Երևան
12 °C
Համավարակը տարբեր կազմակերպություններում աշխատանքների, պարտականությունների և ռեսուրսների վերադասավորման պատճառ դարձավ։ IDBank-ի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանը պատմում է նոր իրականությունում աշխատանքների կազմակերպման մասին։
Արդեն 5 ամիս է՝ մեր երկրի կազմակերպությունները մեծ մասամբ աշխատում են հեռավար։ Ի՞նչ դժվարություններ է ստեղծում հեռավար աշխատանքն ու որո՞նք են դրա առավելությունները։
Արտակարգ դրության հայտարարումից ի վեր IDBank-ն իրականացրեց աշխատանքների վերակազմակերպում․ ընդամենը մի քանի օրում մեր աշխատակիցների 50%-ից ավելին ապահովվեց հեռավար աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությամբ, և պետք է ասեմ, որ անցումն այնքան սահուն կատարվեց, որ որևէ բարդություն չառաջացավ։ Արդեն շուրջ 5 ամիս է՝ աշխատում ենք հեռավար, և ուրախությամբ կփաստեմ, որ աշխատանքային որևէ գործընթաց կանգ չի առել, Բանկի համար ռազմավարական բազմաթիվ նախագծեր են մեկնարկել, ավելին՝ անհրաժեշտության դեպքում մենք լիարժեք ապահովել ենք կորոնավիրուսով վարակված կամ ինքնամեկուսացած աշխատակիցների փոխարինելիությունը։
Բանկից աշխատող աշխատակիցներն ապահովվել են բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ հնարավորինս պաշտպանված լինելու համար։
Ցավոք, ինչպես ամենուրեք, մեզ մոտ նույնպես եղել են վարակման դեպքեր, սակայն հիվանդության դեպքում աշխատակիցները վճարվել են այնպես, ինչպես կվճարվեին աշխատանքի ներկայանալու պարագայում, ինքնամեկուսացման դեպքում ևս աշխատակիցները ֆինանսապես չեն տուժել։ Ավելին, ինչպես գիտեք՝ հուլիսի 1-ից փոփոխվել է Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման կարգը, և Բանկը որոշեց փոխհատուցել աշխատակիցներին սոց․ վճարների գումարները․ այսինքն՝ նրանց փոխարեն կուտակային կենսաթոշակային հատկացումների նոր դրույքաչափերով սահմանված գումարները կվճարի Բանկը, և մեր աշխատակիցներն այս դեպքում ևս ֆինանսապես չեն տուժի։
Որևէ աշխատակից չի մատնվել պարապուրդի։ Բանկում կրճատումներ նույնպես չենք ունեցել, իսկ հոսունությունը պահպանվել է 3%-ի շրջանակում։ Սա հրաշալի ցուցանիշ է և վկայում է այն մասին, որ աշխատակիցներն իրենց զգում են իրենց ափսեի մեջ, իսկ գործատուն նրանց հոգեբանական, ֆինանսական վստահություն է տալիս։
Այնուամենայնիվ, հեռավար աշխատանքը կարող է նաև դժվարություններ առաջացնել․ IDBank-ում ինչպե՞ս են լուծվում նմանատիպ խնդիրները, եթե այդպիսիք կան։
Ինչպես արդեն նշեցի, արդեն շուրջ 5 ամիս է՝ հեռավար ենք աշխատում․ գիտեք, եթե դա լիներ 1-2 շաբաթ կամ թեկուզ ամիս, ապա գնահատել հեռավար աշխատանքի անցկացումը թե՛ աշխատակցի, թե՛ գործատուի տեսանկյունից բավականին բարդ կլիներ։ Բայց 5 ամիսն արդեն բավարար ժամանակահատված է՝ ընկալելու մեր նոր աշխատանքային պայմաններն ու գնահատելու դրա արդյունավետությունը։ Քանի որ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը պատասխանատու է նաև կազմակերպության հոգեբանական կլիմայի համար, վերջերս հարցում իրականացրեցինք աշխատակիցների շրջանում և պարզեցինք, որ նրանց հիմնական մտահոգությունը հեռավար աշխատանքից կապված է շփման պակասի հետ․ շատերը նշում էին, որ հաշվի առնելով մեր թիմում «առկա» աշխատանքի դրական կողմերը, ջերմ մթնոլորտն ու ակտիվ աշխատանքային կյանքը՝ իսկապես կարոտել են գործընկերներին։ Այնպես որ՝ այս պահին մենք աշխատում ենք այնպիսի մեխանիզմների ներդրման վրա, որոնք հնարավորություն կտան կազմակերպել աշխատակիցների միջև հեռավար հանդիպումներ, միջոցառումներ՝ գոնե մասամբ շփման պակասը լրացնելու համար, մինչև կրկին հնարավորություն կունենանք մեծ թիմային միջոցառումներ կազմակերպելու համար։ Չնայած՝ պետք է նշեմ նաև, որ մենք անգամ հեռավար աշխատանքի ընթացքում չենք մոռանում նշել մեր աշխատակիցների ծննդյան տարեդարձները, մեր աշխատակիցների հաջողություններն ու առաջխաղացումները, իսկ հունիսի 1-ին մեր աշխատակիցների երեխաներին, ինչպես միշտ, ուրախացրինք նվերներով ու անակնկալներով, այսինքն՝ որպես գործատու անում ենք ամեն ինչ՝ աշխատանքային բոլոր «ուրախությունները» պահպանելու համար։
Միևնույն ժամանակ՝ ի պատիվ մեր աշխատակիցների պետք է նշեմ, որ աշխատանքային շփումներում որևէ թերացում չենք ունեցել․ բոլոր հանդիպումներն ու աշխատանքային քննարկումներն իրականացվում են առցանց, շարունակում ենք կյանքի կոչել ծրագրված նախագծերը, և կարծիք կա, որ հեռավար աշխատանքը նույնիսկ հնարավորություն տվեց ի կատար ածել ավելի շատ ծրագրեր՝ հաշվի առնելով ճկուն աշխատանքային ժամերը։
Խոսենք նախագծերի մասին․ ի՞նչ նորություններ ունեք այս պահին։
Արդեն բազմիցս նշել ենք, որ Բանկը կրթական նախաձեռնություններով է հանդես գալիս, իսկ բարձր կուրսերի ուսանողներն անընդհատ հարցնում են, թե երբ է մեկնարկելու «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի նոր փուլը, քանի որ արդեն ունեն շատ ընկերներ, ովքեր հենց այդ ծրագրով այսօր արդեն հանդիսանում են IDBank-ի թիմի անդամ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ անկախ արտակարգ դրությունից, մենք արդեն իսկ մեկնարկել ենք հերթական փուլը։ Պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, սահմանելով հերթափոխ և ուսուցման համար նպաստավոր պայմաններ, այս պահին «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի շրջանակում 11 ուսանող անցնում է գործնական փուլը Բանկի տարբեր մասնաճյուղերում և շուտով կսկսի նաև տեսական դասընթացների փուլը կրկին հեռավար կերպով: Ուսուցումն ավարտելուց հետո լավ արդյունքների դեպքում փաստացի աշխատանքային փորձ չունեցող ուսանողները կմիանան մեր մեծ թիմին, որը ի դեպ, համավարակի ամիսների ընթացքում համալրվել է 40-ից ավելի աշխատակցով, քանի որ մենք շարունակում ենք ընդլայնման, թվայնացման, ավտոմատացման գործընթացները։ Մեր մշակույթում ավելացավ նաև հեռավար կերպով աշխատակիցների ներգրավումը, փաստացի ունենք աշխատակիցներ, որ մեզ հետ աշխատանքը սկսել են հեռավար։
IDBank-ը գնալով ընդլայնում է թվային ծառայությունների ցանկն․ իսկ ի՞նչ փուլում են ներքին թվայնացման գործընթացները։
Այո, IDBank-ը հայտնի է որպես նորարար, թվային բանկ, և մենք համոզված ենք, որ թվայնացում պետք է իրականացնել ոչ միայն հաճախորդների, այլ նաև աշխատակիցների համար։ Այդ գործընթացը ենթադրում է ավարտին հասցնել միջազգային ստանդարտներին համապատասխանող աշխատանքային պորտալի ստեղծման աշխատանքները։ Աշխատանքային պորտալը հնարավորություն կտա մեր աշխատակիցներին տեղեկանալ բոլոր նորություններին, Բանկում կատարվող իրադարձություններին, այստեղ մատչելի կերպով ներկայացված կլինեն նաև բանկային պրոդուկտները և բոլոր այն իրավական ակտերը, որոնք հարկավոր են աշխատանքի ընթացքում։ Մեր աշխատակիցների համար կգործեն բլոգեր, վլոգեր և շատ այլ հետաքրքրիր ենթաբաժիններ, որոնք կլրացնեն նրանց առօրյան։ Սա մեծ հաշվով, նաև կլուծի աշխատակիցների կողմից հարցման մեջ նշված սոցիալական շփման բացը, քանի որ հիասքանչ հնարավորություն կտա կիսվել տարբեր աշխատանքային և անձնական թեմաների շուրջ իրենց մտորումներով մեկ հարթակում։
Կարևորելով աշխատակիցների զարգացումն ու վերապատրաստումը՝ աշխատանքներ են տարվում Բանկի ուսումնական կենտրոնի ստեղծման ուղղությամբ, որը նաև ունենալու է առցանց տարբերակ։ Առցանց պորտալի շնորհիվ աշխատակիցները հնարավորություն կունենան վերապատրաստվել ոչ միայն բանկում, այլ նաև առցանց հարթակի միջոցով։ Սա, կարծում եմ, տվյալ ժամանակաշրջանում հիանալի գործիք կլինի աշխատակիցների մշտական զարգացման համար՝ հնարավորություն տալով պարտադիր և մասնագիտական աճին ու զարգացմանն ուղղված դասընթացները գտնել մեկ հարկի տակ և ուսումնական պրոցեսն անցնել իրենց հարմար ժամի։
Թվայնացվում են նաև մարդկային ռեսուրսների կառավարման վարչության այլ գործիքակազմեր՝ ներառյալ ներգրավման և գործավարության մի շարք բաղադրիչներ, որոնք էապես կազդեն աշխատանքի արդյունավետության վրա և կխնայեն ժամանակ և ռեսուրսներ։
Վերադառնանք համավարակին, ավելի ճիշտ՝ դրա թելադրած պայմաններին։ Որպես ՄՌԿ վարչության ղեկավար ի՞նչ կարևոր հատկանիշներ կառանձնացնեք․ ի՞նչ պահանջների պետք է բավարարի աշխատակիցը՝ հեռավար աշխատանք կատարելու համար։ Ի՞նչ սկզբունքներով եք ընտրում Ձեր նոր աշխատակիցներին, արդյո՞ք փոխվել են HR մոտեցումները։
Համավարակի մեկնարկի ժամանակ մեր կայքում նյութ տեղադրեցինք, որով 10 խորհուրդ էինք տալիս մեր թեկնածուներին հեռավար հարցազրույցին պատրաստվելու համար։ Պոտենցիալ գործատուի հետ հանդիպման առաջին տպավորությունն ամենակարևորն է, հատկապես հեռավարի դեպքում ավելի է պարտավորեցնում, քանի որ դեռևս մեր հասարակության համար այն շարունակում է մնալ առավել նորարար մոտեցում։ Խորհուրդների շարքին էր դասվում ամենակարևոր նախապայմանը՝ պատրաստվել հարցազրույցին՝ իմանալ գործատուի մասին, հստակ հասկանալ հաստիքից ակնկալվող մասնագիտական որակները և կարողանալ լավ ներկայացնել ձեռքբերումներն ու փորձը։ Իհարկե, հեռավար հարցազրույցի դեպքում պետք է նաև վստահ լինել տեխնիկական կողմի հագեցվածության վրա, որպեսզի հանդիպումը սահուն լինի։
Հեռավար աշխատանքն այսքան տարածում չուներ մեր երկրում նախկինում, և որպես գործատու մենք քաջ գիտակցում ենք, որ այս մոդելին վարժվելու համար ժամանակ և նոր հմտություններ են պետք և՛ աշխատակիցներին, և՛ ղեկավարներին։ Կարևոր է ունենալ աշխատանքային ռեժիմ, որպեսզի աշխատակիցը, նույնիսկ տանից աշխատելու դեպքում, հստակ կարողանա տարանջատել և կազմել աշխատանք և ընտանիք/անձնական կյանք բալանսը։
Կարևոր նախապայման է աշխատանքի հանդեպ ցուցաբերել նույն մոտեցումը , ճիշտ կերպով գործընկերների հետ կապեր ստեղծել և պահպանել անձնական և աշխատանքային հարաբերությունները, պատրաստ լինել ճկունության և ամենակարևորը՝ կենտրոնանալ աշխատանքի արդյունքների և հաջողությունների վրա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT