Երևան
12 °C
ՀՀ Տավուշի մարզում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրության գործընթաց: Տեղի են ունեցել բազմակողմանի մասնագիտական քննարկումներ:
Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը:
«Ինչպես երևում է այս պահին առկա նյութերից, երեխաների նկատմամբ բռնությունը եղել է շարունակական։ Ցավոք, ընտանիքում բռնության այս դեպքն ունեցավ ողբերգական հետևանք. 6 տարեկան երեխան հիվանդանոցում մահացավ՝ չգալով գիտակցության:
Բռնությունը երեխայի իրավունքների կոպիտ խախտում է, որ կարող է անդառնալի ու նույնիսկ ողբերգական հետևանքներ առաջացնել երեխայի կյանքի ու առողջության համար, ամբողջությամբ ձևախեղել նրա առողջ զարգացումը:
Մեր պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից՝ անկախ նրանից դա անում է ծնողը, խնամակալը, թե երեխայի մասին հոգ տանող որևէ այլ անձ:
Երեխան պետք է պաշտպանված լինի ֆիզիկական կամ հոգեբանական բռնության բոլոր ձևերից, այդ թվում՝ ծեծից, վիրավորանքից կամ չարաշահումից, ծաղրանքից կամ անտեսումից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից և այլն:
Ցավոք, երեխայի նկատմամբ բռնությունը ու առանձնապես բռնությունն ընտանիքում թաքնված երևույթ է: Դրան նպաստում են թե՛ հասարակությունում, թե՛ նաև հանրային մարմիններում այս երևույթի վերաբերյալ առկա կարծրատիպային ընկալումները: Պետությունում գործող մարմինները պարտավոր են էլ ավելի մեծ ջանքերով պայքար մղել այս դատապարտելի երևույթի դեմ՝ իբրև առաջնահերթ նշանակության առաքելություն:
Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է երեխայի նկատմամբ բռնությունը, այդ թվում, եթե դա տեղի է ունեցել ընտանիքում: Առավել դատապարտելի է այն, երբ բռնությունը գործադրվում է երեխաների նկատմամբ, որոնք իրենց կարգավիճակի ուժով առավել խոցելի են և ունեն պաշտպանության առավել մեծ կարիք:
Բոլորս պետք է գիտակցենք, որ բռնությունն ուղղակիորեն խարխլում է ընտանեկան արժեքները, խաթարում է ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը, հակասում է երեխայի լավագույն շահի էությանը:
Խիստ մտահոգիչ է այն վիճակը, որ գոյություն ունի Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության ոլորտում: Այդ մարմինները ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի, դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման ոլորտում գրեթե չունեն որևէ արդյունավետություն:
Խնամակալության և հոգաբարձության մարմինները չունեն մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն համայնքում երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման իրենց գործառույթը պատշաճ իրականացնելու համար:
Բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու երեխայի իրավունքի ապահովման գործում առաջնային կարևորություն ունեն համայնքային մակարդակում գործող մարմինները: Խոսքը հատկապես վերաբերում է Խնամակալության և հոգաբարձության մարմիններին, որոնց գործունեությունը պետք է անմիջականորեն կապված է երեխաների սոցիալ-հոգեբանական և առողջական բարեկեցության հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել է Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության դատապարտելի վիճակը, գործառույթների բացարձակ անարդյունավետ իրականացման, վտանգավոր դրսևորումների մասին:
Դա արվել է ինչպես տարեկան հաղորդումներով, այնպես էլ «Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցով ու այլ եղնականերով:
Ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության բացահայտման և կանխարգելման ոլորտում, այդպիսի գործերի քննության հարցերում առկա են ինչպես համակարգային, այնպես էլ օրենսդրական խնդիրներ:
Թե՛ պրակտիկան, թե՛ օրենսդրությունը հնարավորություն չեն տալիս ապահովել ընտանիքում բռնության ենթարկված երեխաների արդյունավետ պաշտպանություն, լիարժեք բացահայտում և հետագա հնարավոր դեպքերի կանխարգելում:
Անհրաժեշտ է կատարելագործել իրավապահ մարմինների արագ արձագանքը, ինչպես նաև ապահովել նրանց անհրաժեշտ մասնագիտացումը և համայնքային մակարդակում միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունը:
Նման գործերով ցանկացած քննություն չպետք է սահմանափակվի գործից գործ քննությամբ: Պետք է մանրամասն վերլուծվեն այդ արարքների կատարման պատճառներն ու նպաստող պայմաններն այն նկատառումով, որպեսզի ձեռնարկվեն կանխարգելիչ միջոցներ, կատարելագործվի համակարգը՝ վերջնարդյունքում բացառելու համար որևէ երեխայի կամ, առհասարակ, որևէ անձի նկատմամբ բնռություն կամ իրավունքների նման կոպիտ խախտումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություններ է հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ Տավուշի մարզպետարան, Խաշթառակ համայնքի ղեկավարին:
Պաշտպանն իր իրավասության շրջանակում կշարունակի հետևել այս գործով պետության կողմից ձեռնարկվող քայլերին, երեխաների իրավունքների ապահովման վիճակին»,-ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի մեկ ընտանիքից օրեր առաջ հոսպիտալացվել էր 7 երեխա՝ կապտուկներով, թունավորում ախտանիշով: Պապիկի տանը ապրող 1-ից 9 տարեկան երեխաներից երկուսը հոսպիտալացվել էին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում, մյուսները՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:
Ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» տեղափոխված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով երեկ մահացել էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT