Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցը վաճառված է. սեփականատերը պարիսպ է կառուցում

Գյումրու կենտրոնական հատվածների փողոցներից մեկում ծառեր են հատվել, կառուցապատում է սկսվել: Նման բողոքով ՀԺ-ին դիմած գյումրու բնակիչ Մալխաս Ղազարյանն ասաց՝ շատ բան չգիտի ոչ վաճառողի, ոչ գնորդի մասով, բայց որ քաղաքի փողոցի այդ հատվածը վաճառվել է, ու սկսել են ծառուղին վերացել, որպեսզի դա դառնա փակ տարածք, հստակ է:

Նշենք, որ Մհեր Մկրտչյան փողոցի մի հատվածը ձգվում է մինչև Խրիմյան Հայրիկ խճուղի, երկրորդ մասն ավարտվում է Հայաստանի ազգայի պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի մոտ՝ դեպի Ձորի թաղ կոչվող հատվածում:

«Ֆունդամենտն են փորել, պարիսպ բդի շարեն: Լրիվ փողոցը վաճառված է: Կսեմ՝ ո՞վ է ծախել, որ առել ես, կսե մետրը 2000 դրամով առել եմ:

Եկել է, ընձի կսե՝ տոկ կուտա՞ս, գործ ենեմ: Ըսի՝ չէ, չեմ տա, ես մենակ կռնամ բողոքե, որ ուլիցն առել ես, բայց ո՞վ է ծախել: Լավ դու առար, բայց քաղաքապետարան ու կադաստրը ինչխ են հաստատել:

Հարցրեցի, կըսե՝ ես չեմ հասկընա՝ ընդիկ քու ի՞նչ գործդ է, ես էլ ըսի՝ այ մարդ, ես էլ չեմ հասկընա, թե դու ինչղ ես առել»,-վրդովված ներկայացրեց քաղաքացին:

Վիճահարույց տարածքը ժամանակին պատկանել է նախկին Տեքստիլ գործարանին: 88-ի աղետից հետո գործարանը չի աշխատել, այնուհետ սեփականաշնորհվել է, սեփականատերն էլ գործարանն ու գործարանի տարածքը մաս-մաս վաճառել է:

«Էդ մարդն էլ իրեն իրավունք վերապահեց, որ ինքն է էդ տարածքի և ճարտարապետը, և քաղաքապետը, և ամեն ինչը, ու սկսեց էդ հողամասերն իր գիտելիքների չափով բաժանել մանր մասերի, առանց հաշվի առնելու գլխավոր հատակագծի պահանջները, հողի օգտագործման, գործառնական  նպատակային նշանակությունը: Ու սկսեց աճուրդով վաճառել էդ հողամասերը, առանց որևէ քաղաքաշինական փաստաթուղթ հաշվի առնելու: Մենք դրա դեմ բողոք ներկայացրեցինք էն ժամանակ, որ անթույլատրելի է, դատական պրոցես սկսվեց, մենք պարտվեցինք:

Դրանից հետո արդեն, երբ որ էդ հողատերերն արդեն ուզում էին ստանալ ճարտարապետական առաջադրանք, նախագծման շինթույլտվություն, արդեն մեր իրավունքներն օգտագործելով, մեր պահանջները դրեցինք, որ անպայման պետք է տարածքի կառուցապատումն իրականացվի գլխավոր հատակագծին համապատասխան»,- բացատրեց Գյումրու քաղաքապետարանի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Նախկին սեփականատերը վաղուց է մահացել, սակայն գնորդները կան:

Նրանցից մեկն էլ Հովհաննես Հարությունյանն է, որն օրեր առաջ  տարածքում կառուցապատում է սկսել իրականացնել:

Տարածքը ձեռք է բերել աճուրդով՝ 2007-2008 թվականներին: Մեզ հետ զրույցում Հարությունյանը նշեց՝ օրենքով, փաստաթղթով:  ՀԺ-ի հարցին, թե ինչու այսքան ժամանակ սեփական տարածքում որևէ աշխատանք չի արվել, ասաց՝ տարբեր պատճառներով չի հարմարվել:

«Հիմա արդեն տարածքը կառուցապատվում է՝ արտադրություն հիմնելու համար: Ներդրում է արվելու էն հողի վրա, որը հանդիսանում է սեփականություն, ունի սեփականության վկայական և պահանջվող բոլոր փաստաթղթերը: Օրինական դիմել ենք Գյումրու համայնքապետարան, ստացել ենք շինթույլտվություն  և սկսել ենք իրականացնել շինաշխատանքները»,- ասաց սեփականատերը:

Խնդրի պարզաբանման նպատակով Գյումրու քաղաքապետարանին ուղղված մեր հարցերին կառույցի որոշմամբ պատասխանող գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը վստահ ընդգծեց. տարածքում ապօրինի շինարարություն է սկսված:

«Ես չգիտեմ ով է, բայց գիտեմ, որ էնտեղ ինչ-որ պարսպի կառուցման փորձ է կատարվել: Սկսել էին շինարարություն կատարել, որն ապօրինի էր: Մեր կողմից շինարարական աշխատանքների թույլտվություն չի տրվել, կասեցվել է սկսած աշխատանքը:

Թույլտվություն չկա, կարող  է տարիներ առաջ դիմել են, բայց էս վերջերս չեն դիմել շինարարությունից առաջ»,- ասաց քաղաքապետարանի պատասխանատուն:

Ոչ  թե էս վերջերս, կամ ավելի վաղ, այլ 2020 թվականի  մայիսին է Հարությունյանը քաղաքապետարանից ստացել  իր շինթույլտվությունը: Մայիսի 22-ին: Փաստաթղթի հաստատումն ու ստորագրությունը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանինն է:

ՀԺ-ի խնդրանքով փաստաթուղթը փոխանցեց Հովհաննես Հարությունյանը: Դրանով սեփականատեր Հովհաննես Ավետիքի Հարությունյանին թույլ է տրվում Մհեր Մկրտչյան 48 հասցեում իրականացնել պարսպի կառուցում:

Լուսանկարում սեփականատիրոջ կողմից ներկայացված փաստաթուղթն է

Քաղաքապետարնի պատասխանատուն պնդում է, որ շինարարությունն ապօրինի է, սեփականատերը ներկայացնում է նույն քաղաքապետարանի կողմից իրեն տրված շինթույլտվությունը: Տարածքի բնակիչն էլ պնդում է՝ թույլ չի տա, որ որևէ մեկը փողոցը զավթի, պարիսպներ դնի, փակի իր, մյուսների և մեքենաների ճանապարհը:

Ճարտարապետն ասում է, իրենք էլ թույլ չեն տա, քանի որ Մհեր Մկրտչյան փողոցը քաղաքի մայր երակն է: Այն սեփականաշնորհված հատվածում միանալու է Խրիմյան Հայրիկ խճուղուն, իսկ հակյառակ ուղղությամբ՝  ձոր կա, որի վրայով կառուցվելիք կամրջով Մհեր Մկրտչյանը կմիանա Շիրակացի փողոցին:

«30 մետր լայնությամբ հսկա փողոցի մասին է խոսքը, որտեղ որևէ կառուցապատում անել որևէ մեկին թույլ չի տրվելու»,-ասաց Գասպարյանը:

Սեփականատերն էլ իր պնդումն ունի: Ասաց՝ հենց իրենց տարածքում, իրենց ունեցած իրավունքով պարիսպ են կառուցելու, ներսում արտադրություն սկսեն:

Արդեն մի քանի ծառ է կտրվել փողոցին հարակից ծառուղուց: ՀԺ-ին դիմած քաղաքացին ասաց, իրենց առաջարկվում է որպես փողոց ծառայեցնել հենց ծառուղին: Ճարտարապետը պնդում է. այլևս ծառեր չեն հատվի, փողոցը կմնա փողոց, ծառուղին՝ ծառուղի:

Տարածքի սեփականատերը այլ պնդում ունի: Ընդգծում է. իրեն պատկանող տարածքը երբեք փողոց չի եղել: Քաղաքի գլխավոր հատակագծում նշված Մհեր Մկրտչյան փողոցը փաստացի չի համապատասխանում այն տարածքին, որն իրենն է, և որով տարիներ շարունակ մեքենաներն անցել-դարձել են՝ այն վերածելով ճանապարհի:

«Դա փողոց չի: Պատկերացրեք, որ դաշտի միջով մի 5 տարի գնանք-գանք, գնանք-գանք, հետո ասենք, էստեղ փողոց կա:  Հողի սեփականատերը գա, որ իր էդ հողում կարտոֆիլ աճեցնի, հարևան գյուղի ժողովուրդը ելնի ասի, գիտես ինչ կա, ես 5 տարի էս ճանապարհով եկել-գնացել եմ, հիմա ինչի ես իմ ճանապարհը փոխում, ուրիշ ձևի դարձնում:

Տարածքը փաստացի ունի սեփականատեր, նա էլ որոշել է իրականացնի կառուցապատում,  մեքենաները , որոնք ինչ-որ ժամանակ անցել-դարձել են էդ հատվածով, փաստացի ճանապարհ չի եղել դա: Գոյություն ունի գենպլան, գոյություն ունի սեփականության վկայական, կա սևով սպիտակի վրա գրված կետեր, որոնք մենք չենք խախտել»,- վստահեցրեց Հարությունյանը:

Տարածքում ներկա պահին շինարարություն չի ընթանում: Ըստ սեփականատիրոջ՝ ինքը մյուս սեփականատերերի հետ եկել է համաձայնության, իրենց կամքով դադարեցրել են աշխատանքները, տարածքում ստեղծել մեքենաների և մարդկանց երթեկեւության համար հնարավորորււթյուն, մինչև քաղաքապետարանը քաղաքի գլխավոր հատակագծի հարցում հստակություն մտցնի:

Քաղաքապետարանի ճարտարապետն էլ պնդում է. աշխատանքն իրենք են կասեցրել, քանի որ այն սկսված է եղել ապօրինի:

Իսկ քաղաքի գլխավոր հատակագծում հստակություն, առաջիկայում, իրոք նախատեսվում է:

Հնարավո՞ր  է Գյումրու քաղաքապետարանը  դիմի կառավարությանը օգնությանը՝  նշված տարածքները որպես գերակա շահ ճանաչելու և համայնքին վերադարձնելու համար: Ճարտարապետն ասաց դեպի դրան տանող մեկ քայլ իրենց նախորդ տարի են արել: Հարցը քննարկվել է քաղշինկոմիտեում, հետո ընթացք չի եղել:

«Մենք էդ տարածքի վերաբերյալ մեր դիրքորոշումը մոտ օրերերս կհայտնեք, որովհեև հենց հիմա իրականացվում է քաղաքի գլխավոր հատակագծի  վերանայում:

Բայց որ դա լինելու է փողոց, հատակագծի հիմնական դրույթներից մեկն է, դա քաղաքի երակներից մեկն է, պատահական փողոց չէ»,-պնդեց ճարտարապետը:

Տարևածքի սեփականատերը ևս վեևջի համար ասելիք ուներ: Հարությունյանն ասաց, իրենք իրենց շինարարությունն անելու են, քանի որ շինթույլտվությունը երեք ամիս ժամկետով է տրվում: Անկախ առկա բողոքներից, դա իր տարածքն է, իսկ մայիսի 22-ին տրված թույլտվության ժամկետը լրանում է օգոստոսի 22-ին:

«Երբ որ մենք դադարեցրել ենք լայնամասշտաբ շինարարությունը, դա եղել է մեր բարի կամքի դրսևորումը: Համ ուզում ենք ներդրում լինի, աշխատատեղ բացվի, համ էլ կողքից անընդհատ խանգարող ունենք:  Է հա ինչ անենք, ճամփեն պիտի մի քիչ կողքից անցնի»,-զրույցը եզրափակեց Հովհաննես Հարությունյանը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9567 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ