունիսի 5-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Idram հավելվածի, կայքի, IDBanking.am առցանց հարթակի, Բանկի և Իդրամի տերմինալների միջոցով կատարված ցանկացած վճարման դիմաց ընկերություններն իրենց միջոցներից 1 դրամ փոխանցել են նախաձեռնությանը։

Արդյունքում հավաքվել է 5 մլն 34 հազար 750 ՀՀ դրամ, որով Տավուշի և Լոռու սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար գնել են համակարգիչներ՝ հեռավար կրթությունը շարունակելու համար։ Ընդ որում, IDBank-ը հավելյալ գումար է հատկացրել, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ձեռք բերել ԿԳՄՍ նախարարության չափորոշիչներին համապատասխան 50 համակարգիչ։

Բարեգործության միջազգային օրը ընկերության ներկայացուցիչները համակարգիչների մի մասը հանձնել են ԿԳՄՍ նախարարությանը՝ Տավուշի սահմանամերձ գյուղերի աշակերտներին տրամադրելու նպատակով։

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանի խոսքով՝ սա մեծ ներդրում է ապագայի մեջ․ «Յուրաքանչյուր ներդրում հանրակրթության մեջ մեծ արդյունքով հետ է վերադառնալու: Այնպես որ հնարավոր է, որ դուք հիմա օգնում եք մի աշակերտի, որը մեծ գործ է անելու Հայաստանի բանկային համակարգում»,- ասել է Արտաշես Թորոսյանը։

Համակարգիչների մյուս մասը տրամադրվել է Լոռու մազի լեռնային գյուղերի երեխաներին:

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ղեկավար Ռաֆայել Հարությունյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում համակարգիչները տրամադրվելու են այն երեխաներին, որոնք տարին հեռավար են սկսելու։ «Այս պահին մենք կարիքների գնահատում ենք իրականացրել և պարզել, որ լեռնային գյուղերից 37 երեխա դպրոց չի հաճախելու, սակայն հեռավար դասերին մասնակցելու համար էլ չունի համապատասխան սարքեր։ Այժմ արդեն դպրոցների միջոցով սարքերը կտրամադրվեն շահառու աշակերտներին, և դրանով կապահովվի նրանց կրթության անընդհատությունը»,- ասել է Ռաֆայել Հարությունյանը:

Idram ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով՝ ընկերությունում հատկապես ուրախ են, որ համակարգիչները ստացան այն երեխաները, որոնք ամենաշատը դրա կարիքն ունեն։ «Փաստացի մենք սրանով կարողանում ենք ապահովել այդ երեխաների կրթության շարունակականությունը։ Սա երկու ընկերությունների նախաձեռնությամբ, բայց հազարավոր հաճախորդների բարի կամքով ձեռք բերված արդյունք է, ինչի համար հատուկ շնորհակալություն մեր հաճախորդներին»,- ասել է Գոռ Ամիրյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշել է, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շարունակվում է։ «Առաջին ծրագիրն արդեն իրականություն է, և մենք հնարավորություն ունեցանք համոզվելու, որ գուցե սիմվոլիկ թվացող 1 դրամներն իսկապես կարող են խնդիր լուծել։ Մեր հաջորդ ծրագիրը նույնքան ոգևորիչ է, որովհետև բնապահպանական ուղղվածություն ունի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի հրդեհ էր տեղի ունեցել Ծիծիեռնակաբերդի հարակից այգում և մեծ վնաս էր հասցրել շրջակա միջավայրին՝ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամակահատվածում հավաքված մի դրամների գումարը կուղղվի հենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում ծառատունկ իրականացնելուն»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Ընկերությունները կոչ են անում շարունակել վճարումները կատարել Idram հավելվածով, IDBanking.am հարթակով, Idram.am կայքով, IDBank-ի և Իդրամի տերմինալներով և հիշեցնում, որ ամեն ինչ սկսվում է մի դրամից։

Ընկերություններին վերահսկում է ՀՀ կենտրոնական բանկը 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1766 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին