Երևան
12 °C
Ռուսաստան մեկնելու պահանջով Կառավարության առջեւ հավաքաված քաղաքացիներն այսօր քայլերթով շարժվեցին դեպի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրանց հանդիպեց նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Եթե դուք Ռուսաստանում քաղաքացի բարեկամ ունեք, որը, ըստ Ռուսաստանի կանոնների, (եւ Հայաստանը չի կարգավորում Ռուսաստանի կանոնները, ինչպես Ռուսաստանը չի կարգավորում Հայաստանի կանոնները) մեջ ձեր բարեկամի կարգավիճակը մտնում է, դուք հենց հիմա կարող եք գնալ Ռուսաստան։ Հիմա մեզնից ի՞նչ եք ուզում»,- դիմելով ցուցարարներին՝ ասաց նախարարը։
Մնացականյանը հորդորեց ճիշտ հասկանալ հարցի էությունը։ Նա պարզաբանեց, որ դա Ռուսաստանի սահմանած կանոններն են, եւ այստեղ իրենք ոչինչ չեն կարող անել։ Ցուցարարները պահանջեցին ուղարկել իրենց դեպի Ռուսաստան, ինչից հետո Մնացականյանը ասաց՝ գնացեք։ Նա հավելեց, որ Ռուսաստանը չի թույլատրում մուտքը, իրենք ինչպե՞ս ուղարկեն։
Նա ասաց, որ բանակցելու մասին պահանջն արդեն այլ տիրույթում է եւ կարող է դիտարկվել։ «Այդ մարդիկ ունեն իրենց կանոնները։ Եթե դուք սպասում եք, որ այդ երկիրը բացառություն է անելու, չի անելու, ինչպես եւ մենք ենք շատ զգայուն, որ այս կանոնները պահպանվեն եւ որպեսզի կանխենք համավարակը»,- ասաց նախարարը։
Ցուցարարները գրեթե միաձայն պնդեցին, որ կհանձնեն եռակի թեստ, միայն թե գնան Ռուսաստան՝ տեսնելու իրենց հարազատներին։
«Ես ուղղակի չեմ կարող ձեզ խոստանալ կամ կոնկրետ ասել, թե որ պահից այդ երկրում կանոնները կփոխվեն, որովհետեւ դա մեր գործը չէ»,- հայտարարեց նախարարը՝ մեջբերելով ցուցարարների այն խոսքը, որ՝ թողեք մենք գնանք։ «Ո՞վ է ձեզ պահել»,- հարցրեց Մնացականյանը, ինչից հետո ցուցարարներից մեկը պատասխանեց՝ դուք։ «Զանգեք, ասեք, որ, ռուս ջան, թողեք հայերը գան»,- հավելեց ցուցարարը, ինչից հետո էլ Մնացականյանը շեշտեց, որ այստեղ խոհանոցային հարաբերություններ չեն կարող լինել։ «Ես քեզ խնդրում եմ, հոգուդ մատաղ, արի ողջամիտ մտածենք։ Դու ասում ես՝ թողեք գնանք։ Այդ երկիրն ունի կանոն, այդ կանոնը խախտե՞նք, բա ի՞նչ անենք»,- ասաց նախարարը։
Մնացականյանը պարզաբանեց, որ սա բազմաթիվ խողովակներով ընթացող գործընթաց է, եւ այս խոսակցությունն ընթանում է, թե ինչպես երկրներն իրար օգնեն եւ կարգավորեն խնդիրները։ «Բազմաթիվ օրինակներ կան, բազմաթիվ իրավիճակներ են եղել, երբ ՌԴ քաղաքացի հանդիսացողները ասել են՝ ուզում ենք գնալ, Վրաստանն ասում է՝ չենք թողնելու, որ մեքենաներով անցնեք։ Կազմակերպել ենք, միասին պայմանավորվել ենք, որ ինչ-որ մի կարգավիճակով մի բան ստեղծենք, բայց դա ՌԴ քաղաքացիներ են եղել, եւ նրանց թույլ են տվել։ Հիմա այս դեպքում թույլ չեն տալիս ոչ քաղաքացիներին։ Համավարակը կանցնի, ամեն ինչ կլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ ցուցարարները հիմա իրենից պահանջում են փոխել այլ երկրի կանոնները, ինչն անիրատեսական է։
Նա վերցրեց ցուցարարների մեկնած ցուցակը, սակայն եւ շեշտեց, որ որեւէ երաշխիք չի կարող տրամադրել։
Այնուհետեւ քաղաքացիները առաջ քաշեցին Բելառուսիայի օրինակը, որտեղ համավարկը նույնպես չի նահանջել, սակայն սահմանները բաց են։ «Այնտեղ կա այլ կարգավիճակ, դա իրենց որոշումն է։ Խնդիրը ծանոթ է, հասկանալի է, բայց լուծումն առկա չէ, որովհետեւ լուծումը վերաբերում է այլ երկրի որոշումներին»,- պարզաբանեց Մնացականյանը։
Քաղաքացու հարցին՝ ի՞նչ քննարկումներ են տեղի ունենում ՌԴ-ի հետ, Մնացականյանն ասաց. «Ոչ միայն Ռուսաստանի ուղղությամբ, այլ ընդհանրապես, վաղը կարող է ձեր նման մի ուրիշ խումբ գալ ու ասի՝ թողեք գնանք Եվրոպա։ Հիշեցնեմ բոլորիդ, որ գոյություն ունի համաշխարհային համավարակ»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ իրավիճակը դեռեւս այնպիսին չէ, որ կանոնները փոխվեն։
Ցուցարարները շարունակեցին իրենց բողոքները՝ շեշտելով, որ բավարարված չեն նախարարի պատասխաններից, ինչին ի պատասխան՝ Մնացականյանն արձագանքեց՝ բնական է, որովհետեւ ուզում եք գնալ։ Նա հարցրեց, թե արդյոք կցանկանայի՞ն, որ նախարարն իրենց սուտ խոստում տար, ինչին ի պատասխան՝ քաղաքացիները պատասխանեցին՝ ոչ, բայց մենք ցանկանում ենք կոնկրետ պատասխան ունենալ։
Մնացականյանը պատասխանեց, որ լիովին հասկանում է իրավիճակը, բայց խնդիրն ամբողջովին Հասյատանի ձեռքում չէ։ Նա վստեհցրեց, որ խնդիրը բարձրաձայնում են, բայց եւ չխոստացավ, որ որեւէ մոտակա ժամկետում հարցը կկարգավորվի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կարգավորվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT