Երևան
12 °C
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող կորոնավիրուսով հիվանդների հարազատները վաղ առավոտից խուճապի մեջ են: ՀԺ ահազանգած քաղաքացիներից մեկը տեղեկացրեց, որ իրենց ասվել է, թե առաջիկա մեկ ժամում բոլոր հիվանդները տեղափոխվելու են Երևան:
«Մենք դեմ ենք, մեր հիվանդին կտանին, եսիմ ի՞նչ ենեն, ինչղ ետ գան, էդ էլ հարց է՝ գուկա՞ն, թե՞ չէ: Ստեղ գոնե քաղաքի մեջն էր, կապը կար, մենք մինչև երևանները ի՞նչղ հասնինք կամ էլ որ զանգենք, ո՞վ է մեզի պատասխանողը: Խոմ զոռով տանելով չէ»,- բողոքեց քաղաքացին:
Ինչո՞ւ են կորոնավիրուսով հիվանդները տեղափոխվում Գյումրիից՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանն ասաց՝ առողջապահության նախարարի հրամանն են իրականացնում:
«Նախարարի հրամանով՝ մարզերում բացված կորոնավիրուսային ծառայություն իրականացնող COVID կենտրոնները կփակվեն, և ծառայությունը կկենտրոնացվի միայն Երևանում: Հաշվի է առնվել թվերի նվազումն ու այն հանգամանքը, որ այլևս երևանյան հիվանդանոցները գերծանրաբեռնված չեն: Նախարարի հրամանը սեպտեմբերի 1-ով է մտնում գործողության մեջ: Դրա համար մենք այսօր ենք կազմակերպում տեղափոխումը, որ հասցնենք նաև ախտահանել ու պահանջվող այլ գործողություններ իրականացնել հիվանդանոցում, որպեսզի անցնեն սովորական, բնականոն աշխատանքի»,- տեղեկացրեց մարզպետարանի պատասխանատուն:
Գյումրու ինֆեկցիոնից Երևան կտեղափոխվի կորոնավիրուսով հիվանդ 55 մարդ: Նրանց տեղափոխումն իրականացվում է առողջապահության նախարարության և շտապօգնության ծառայության միջոցով: Այս պահին, սակայն, Լեյլի Ասլանյանը հստակ չկարողացավ նշել, թե հիվանդները մայրաքաղաքի որ հիվանդանոցներ են տեղափոխվում, ասաց՝ նախարարությունից երբ ասեն, իրենք էլ կպայմանավորվեն շտապօգնության ծառայության հետ, կիրականացնեն տեղափոխումը:
Այս պահին Երևան տեղափոխվող հիվանդների մեջ, ըստ Ասլանյանի, ծանր վիճակում գտնվող մարդ չկա, քանի որ Գյումրիում մնում էին միայն նրանք, ովքեր ռեանիմացիայի կարիք չունեին: Հիվանդության ծանր ընթացք ունեցած հիվանդներն ավելի վաղ էին տեղափոխվել մայրաքաղաք:
Ինչո՞ւ են հիվանդները խուճապի մեջ, ինչո՞ւ են հրաժարվում տեղափոխվելուց, արդյոք նախապես իրազեկվե՞լ էին, թե՞ միայն առավոտյան են այդ մասին իմացել: Պատասխանատուն ասաց՝ գիտեցել են ավելի վաղ, և այս պահին բարձրացած աղմուկն ուղղակի անհասկանալի է:
«Նրանց ամեն ինչ բացատրվել է ամենայն մանրամասնությամբ, գիտեն, թե ինչի համար են գնում Երևան: Ինչ վերաբերում է մարդկանց ռեակցիային, երևի բնական է. նրանք էլ իրավունք ունեն իրենց կարծիքն ունենալ: Մենք էլ իրականացնում ենք մեր, բայց որ անհանգստանալու որևէ հարց չկա, դա հաստատ է: Տեղափոխումն էլ, բուժումն էլ նախարարությունն է իրականացնում, կրկին անվճար, ոչ մի փոփոխություն այս հարցում չկա»,- ասաց Լեյլի Ասլանյանը:
Գյումրու ինֆեկցիոնից կորոնավիրուսով հիվանդները գնում են, սակայն պահպանվում է տրիաժի ծառայությունը: Կասկածելի հիվանդները կմնան, եթե թեստավորվելուց հետո կհաստատվի կորոնավիրուս, կրկին կտեղափոխվեն Երևան. «Նորմալ գործընթաց է, առանց խուճապի, առանց ավելորդ խնդիրների, ես չգիտեմ՝ ինչու է նման արձագանք ստացել»:
Կմնա՞ արդյոք «Գյումրի» ԲԿ-ում բացված տրիաժի ծառայությունը ևս՝ Ասլանյանն ասաց՝ այս պահին հարցին պատասխանել չի կարող, դեռ տեղյակ չէ: Դա հետագայում նախարարությունը կորոշի կմնա այն ԲԿ-ում, թե կտեղափոխվի ինֆեկցիոնի տրիաժ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT