Երևան
12 °C
Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Կրոմվել Գրիգորյանը՝ նշելով, որ Կուբանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել. «Կարճ ցուցմունք է տվել, ընդամենն ասել է, որ մեղադրանքը միանշանակ չի ընդունում, նրանք էլ հարցեր չեն ունեցել, որ տան»:
Պաշտպանի խոսքով՝ սնանկության վարույթում գտնվող մի քաղաքացու բնակարանի վեճ է եղել, որի շրջանակում նախքան Արա Կուբանյանի կողմից վարույթ ընդունելը մեկ այլ դատավորի որոշմամբ բնակարանը աճուրդի հանելու որոշում է կայացվել: Նշենք, որ օրենքի համաձայն՝ այդ դեպքում Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից տվյալ գործով սնանկության կառավարիչ է ընտրվում: Պաշտպան Կրոմվել Գրիգորյանի խոսքով՝ այն, ինչում մեղադրում են իր պաշտպանյալին, ոչ թե դատավորի, այլ սնանկության կառավարչի գործառույթների մեջ է մտնում. «Ասում են՝ չի հետեւել սնանկության կառավարչին, որ նա հաշվետվություն ներկայացնի, եթե հաշվետվություններին հետեւեր, կիմանար, որ բնակարանի արժեքը նույնն է մնում, չի իջնում, բայց այդ նույն բանը, թեկուզ հաշվետվություն չի տվել, աճուրդի հայտարարություն տալիս նշել է»,- ասաց նա՝ հավելելով, որ սնանկության կառավարիչն էլ ցուցմունք է տվել՝ ասելով, որ զբաղվածության պատճառով չի կարողացել այդ հաշվետվությունը ներկայացնել:
Հարցին՝ նրանց միջեւ առերեսում եղե՞լ է, պաշտպանը պատասխանեց, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ կառավարիչը Կուբանյանի դեմ ցուցմունք չի տվել, ասել է այն, ինչ իրականում տեղի է ունեցել:
Պաշտպանի խոսքով՝ սնանկության կառավարիչը եւս այս գործով մեղադրյալ է, սակայն նրան նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ Կրոմվել Գրիգորյանի՝ ենթադրյալ խախտումը, որ վերագրվում է դատավորին, տեղի է ունեցել 2019 թվականի վերջից 2020 թվականի սկզբի ընթացքում: Քրեական գործը, սակայն, վերջերս է հարուցվել. պաշտպանական կողմն այդ մասին տեղեկացել է հուլիսի 14-ին, երբ ԱԱԾ-ն դատարանի շենքում խուզարկություն է իրականացրել: Մեր հարցին՝ խուզարկության արդյունքում առգրավումներ արվե՞լ են, պաշտպանը պատասխանեց, որ սնանկության գործն են առգրավել:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ԲԴԽ-ն համաձայնություն տվեց դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդություններին, որ ներկայացվել էին նախորդ օրը: Դրանից հետո ԱԱԾ-ն միջնորդություններ էր ներկայացրել դատարան դատավորների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Գեւորգ Նարինյանը կալանավորվեց այսօր, իսկ Կուբանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի 18:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան
Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով
ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի
ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս
Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան
Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով
Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի
Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած
Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում
Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը
Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան
Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին
Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան
Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան
ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի
Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի
Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ
Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի
Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում
Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT