Ո՛չ, չեն շրջելու զենքով քաղաքացիներ փողոցներում. պաշտպանության փոխնախարարը՝ աշխարհազորայիններին զենք տրամադրելու մասին

Աշխարհազորայիններին ազատ շրջանառության զենք չի տրամադրվելու, զենքով քաղաքացիներ Հայաստանի փողոցներում չեն շրջելու. ՀՀ զինված ուժերին զուգահեռ աշխարհազորի ստեղծման մասին օրենքի նախագծի շուրջ այսօր պաշտպանության նախարարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում այդ մասին հայտարարեց փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Շատ դեպքերում մեզ քննադատողները, որոշները՝ իրավապաշտպանների անվան տակ, որոշները՝ ռազմական փորձագետների անվան տակ, փորձում են կարծիքներ հայտնել, որոնք հասարակության մեջ եւ մեդիայի կողմից լայն արձագանք են ստանում: Մի քանի կարծիքի ես ինքս եմ ծանոթ, տպավորություն է, որ իրենք չեն կարդացել այն նախագիծը, որի մասին մեկնաբանություն են անում»,- զենքով փողոցում շրջելու հնարավորության մասին մեկնաբանություններին անդրադառնալով՝ ասաց Բալայանը եւ նկատեց.  

«Որեւիցե մի տեղ (օրենքի նախագծում-խմբ.) դուք չեք տեսնի, որ ազատ շրջանառության զենք է տրվելու քաղաքացիներին: …Այդ զենքը եւ սպառազինությունը բաժանվելու են աշխարհազորում կցագրված քաղաքացիական անձանց միայն այն պարագայում, եթե մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ բնակավայրում, կոնկրետ վարչական համայնքում, եւ դրա անմիջական վտանգի ժամանակ: Չգիտեմ՝ ինչից է վերցված ենթադրությունը, որ պետք է համայնքներում շրջեն զինված մարդիկ: Նման բան գոյություն չունի: Այո՛, մենք ենթադրում ենք, որ սպառազինության քանակը համապատասխան կցագրման վայրում ավելացնելու ենք, որպեսզի անհրաժեշտության պարագայում կարողանանք այդ զենքը բաժանել: Այդ զենքի օգտագործման համար, այդ զենքի օգտագործման գիտելիքները թարմացնելու համար ենթադրում ենք, որ կանցկացնենք որոշակի վարժանքներ»:

ՀԺ-ի հարցին՝ այսինքն՝ մարտական գործողություններին մասնակցելուց հետո զենքը վերադարձվելու է դրա պահման համար նախատեսված հատուկ մի տե՞ղ, Բալայանը պատասխանեց.

«Իհարկե, այլ ձեւաչափ պատկերացնո՞ւմ եք, իհարկե, որտեղից որ ստանալու են, այնտեղ էլ վերադարձնելու են: Այսինքն՝ այդ ստանալը զենքի ինքնանպատակ չպետք է համարել, որովհետեւ եթե այդ ստորաբաժանմանը այնպիսի խնդիր կառաջադրվի, որը ենթադրում է մարտական հերթապահություն, այդ ժամանակ նոր զենք կտրամադրվի: Շատ հնարավոր եմ համարում, որ այդ ստորաբաժանումը մի համայնքում պետք է կազմակերպի քաղաքացիական պաշտպանություն, օրինակ, բնակչության տարհանում, եւ աշխարհազորը կկազմակերպի իր առջեւ դրված խնդիրը առանց զենքը ստանալու»:

Տպել
1910 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց