Թունավորման գործով Աշոտ Հովսեփյանին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով նույն մարզի բնակիչ Աշոտ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով` կեղծ օղի արտադրելու կամ իրացնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետեւանքներ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն ինքը միջնորդել է նիստը հետաձգել, որպեսզի հասցնի քրեական գործի նյութերին ծանոթանալ եւ գրավոր առարկություններ ներկայացնել: Նիստը կվերսկսվի գիշերը`ժամը 2:30-ին:

Նշենք, որ Հովսեփյանը դեռեւս ձերբակալված է, նրա ձերբակալման 72 ժամը կլրանա այս գիշեր`04:30-ի սահմաններում:

Պաշտպանի խոսքով` Հովսեփյանն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ավելի վաղ նա մանրամասն ցուցմունք էր տվել կասկածանքի վերաբերյալ:

Հովսեփյանն այսօր նաեւ առերեսվել է այն անձի հետ, ումից ինչպես ինքն է նշել, գնել է ցորենի գործարանային սպիրտ: Գոռ Գեւորգյանի խոսքով`այդ անձն էլ իր հերթին է վարույթն իրականացնող մարմնին հայտնել, թե ինքը ումից է սպիրտը գնած եղել: Ըստ պաշտպանի՝ նրանց խոսքերում, ամեն դեպքում, էական հակասություններ չկային:

Հիշեցնենք՝ 50-ամյա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 1-ին՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ մեկ օրվա ընթացքում, Հանրապետությունում թունավորման դեպքեր էին գրանցվել: Փորձաքննությամբ հաստատվել է, որ օղու մեջ եղել է մեթիլ սպիրտի չթույլատրված քանակություն: Վերջին տվյալներով՝ մարզում հաստատվել է թունավորման 25 դեպք: Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր նաեւ, որ քրեական գործով ձերբակալվել է եւս երկու անձ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2612 դիտում

Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան

ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ

Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ

«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ

Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան

Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք 300.000-ից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է

Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով

Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկներ գործուղվել են մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն՝ հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ