«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կրկին Կառավարության շենքի դիմաց են. եկել են ստորագրություններով

«Լիդիան Արմենիա» երկրաբանահետախուզական ընկերության աշխատակիցները բողոքի ցույց են անում ՀՀ Կառավարության շենքի դիմաց: Նրանք ստորագրահավաք էին իրականացրել, եկել են 1200 ստորագրությամբ:

Ցուցարարները նշում են, որ մոտ 2000 մարդ արդեն երկու տարի է՝ մնացել է առանց աշխատանքի, իսկ իշխանությունները խնդրի լուծումն անընդհատ հետաձգում են ու ժամանակ սպանում:

«Մենք այստեղ միտինգավոր չենք, ուղղակի ժողովուրդ ենք, որ առանց հացի ենք մնացել: Չենք եկել ինչ-որ մեկի դեմ բաներ խոսելու, մենք ընդամենը ուզում ենք աշխատել: Կառավարությունում էլ այդ մասին շատ լավ գիտեն: 2000 հոգի անգործ է մնացել, նրանց ընտանիքները սովից կոտորվում են: Այս տարի տուրիզմ չկա, բերք չկա, կարկուտն է վնասել, մարդիկ ապրելու միջոց չունեն»,- ասաց հավաքվածներից մեկը:

Նրանք նշեցին, որ որոշել են հարցը իրավական ճանապարհով կարգավորել, քանի որ այլընտրանք չեն տեսնում. «Երկու տարի լուռ սպասել ենք, բայց 2000 հոգու ընտանիքը սովից կոտորվում է: Եկել ենք ընդամենը մեր կոչը կարդանք, ոստիկանն ասում է՝ ռուպրով խոսել չի կարելի: Մենք մեր վարչապետին շատ հարգում ենք, ոչ ոքի դեմ ոչինչ չունենք, երկու տարի է՝ սպասում ենք, բայց ինչքա՞ն կարելի է: 500 միլիոն գումար ենք ներդրել, աշխատատեղ ենք ստեղծել, չեն ուզում մեզ հասկանալ, լսել»:

Նրանք բողոքում են, որ ուր գնում են, իրենց հորդորում են սպասել, մեկ ամիս սպասում են, ասում են՝ երկուս էլ սպասեք, ու այդպես շարունակ. «Մենք չենք ուզում վաղը կամ մյուս օրը այս հարցին լուծում տրվի, ո՛չ, հենց այսօր: Հոգնել ենք, հենց այսօր ենք ուզում հարցին լուծում տրվի: Եթե ուզում են հանքը փակել, թող վարչապետը դուրս գա հայտարարի, հիմնավորի, թե այս ինչ օրենքի, այս ինչ կետի համաձայն՝ չի թույլատրվում աշխատել, իմանանք, հասկանանք մեր հետագա անելիքը, իսկ այսօր մարդիկ չեն աշխատում եւ չգիտեն, թե ինչու»:

Նշենք, որ Ջերմուկ քաղաքի ու հարակից համայնքների մի խումբ բնակիչներ արդեն երկու տարի փակ են պահում Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհները։ Պարբերաբար հայտարարում են, որ չեն դադարեցնելու ցույցերը, քանի դեռ «Լիդիանը» չի հրաժարվել հանքը շահագործելու ծրագրերից։ Պնդում են, թե հանքարդյունաբերության ամեն օրը բնությանը անդառնալի վնաս է հասցնում։

Այսօր ցուցարարները նշեցին, որ հանքի շահագործմանը դեմ ցուցարարների դեմ էլ ոչինչ չունեն, իսկ կռիվներն ու բախումները լինում են խնդրի վերաբերյալ որոշում ու օրինական մոտեցում չլինելու պատճառով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2710 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է