Տնական օղու վաճառքն արգելվում է. վերահսկողական գործառույթը Ոստիկանությանն ու ՏԻՄ-ինն է

Արմավիրում տնային պայմաններում պատրաստված օղուց երեկ թունավորվել ու հիվանդանոց էր տեղափոխվել 20 մարդ, որոնցից 9-ը մահացել է: Հնարավո՞ր էր կանխել նման ողբերգությունը, ով պիտի վերահսկեր եւ ով է պատասխանատու. «Հայկական ժամանակ»-ը փորձեց պատասխաններ ստանալ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, Ոստիկանությունից ու Քննչական կոմիտեից:

ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանն, ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս է կատարվում տանն արտադրված ապրանքների վերահսկողությունը, նշեց. «Մեր կողմից չի կատարվում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ունի գործառույթներ միայն իրավանբանական անձանց հետ կապված. եթե մարդն իր արտադրանքը դնում է խանութում վաճառքի, ապա վերահսկման գործառույթը մերն է, եթե նա վաճառում է փողոցում, ապա մեզ օրենքով վերահսկողական գործառույթ վերապահված չէ: Այս պարագայում վերահսկում են Ոստիկանությունն ու Տեղական ինքնակառավարման մարմինները, որ պիտի թույլ չտան փողոցում եւ տներից կատարվի վաճառք, թեպետ պիտի նշենք նաեւ, որ տներից կատարվող վաճառքն իրականում անհնար է լիարժեք վերահսկել, քանի որ մարդիկ այդ առեւտուրն անում են իրենց նախաձեռնությամբ եւ իրենց պատասխանատվությամբ: Եթե ես խնձոր եմ վաճառում տնից, մեկն էլ գալիս-տնից առնում է, երկուսս էլ այս փոխանակությունը-գործարքը կատարում ենք անձնական պատասխանատվությամբ: Բայց եթե խոսքը վերաբերում է անհայտ ծագման օղիների վաճառքին, ապա պիտի նշենք, որ օղու վաճառքն առհասարակ արգելված է: Սա վերահսկելը ոստիկանության գործառույթն է, որը կատարելու համար էլ իրենք ունեն թաղայիններ, առանձին ստորաբաժանումներ, որ հսկում են, նայում են, հետեւում են: Եթե մարդն ինքն իր համար օղի է քաշում ու խմում է, դա իր պատասխանատվության ներքո է, բայց եթե մարդը բերում է մեթիլ սպիրտ, բացում է, շշալցում կատարում, կամ կոլայի շշերով բաժանում կամ վաճառում մարդկանց, դա արդեն հանցագործություն է»:

Հնարավո՞ր է, որ արտադրանքը թունավոր է դարձել թորման ընթացքում տեխնիկական ինչ-որ նորմեր խախտելու հետեւանքով, թե՞ արտադրողն ի սկզբանե չէր կարող չիմանալ իր արտադրանքի վնասակարության մասին, կարո՞ղ էր սա տեսականորեն լինել պատահականության արդյունք: «Սա այն հարցն է, որին ես չեմ կարող պատասխանել: Հիմա քննությունը պիտի պարզի՝ նա չի իմացել, որ սպիրտը տեխնիկական է, թե իմացել է, տեղյակ է եղել, որ իր արտադրանքը վտանգավոր է, թե չի եղել: Շատ հարցեր կան, որ պիտի պարզի քննությունը: Տեսականորեն, գուցե, կարող էր»,- նշեց Անուշ Հարությունյանը՝ չմանրամասնելով օղու մեջ տեխնիկական սպիրտի օգտագործման վարկածը:

Եթե մարդը տանը բուլկի է թխում, շարում մի սկուտեղի վրա, կախում վզից, շրջելով ու բուլկիների վրա արտաշնչելով՝ վաճառում, դա եւս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խնդիր չէ՞. «Ոչ, դա եւս Ոստիկանության ու ՏԻՄ-ի խնդիրն է. եթե մարդը վաճառում է, օրինակ, շուկայում շրջելով, ապա պիտի վերահսկի շուկայի տնօրինությունը՝ թույլ չտա այդ վաճառքը»:

Եթե աղտոտ տոպրակներով անհիշելի ժամանակներից օգտագործվող տարաներով բակերում կաթումածուն են վաճառում, հետո էլ՝ ինչը չի վաճառվում, թողնում են բակային խանութում, փաստորեն դրա մի մասը ՍԱՏՄ-ի վերահսկողության տիրույթում է, մի մասը՝ ո՞չ. «Այո, խանութում դնելու դեպքում մենք կարող ենք մեր գործառույթների շրջանակում պատասխանատվության ենթարկել այն իրավաբանական անձին, ով վերցրել է այդ ապրանքը: Եթե հնարավոր լինի գտնել առանց պիտակի վաճառվող այդ ապրանքի արտադրողին, նա եւս պատասխանատվության կենթարկվի: Մենք ցանկացած պահի ցանկացած բակային խանութում եթե նման բան տեսնենք, նախ իրացումը կկասեցնենք, իսկ իրացնողը, իրացման ցանցը պատասխանատվություն կկրի դրա համար»:

Ըստ Ոստիկանության՝ թունավորման պատճառ դարձած օղի արտադրողի տան տարածքում հիմա սահմանված է 24-ժամյա հսկողություն: Ի պատասխան այն հարցի, որ մարդն ունեցել է, պատրաստել է, իրացրել է օղու բավական մեծ քանակ. Ոստիկանությունը տեղյակ եղե՞լ է դրա մասին, այս մարդուն այց եղել է՝ պարզելու համար նա ի՞ր համար է պատրաստում, թե վաճառքի, քանի որ օղու՝ անձնական օգտագործման կամ վաճառքի նպատակով պատրաստելու խնդրի վերահսկողությունը Ոստիկանության տիրույթում է, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հրաժարվեցին որեւէ մանրամասն հաղորդել՝ նշելով, որ կա հարուցված գործ, եւ Ոստիկանությունը լիազորված չէ այս շրջանում նախկինում ասվածից ավելի տեղեկություններ տրամադրել:

Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը եւս հրաժարվեց մանրամասներ հաղորդել այս հարցերի մասին՝ նշելով. «Ձեր հարցերը նախաքննական գաղտնիքի շրջանակում են, որ չեմ կարող հրապարակել: Նախաքննությունը շարունակվում է, այս պահի դրությամբ նոր բան մեր հաղորդագրությանը ավելացնել չեմ կարող»:

Նշենք, որ օղու մեջ մեթիլային սպիրտի բարձր կոնցենտրացիայից թունավորումներ գրանցվում են պարբերաբար, աշխարհի ամենատարբեր կողմերում, քանի որ առավել մատչելի ոգելից հեղուկների գայթակղությունը միշտ էլ մեծ է: Զանգվածային թունավորումներն առավել հաճախադեպ են Ռուսաստանի Դաշնությունում: Այստեղ յուրաքանչյուր զանգվածային թունավորման դեպքից հետո հասարակական դժգոհության ալիքներ են բարձրանում, մի պահ հանրությունը բոյկոտում է տնական արտադրության օղիները, իսկ սննդի փորձագետները, քիմիկոսները հիշեցնում են, որ թունավորումներ առաջանում են ոչ միայն տեխնիկական մեթիլ սպիրտի կիրառմամբ օղու պատրաստման, այլեւ՝ օղու թորման տեխնոլոգիան խախտելու հետեւանքով: Նրանք կրկնում են, որ թորման «գլուխն ու պոչը» պետք է առանձնացնել. «գլուխը» հենց թունավոր նյութերի համախումբ է՝ արտահայտված ացետոնային հոտով: Մեթանոլ կա նաեւ «պոչային» հատվածներում, այն, սակայն, իր համուհոտով նման է թունդ «միջնամասին». կրկնաթորման ժամանակ օղու թնդությունն ավելացնելու համար «միջնամասին» ավելացվող «պոչն» էլ հենց կարող է լինել ողբերգական տեխնոլոգիական խախտումը: Տնական օղուց հրաժարվել չցանկացողներին մասնագետները հորդորում են ստուգել օղին շիկացած պղնձալարով, որը մեթանոլով հարուստ օղու մեջ ընկղմելուց անդուր հոտ է արձակում, կամ մաքրած կարտոֆիլով, որ դառնում է վարդագույն, սակայն հավելում են, որ եթե մեթանոլի առկայությունը շատ մեծ չլինի, նման ստուգման արդյունքները կարող են ակնառու չլինել:

Մասնագետները չեն դադարում հիշեցնել, որ մեթիլ սպիրտի օգտագործումից եթե նույնիսկ մարդը չմահանա, ապա մեծ հավանականությամբ, կկուրանա: Խորհրդային Միության տարբեր անկյուններում շրջանառվում էր մի պաստառ. «Մի խմիր մեթիլ սպիրտ» գրությամբ, որի վրա պատկերված էր սև ակնոց դրած կույր մարդ:

Եվ քանի դեռ մեր սպառողների զգալի մասն անհայտ ծագման օղի է գնում, կաթ-մածուն, ձկնեղեն, ձմերուկ է գնում արեւի տակ, փողոցի փոշու մեջ դրված արկղերից, կարո՞ղ է պետությունն ինչ-որ չափով առավել անվտանգ դարձնել այդ առեւտուրը օրենսդրական փոփոխություններ կատարելով վերահսկողական գործառույթների բաշխումներում. ՍԱՏՄ-ն՝ որպես գործնականում այդ ոլորտի հետ առօրյա շփում ունեցող մարմին, տեսնո՞ւմ է օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն. այս հարցին անդրադառնալով՝ ՍԱՏՄ-ի խոսնակն ասաց. «Օրենքով փողոցային առեւտուրն արգելվում է եւ վերջ. չի կարելի: Բայց եթե մեկն իր հարեւանից որոշել է օղի գնել, ապա երկուսն էլ գործում են իրենց պատասխանատվության շրջանակում այնքան ժամանակ, մինչեւ որ հասնում ենք մի դաժան դրվագի, երբ բոլորն սկսում են մտածել՝ ինչու ենք այսպես անում, այլեւս չենք գնելու: Եթե այս դեպքը լիներ խանութից գնված օղու հետ կապված, ապա պատասխանատվություն կկրեինք բոլորս՝ այդ թվում եւ մենք՝ ՍԱՏՄ-ն, որ չէինք հասցրել վերահսկել»:

Օրենսդրական բաց, այսինքն, չեք տեսնում. «Չէ, այնպես չէ, որ օրենսդրական բաց կա. իրականում բոլոր գործառույթները տարբեր մարմինների վրա դրված են, բայց եթե մեզ վրա դրվի նաեւ անհատների վերահսկելու գործառույթը՝ գյուղացու, ցանկացած սնունդ արտադրողի, այդ դեպքում մենք պիտի ունենանք նաեւ օպերատիվ խնդիրների լուծմանն ուղղված բաժիններ, աշխատակիցներ: Այսպես կազմակերպելը պետության քաղաքականության խնդիր է: Կարծում եմ, որ Ոստիկանությունն ու Տեղական ինքնակառավարման մարմիններն այդ գործառույթը անում են, եւ այնպես չէ, որ իրենք վատ են անում: Մենք համակցված գործողություններ ենք իրականացնում նրանց հետ: Երբ, օրինակ, մեզ բողոք է գալիս, որ փողոցային առեւտրի դեպք կա, մենք չենք ասում՝ դա մեզ չի վերաբերում ու անջատում հեռախոսը, մենք ընդունում ենք բողոքը, դա փոխանցում ենք Ոստիկանությանը, ՏԻՄ-ին, միանում ենք իրենց հետ, միասին ենք գնում նշված վայրերը, իրենց կողմից փողոցային առեւտուրը դադարեցվում է, մեր կողմից այդ վայրի ժողովրդին բացատրվում է, որ դա այսպիսի-այսպիսի վտանգներ է պարունակում: Ես կարծում եմ, որ համակցված աշխատելն իրականում աշխատանքի ավելի ճիշտ տարբերակ է, քան ամեն ինչ մեկ մարմնի ձեռքում կենտրոնացնելը, որ հետո էլ ստացվի, որ հետաքննողն ու այդ մարմնին վերահսկողն էլ նույն մարմինն է»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Դուք չե՞ք նկատում, որ փողոցային առեւտուրը բավական ակտիվ է. «Ոչ, բավականին նվազել է. առաջ համատարած էր, այդպիսի փողոցի անուն չէիք կարող տալ, որ վաճառք չլիներ: Իսկ հիմա փողոցային առեւտուրը հիմնականում մեծ խանութների, շուկաների կողքին է»:

Ըստ Հարությունյանի՝ շատ կարեւոր է հատկապես այն, որ մարդիկ չցանկանան հակահիգիենիկ, ոչ ճիշտ պայմաններում վաճառվող որեւէ բան գնել. «Պիտի հասկանան, որ փողոցից առեւտուր չանեն. քանի կա պահանջարկ, լինելու է առաջարկ: Երբ մարդն ամենալավ ապրանքն էլ փողոցից չի առնի, քանի որ վտանգ կա, քանի որ դա, այնուամենայնիվ, դրված է փողոցի փոշու, ցեխի, կեղտի մեջ, կկարողանանք մեծ փոփոխություն արձանագրել: Ես ինքս էլ հաճախ փողոցներում մարդկանց ասում եմ՝ արեւի տակ դրված այդ ձմերուկից հիմա թունավորվելու եք, այդ ձկների մեջ արդեն իսկ դիակային նյութեր են արտադրվում, որ դա ուտելը վնասակար է առողջությանը, իսկ իմ դեմքին նայում-ասում են՝ քայլի, աղջիկ ջան, քայլի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3048 դիտում

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար