1000 խոշոր հարկատուները մեծ դերակատարում ունեն երկրի ամբողջ մուտքերի առումով․ ցանկում անսպասելի տվյալներ չկան․ Մաշադյան

Ինչպես նախորդ տարի այս տարի եւս խոշոր հարկ վճարողները մեծ դերակատարում ունեն երկրի ամբողջ մուտքերի առումով։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ անդրադառնալով 2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցուցակին։

Նշենք, որ այսօր ՊԵԿ-ը հրապարակել է 2020-ի առաջին կիսամյակի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Գրանդ տոբակո»-ն։ 

«1000 խոշոր հարկ վճարողները, եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում ապահովել են երկրի ամբողջ մուտքերի 67.5 տոկոսը, այս տարի այդ ցուցանիշը բարձրացել է եւ նրանք ապահովել են ընդհանուր եկամուտների 67.9 տոկոսը»,- ասաց Մաշադյանը։  

Նրա կարծիքով՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակում անսպասելի տվյալներ չկան։

«2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, առաջին 10 խոշոր հարկ վճարողներից 8-ը նախորդ տարվա առաջին կիսամյակի 10-նյակում են եղել։ Ըստ էության, 2 կազմակերպություն կա, որը նախորդ տարի տասնյակում ճի եղել, բայց այս տարի կա. մեկը՝ «Սիփիէս Օիլ»-ն է, որն այս տարի զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի 12-րդն էր եւ «ՄՏՍ Հայաստանը»-ը, որն այս տարի զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 37-ի փոխարեն»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը։  

Դիտարկմանը՝ կան ոլորտներ որոնք ըստ էության տուժած չեն համարվում, բայց նվազեցրել են վճարած հարկերը՝ ինչպես օրինակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, Մաշադյանն արձագանեց. «Նրանք տուժած ոլորտ չեն համարվում, քանի որ գործունեությունն ընդհանրապես չեն դադարեցրել։ Բայց, կարծում եմ, գնահատական տալ բացարձակ թվերով՝ ճիշտ չէ։ Չմոռանանք, որ Ազգային ժողովում հավանության արժանացավ շահութահարկի կանխավճարների փոփոխության վերաբերյալ Կառավարության առաջարկը, որի արդյունքում մեր հարկ վճարողները հնարավորություն ունեցան 2020 թվականի 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները չվճարելու»։

ՊԵԿ փոխնախագահն ընդգծեց՝ եթե օրենսդրական փոփոխություն չանեին ակնկալում էին, որ շուրջ 30-ից 32 մլրդ եկամուտ են ունենալու շահութահարկի կանխավճարի տեսքով. «Այդ եկամուտներն իհարկե՛, չեղան, այդ թվում նաեւ ԶՊՄԿ-ի շահութահարկի կանխավճարն էր, որը կազմում էր 3 մլրդ դրամից մի փոքր ավելի եւ եթե այդ փոփոխությունը չլիներ ԶՊՄԿ-ի մոտ այդպիսի մեծ տարբերություն չէր առաջանա»։

Հարցին՝ հանրությանը հայտնի մի շարք մեծահարուստներ 10-նյակում կամ 20-նյակում չկան, կան նաեւ տրոհված բիզնեսներ, արդյո՞ք հնարավոր ստվերի վերաբերյալ կասկածելու առիթներ կան, Մաշադյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դուք ակնարկում եք «Ալեքս հոլդինգ»-ը։ Բայց այդ կազմակերպության մոտ ես բիզնեսի տրոհման խնդիր առաջ չէի քաշի։ Ավելի կոնկրետ ասեմ, սովորաբար բիզնեսը տրոհվում է այն դեպքում, որպեսզի հարկ վճարողը հայտնվի ավելի բարենպաստ հարկման ռեժիմում՝ ասենք շրջանառության հարկի դաշտում, այսինքն տրոհում են բիզնեսը, որ շրջանառությունները համապատասխանի եւ այդ բաժանված կազմակերպությունները գործեն այդ հարկման դաշտում։ Մենք այդ կազմակերպության առումով նման խնդիր ընդհանրապես չունենք, «Ալեքս հոլդինգ»-ի իրավահաջորդներից չկա մի կազմակերպություն, որ գործի շրջանառության հարկի դաշտում»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2744 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից