Թուրքիայում կհեռացվեն իշխանություններին դուր չեկած հրապարակումները սոցցանցերում. սկանդալային օրենքն ընդունվել է

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որով խիստ վերահսկողության տակ են առնվելու սոցիալական ցանցերը:

Euronews-ի փոխանցմամբ, փաստաթուղթը պահանջում է հայտնի արտասահմանյան ցանցերից՝ ինչպիսիք են Facebook-ն ու Twitter-ը, բացել Թուրքիայի տարածքում գրասենյակներ՝ պետական ծառայություններից բողոքներ ընդունելու համար: Թուրքիան որպես պարտադիր պայման է սահմանել, որ այդ գրասենյակների ղեկավարները լինեն ազգությամբ թուրքեր: Այդ գրասենյակները պատասխանատվություն են կրելու հակակառավարական հրապարակումների համար: Բացի այդ, Թուրքիայի տարածքում ստեղծվելու է սոցիալական ցանցերից օգտվողների անձնական տվյալների պահպանության համակարգ: Հակառակ դեպքում, սոցիալական ցանցերին սպառնում են հսկայական տուգանքներով, գովազդի արգելքներով եւ տարածման սահմանափակումներով՝ ընդուպ մինչեւ ամբողջական արգելափակում:

Այս նորամուծությունները խորհրդարանին է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած Արդարություն եւ զարգացում կուսակցությունը: Օրինագծի կողմնակիցները բացատրում են նման պահանջների ներդրումը անհրաժեշտություն կիբերհանցագործությունների դեմ պայքարում եւ նշում, որ այդպիսով ցանկանում են պաշտպանել օգտատերերին բուլլինգից ու ֆեյքերից: Օրինագծին դեմ հանդես եկողները այն անվանում են իշխանության  եւս մեկ գործիք:

Այսպիսով, Թուրքիայի իշխանությունները հնարավորություն կունենան կառավարել սոցիալական ցանցերն այնպես, ինչպես կամենան: Այս օրենքը թույլ կտա պաշտոնատար անձանց պահանջել հեռացնել սոցիալական ցանցերի ցանկացած գրառում: Օրինագիծը խորհրդարանում ընդունվեց դրա արձակուրդի մեկնելուց ընդամենը 1 օր առաջ՝ վերջին աշխատանքային օրը: Սա նշանակում է, որ  իշխանությունների վերահսկողությունից դուրս մնացած միակ տիրույթը, որտեղ քաղաքացիները կարողանում էին մտքեր ու կարծիքներ փոխանակել, այսուհետ լինելու է պետության խիստ հսկողության տակ, ցանկացած ավելորդ խոսք կամ արտահայտություն կարող է հանգեցնել պատասխանատվության:

BBC-ի տեղեկացմամբ, oրինագիծը սահմանում է, որ սոցիալական ցանցերի հրապարակումները հեռացնելու մասին հարցումներին ընթացք եւ լուծում տալու համար ցանցի ադմինիստրացիան 48 ժամ կունենա: Եթե հարցումը մշակելուց հետո սոցցանցի պատասխանատուները գտնեն, որ հրապարակումը հեռացման ենթակա չէ, իսկ Թուրքիայի իշխանությունները գտնեն, որ հեռացման ենթակա է, սոցցանցը ղեկավարող ընկերությունը կարող է տուգանվել մինչեւ 4,4 միլիոն դոլարի չափով: Մի քանի անգամ կրկնվելու դեպքում կարող է սոցցանցի կիրառումը երկրի տարածքում առհասարակ կասեցվել:

Օրենքը վերաբերում է բոլոր սոցիալական ցանցերին, որոնցից օտվում է Թուրքիայի տարածքում ապրող առնվազն 1 միլիոն քաղաքացի: Միջինում, թուրքերը սոցցանցերում են անցկացնում օրական մոտ 3 ժամ: Ամենից շատ Թուրքիայում օգտվում են ինստագրամից (38 միլիոն մարդ), ֆեյսբուքից (37 միլիոն մարդ) եւ թվիթերից (11,8 միլիոն մարդ):

Այս օրինագիծն իշխանությունները փորձում էին խորհրդարան մտցնել դեռ ապրիլին՝ տնտեսական փոփոխությունների փաթեթի հետ միաժամանակ՝ կորոնավիրուսի ամենապիկ շրջանում, սակայն այդ ժամանակ այն հետ էր ուղարկվել: Այժմ խորհրդարանն օրինագիծն ընդունել է հապշտապ՝ նախքան երկամսյա արձակուրդ մեկնելը: Այս տարբերակը գրեթե նույնն է, ինչ ներկայացվել էր ապրիլին, բայց այժմ՝ որոշակի վերաձեւակերպումներով, որոնց թվում են սոցցանցերը կառավարող ընկերությունների նկատմամբ տուգանքների սահմանումն ու հրապարակման ամբողջական հեռացման պահանջը:

«Կարծիքի ազատ արտահայտման ասոցիացիա»-ի ղեկավար, փորձագետ Յաման Աքդենիզը թվիթերի իր էջում գրել է, որ այս օրինագծի նպատակն է ազատվել իշխանությունների անցյալն ու ներկան հիշեցնող մտքերից, նրանց՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու պնդումներից, տարատեսակ խախտումների մասին բարձրաձայնումներից:

Հատկանշական է, որ առանց այս օրենքի ներդրման էլ 2019 թվականի տարեվերջին Թուրքիան արգելափակել էր իր տարածքից ավելի քան 400 հազար կայքի հասանելիությունը:

Առհասարակ, վերջին տարիներին Թուրքիայի լրատվական մեդիայի մեծ մասն անցել է պետության վերահսկողությանը:  Օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները սկսել են որոնումները սոցիալական հարթակներում: Այս հանգամանքն այնքան էլ Էրդողանի սրտով չէր եւ հենց նրա նախաձեռնությամբ իշխող կուսակցությունը նման օրինագիծ էր ներկայացրել, թեպետ մինչ այդ էլ Էրդողանին կամ Թուրքիայի նախարարներին սոցիալական ցանցերում վիրավորելու համար բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված:

Հունիսի սկզբին  իշխող կուսակցության հետ հանդիպման տեսակոնֆերանսի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք դեմ են Youtube-ին, Twitter-ին ու Netflix-ին, ցանկանում են վերացնել այդ «կեղտը, որ տարածում է զրպարտություն ու ատելություն»:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ Թուրքիայի այս օրինագիծն ազատ խոսքը ճնշելու եւս մեկ փորձ է եւ ավելի է իջեցնելու ազատ խոսքի բնագավառում երկրի ունեցած առանց այն էլ ցածր վարկանիշը:

ՄԱԿ-ում մարդկանց իրավունքների հարցերով մշտական ներկայացուցիչ Լիզ Թրոսսելն էլ կարծիք է հայտնել, որ Թուրքիայի ընդունած օրենքը միտում ունի ճնշելու մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքը: Սա այն պայմաններում, երբ առանց այս օրենքի ընդունման էլ, այս տարվա մայիսի դրությամբ Թուրքիայում ավելի քան 500 մարդ է կալանավորվել՝ իշխանություններին ոչ հաճո մեկնաբանություններ թողնելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2710 դիտում

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ