Գագիկ Խաչատրյանի պաշտպանն առայժմ ձեռնպահ մնաց դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստի ընթացքում տեւական ժամանակ պաշտպանական կողմի եւ դատավորի միջեւ տեղի ունեցավ հարց ու պատասխան. Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ դա իրեն անհրաժեշտ է՝ հասկանալու համար՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքեր ունե՞ն, թե՞ ոչ: Նշենք, որ գործը նախագահում է դատավոր Արթուր Մկրտչյանը, որը նաեւ Երեւան քաղաքի դատարանի նախագահն է:

Առաջին հարցը, որ բարձրացրեց պաշտպան Երեմ Սարգսյանը, այն էր, որ նախաքննության ընթացքում այս գործով բոլոր միջնորդությունները`ձերբակալման, կալանավորման, դրա երկարաձգման մասին, Երեւան քաղաքի դատարանի նախագահի կողմից մակագրվում էին մեկ այլ նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանին. «Այնպես էր ստացվել, որ պարոն Արտուշ Գաբրիելյանը կցված էր այս գործով որպես Գագիկ Խաչատրյանի դատավոր, ինչը մեզ համար խիստ կասկածելի էր, եւ մենք մշտապես նրան ինքնաբացարկի միջնորդություն էինք ներկայացնում, այս առումով խնդրում եմ՝ դատարանը բացահայտի, թե ինչ կարգով է որոշվել, որ նախկինում այդ միջնորդությունները մակագրվեն Արտուշ Գաբրիելյանին, որպեսզի մենք հասկանանք՝ պահպանվե՞լ է արդյոք օրինականության սկզբունքը, թե՞ սա կամայականության եւ ինչ-ինչ այլ հանգամանքներով պայմանավորված որոշում է եղել»,- դիմելով դատավորին`ասաց նա: Երեմ Սարգսյանը կասկածելի համարեց նաեւ այն, որ այս գործի, ըստ էության, քննությամբ հենց դատարանի նախագահն է զբաղվելու, որն, ի տարբերություն մյուս դատավորների, ավելի սակավաթիվ գործեր է քննում:

Մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը, արձագանքելով պաշտպանի հայտարարությանը, ընդգծեց, որ միջնորդությունները միայն դատավոր Արտուշ Գաբրիելյանին չեն մակագրվել, այլ նաեւ`դատավոր Վահե Միսակյանին: Ավելի ուշ, պաշտպաններից Ամրամ Մակինյանը հայտնեց, որ դա եղել է այն ժամանակ, երբ Արտուշ Գաբրիելյանը գտնվել է արձակուրդում.  «Բոլոր դեպքերում, կայացված որոշումները ստուգվել են տարբեր դատավորների կողմից եւ օրինական ուժի մեջ են թողնվել, հետեւաբար անհասկանալի է, թե ինչ նշանակություն ունեն նախկինում կատարված մակագրությունները»,- ասաց մեղադրող դատախազը:

Դատավոր Արթուր Մկրտչյանը պարզաբանեց, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ դատարանի նախագահն ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, եւ այս սկզբունքից ելնելով, հաշվի առնելով դատավորների ծանրաբեռնվածությունը, հերթապահության մեջ լինելը՝ ինքը կատարել է համապատասխան մակագրություններ:

Արձագանքելով պարզաբանմանը`պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ մակագրության հարցում պետք է գործի պատահականության սկզբունքը, այլ ոչ թե դատարանի նախագահի ցանկությունը. «Եվ մեզ համար կարեւոր էր իմանալ՝ դատարանի նախագահը պահպանել է պատահականության սկզբունքը թե ոչ, ամեն դեպքում, մենք նախկինում հիմնավորել ենք, որ այն չի ապահովվել»,- ասաց պաշտպանը:

Երկրորդ հարցը, որ բարձրացրեց նա, վերաբերում էր դատավոր Արթուր Մկրտչյանի եւ Ազգային անվտանգության ծառայության միջեւ եղած կապին. «ԱԱԾ եւ օպերատիվ մյուս մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերաբերյալ միջնորդությունները, ըստ էության, քննվում են Ձեր կողմից, եւ հաշվի առնելով Ձեր անմիջական առնչությունը այդ մարմինների հետ ուզում ենք հասկանալ՝ այս գործը դիտավորյա՞լ է Ձեզ մակագրվել, որպեսզի ամեն ինչ կանխատեսելի լինի, թե՞ կա այլ պարզաբանում»: Երեմ Սարգսյանը հիշատակեց նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ ներկայիս պետ Սասուն Խաչատրյանի միջեւ հեռախոսային խոսակցության հայտնի գաղտնալսումը եւ շեշտեց`դրանում կային խոսակցություններ դատավորներին ինչ-որ ցուցումներ տալու վերաբերյալ, ինչն իրենց կասկածներն առավել խնդրահարույց են դարձնում:

Դատախազ Գեւորգ Սարգսյանը դարձյալ արձագանքեց`ասելով, որ առաջին դեպքը չէ, երբ մինչդատական վարույթում կալանավորման միջնորդությունները պարբերաբար մակագրվում են նույն դատավորին՝ հաշվի առնելով քրեական գործի ծավալը եւ այն հանգամանքը, որ այդ դատավորը արդեն իսկ ծանոթ է նրա. «Սա դատական ձեւավորված պրակտիկա է եւ պաշտպանների համար էլ գաղտնիք չէ, բայց թե ինչն է նրանց համար կասկած հարուցում, արդեն օբյեկտիվ չէ, եւ որեւէ կոնկրետ փաստարկ չի ներկայացվում դրա վերաբերյալ»,- ասաց նա:

Անդրադառնալով պաշտպանական կողմի բարձրացրած հարցերին`դատավոր Արթուր Մկրտչյանն ասաց, որ մակագրությունները տեղի են ունենում էլեկտրոնային եղանակով, եւ եթե իրենք ունեն ողջամիտ կասկածներ, կարող են դիմել Դատական դեպարտամենտ. «Իսկ ինչ վերաբերում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերաբերյալ միջնորդություններին, ես գտնում եմ, որ դատավորն իրականացնում է օրենքով իրեն տրված դատավարական լիազորությունները»,- ասաց նա:

Այնուհետեւ պաշտպան Երեմ Սարգսյանը տարակուսանք հայտնեց`արդյո՞ք դատավորը 8-9 օրում հասցրել է 37 հատոր գործին ծանոթանալ՝ հաշվի առնելով, որ մեղադրանքի կողմը իրենց 15 օր էր տրամադրել, թեեւ իրենք ավելին էին խնդրել: Մյուս պաշտպան Ամրամ Մակինյանն էլ նշեց, որ դատավորը զրկված է եղել ողջ գործին ծանոթանալու հնարավորությունից, որովհետեւ մի շարք փաստաթղթեր, գործով իրեղեն ապացույց ճանաչված տվյալներ քրեական գործի`դատարան ներկայացված մասում առկա չեն:

Դատախազ Գեւորգ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ պետք է սահմանափակվի հարց ու պատասխանի այս ձեւաչափը. «Եթե ունեն ինքնաբացարկի միջնորդություն, թող ներկայացնեն, դատական նիստը վերածել դատարանի հետ հարց ու պատասխանի վերածելը անթույլատրելի է»,- ասաց նա: Անդրադառնալով պաշտպան Ամրամ Մակինյանի նշած հանգամանքին`դատախազն ասաց, որ քրեական գործում առկա է դրանց վերաբերյալ, օրինակ, զննության փաստաթուղթ կամ փորձագետի եզրակացություն:

Պաշտպանների մտահոգությունը փարատելու համար դատավոր Արթուր Մկրտչյանը տեղեկացրեց, որ կալանավորման հիմքերը պարզելու համար ինքն ուսումնասիրել է համապատասխան փաստաթղթերը եւ իր դիրքորոշում կարտահայտի. «Իսկ ինչ վերաբերում է հիմնավոր կասկածին, դրան կանդրադառնամ հետեւյալ կերպ. եթե գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, եւ անձին առաջադրվել է մեղադրանք, արդյո՞ք դա բավարար է հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարելու համար»:

Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ օգոստոսի 19-ին դատարան էին ներկայացրել անհապաղ քննության միջնորդություն`Գագիկ Խաչատրյանի բանկային հաշիվների վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ: Պաշտպանի խոսքով`դա անհրաժեշտ է ՄԻԵԴ որոշումն ի կատար ածելու եւ արտասահմանից բժիշկ հրավիրելու, սեփական միջոցների հաշվին բուժում ստանալու համար:

Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ ինքը պատասխանել է պաշտպանին`ասելով, որ միջնորդությունը քննության կառնվի առաջիկա դատական նիստում՝ կողմերի դիրքորոշումը լսելուց եւ որոշման կայացման համար էական հանգամանքները պարզելուց հետո: Դատարանի պատասխանը, սակայն, պաշտպանը չէր ստացել:

Դատավարության մասնակիցները դեռ որոշ ժամանակ շարունակեցին քննարկել այս հարցը, որից հետո պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց. «Ես ակնհայտ տեսնում եմ ինքնաբացարկի հիմքեր, բայց քանի որ այլ պարզաբանումների, նաեւ ինձ համար վերլուծությունների կարիք ունեմ, այս պահին ձեռնպահ եմ մնում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց, եւ ըստ անհրաժեշտության`այն կներկայացնեմ»:

Դատական նիստը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1443 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում