Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցով հրավիրված դատական նիստին նրա պաշտպաններ Երեմ Սարգսյանը եւ Ամրամ Մակինյանը բացարկի միջնորդություն ներկայացրին գործով մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանին՝ հիմքում դնելով անկողմնակալ չլինելու հանգամանքը:
Պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ վաղը՝ օգոստոսի 27-ին, լրանալու է Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու՝ օրենքով սահմանված առավելագույն ժամկետը՝ 12 ամիսը, ուստի ինչպես կարգն է, դրանից մեկ ամիս առաջ պետք է հայտարարվեր նախաքննության ավարտ: Պաշտպանի խոսքով՝ հուլիս ամսին իրենք երկու անգամ դիմել են վարույթն իրականացնող մարմնին, հիշեցրել ժամկետի մասին, սակայն իրենց պատասխանել են, որ միանշանակ ղեկավարվելու են օրենքով եւ գործին ծանոթանալու պատշաճ հնարավորություն են տալու կողմերին:
Երեմ Սարգսյանի գնահատմամբ, սակայն, այդ հնարավորությունը չի տրվել, եւ 120 հատորից առանձնացված 37 հատորին ծանոթանալու համար տրամադրվել է 15 օր ժամանակ. «Տեսնելով, որ սուղ ժամկետում չենք կարողանում լիարժեք ծանոթանալ, միջնորդություններ ներկայացնել՝ փորձեցինք կից ցանկերով պատկերացնել, թե ինչ նյութեր կան այս քրեական գործի մեջ, եւ տեսանք, որ, ըստ 37-րդ հատորի ցանկի, գործի ամենավերջում մի քանի որոշում կա՝ իրեղեն ապացույց ճանաչելու մասին, եւ միջնորդեցինք, որ դրանք տրամադրեն մեզ»,- ասաց նա՝ հավելելով, որ միջնորդությունը դատախազը մերժել է՝ ասելով, որ պաշտպանական կողմը ձգձգում է գործերի ծանոթացման գործընթացը, եւ 15 օրը ողջամիտ ժամկետ է. «Այսինքն՝ իրենց խնդիրները, ապօրինությունները բարդելը մեզ վրա վկայում է այն մասին, որ դատախազն ի վիճակի չէր այս գործով այլ որոշում կայացնելու, իսկ այդ որոշումը շատ ցավոտ էր լինելու, որովհետեւ պարտավոր էին լինելու ազատել կալանքից»:
Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ միջնորդություն էին ներկայացրել նաեւ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ՝ հաշվի առնելով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը եւ այն, որ ապրիլ ամսին կատարված կոնսուլիումի համաձայն՝ նա ունի վիրահատության կարիք. «Դիմել եմ դատախազին, որ ապահովի այդ իրավունքը, սակայն նա մերժել է՝ նկատի ունենալով, որ եզրակացությամբ պարզվել են առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի տվյալներ, որոնք 2019 թվականի աշնանը դատաբժշկական եւ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ժամանակ առկա չեն եղել, առկա է լրացուցիչ միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն կատարելու անհրաժեշտություն»:
Պաշտպանի կարծիքով, սակայն, այդ տվյալները դատախազին հայտնի են եղել դեռ 2019 թ. հուլիս եւ օգոստոս ամիսներին կատարված նմանատիպ երկու կոնսիլիումների արդյունքներով, որոնք տրամադրվել էին նաեւ փորձագետին. «Ակնհայտ է, որ կալանքից արձակելու անհրաժեշտություն կար, բայց քանի որ դատախազն ի զորու չէր դա անել՝ հաշվի առնելով Գագիկ Խաչատրյանի անձը, փորձեց մանեւրել եւ փորձաքննություն նշանակելով՝ իր դաշտից հեռացնել»,- ասաց պաշտպանը:
Գեւորգ Սարգսյանն առարկեց միջնորդության դեմ՝ այն որակեց անհիմն եւ պնդեց, որ ենթակա է մերժման: Թվարկելով դատախազին բացարկ ներկայացնելու՝ օրենքով նախատեսված հիմքերը՝ դատախազն ասաց, որ դրանցից որեւէ մեկը պաշտպանների կողմից չներկայացվեց, այլ ներկայացվեց օրենքով իրեն ընձեռված լիազորությունների շրջանակում կատարված գործողությունները:
Հեռանալով խորհրդակցական սենյակ եւ կարճ ժամանակ անց վերադառնալով՝ նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանը որոշեց մերժել բացարկի միջնորդությունը: Նա նշեց, որ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:
Դատական նիստը շարունակվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT