Երևան
12 °C
Երեւանի պետական համալսարանում ուսման վարձերի թանկացման հետ մեկտեղ միջինում 10%-ով կարող են բարձրանալ բոլոր դասախոսների, դեկանների աշխատավարձերը։ Առաջարկը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը ներկայացրել է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահին։
Այսօր լրագրողների հետ զրույցում Գեւորգյանը հիշեցրեց, որ վարձերի ու աշխատավարձերի բարձրացման մասին ամիսներ առաջ է հայտնել։ Քանի որ հաստիքացուցակը հաստատում է հոգաբարձուների խորհուրդը, առաջարկն ուղարկվել է ՀԽ նախագահին՝ առաջիկա նիստին այն քննարկելու։
Աշխատավարձերը կավելանան ուսանողների վարձերի բարձրացման եւ բուհի գնումների գործընթացի ճիշտ կազմակերպման ընթացքում տնտեսված մոտ 100 միլիոն դրամի շնորհիվ։
Վարձավճարների բարձրացման հարցն ասուլիսի ժամանակ ներկաներին ամենաշատն էր հետաքրքրում, ռեկտորի պաշտոնակատարը դրան մի քանի անգամ անդրադարձավ։
Նա ընդգծեց, որ հարցը մարտին բուհի Գիտական խորհրդի նիստում գրեթե միաձայն է ընդունվել։ Բուհը մրցակցային դարձնելու համար պետք է աշխատավարձերը բարձրացնել, որպեսզի հեռանկար ունեցող շրջանավարտները կարողանան աշխատել համալսարանում եւ ընտանիք պահել։ Ընդհանրապես, ըստ նրա, պրոֆեսոր դառնալու համար երկար տարիներ պետք է աշխատել, բավական լուրջ գիտական արդյունք ստանալ, իսկ այդ մարդկանց վարձատրել է պետք։
«Ի՞նչ աղբյուրներ կան աշխատավարձերի բարձրացման, մեկը վարձերի ավելացումն է։ Համալսարանը, որպեսզի լինի հեռանկարային երիտասարդի համար, ինձ թվում է՝ պետք է երիտասարդի աշխատավարձը սկսի մեկ միլիոնից, դա է ճշմարտությունը, որպեսզի լինի մրցակցություն։ Իհարկե, մեկ միլիոնն այսօր իրատեսական չէ»,- նշեց Գեւորգյանը։
Հարցին, թե համաճարակի ընթացքում, երբ շատերն ունեցել են տնտեսական կորուստներ, իսկ կրթության արդյունավետությունն էլ հարցականի տակ է, վարձերն ավելացնելն արդյոք բարոյակա՞ն է համարում, ռեկտորի պաշտոնակատարը խնդրեց բարոյական խրատներ չտալ։ Կարծում է՝ կրթության արդյունավետությունը հարցականի տակ չի լինի կամաց-կամաց, քանի որ այն խնդիրները, որոնք եղել են անցած կիսամյակի ընթացքում, շտկվելու են։ Մասնավորապես՝ այն բոլոր առարկաները, որոնք պահանջում են առկա դասընթաց, լինելու են այդպես։
Ինչ վերաբերում է կորուստներին, ԵՊՀ-ն էլ դրանցից անմասն չի մնացել։
Բերված օրինակներում էին ուսման վարձերի պարտքերը, նախորդ տարվա համեմատ տրամադրած ավելի շատ զեղչերը, ուսանողական հանրակացարանների գումարը չստանալը, այն ծախսերը, որոնք կատարվել են ախտահանման միջոցներ (ալկոգել) եւ այլ իրեր գնելու նպատակով եւ այլն։
«Մենք 6 ամսվա ընթացքում ծախսեցինք մեր մի տարվա համար նախատեսված տեխնիկայի գումարը, որովհետեւ պետք էին համակարգիչ, ականջակալներ, տեսախցիկ, որ տայինք դասախոսներին»,- նշեց ռեկտորի պաշտոնակատարը։
Գեւորգյանը համաձայնեց, թե շատերի համար վարձերը կարող են բարձր լինել, սակայն առաջարկած ծառայությունները մենաշնորհային չեն։ Բոլոր մասնագիությունների գծով կան առաջարկությունները․ մի մասը մատչելի, մի մասը՝ ավելի թանկ։
Նշենք, որ վարձաչափի այս տարվա բարձրացումը վերաբերում է միայն առաջին կուրսեցիներին։ Մնացածները կվճարեն այնքան, որքան նշված է իրենց պայմանագրի մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT