Երևան
12 °C
2019 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այսօր հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը:
Այսպիսով՝ հանրապետության 1000 խոշոր հարկատու ընկերությունները միասին այս տարվա հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել 492 մլրդ 668 մլն 865 հազար դրամի հարկեր եւ տուրքեր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 511 մլրդ 33 մլն 906 հազար դրամի դիմաց: Ստացվում է, որ խոշոր հարկատուների վճարած հարկերը 2020-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 18 մլրդ 365 մլն 41 հազար դրամով կամ շուրջ 3.6%-ով։
ՊԵԿ-ը 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե է հավաքել 680.3 մլրդ դրամ։ Միայն 1000 խոշոր հարկատուները ապահովել են ընդհանուր հարկերի 72.4 տոկոսը։
2020 թվականի հունվար-հունիս ամիսների դրությամբ 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գրանդ տոբակո» ընկերությունը 26 մլրդ 339 մլն 387 հազար դրամ հարկերով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության վճարած հարկերը նվազել են 1 մլրդ 942 մլն 17 հազար դրամով կամ 6.87 տոկոսով։ 2019-ի առաջին կիսամյակում ընկերությունը վճարել էր 28 մլրդ 281 մլն 404 հազար դրամ հարկեր։
Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 25 մլրդ 978 մլն 780 հազար դրամ հարկերով։ 2019-ի առաջին կիսամյակում ընկերությունը վճարել էր 22 մլրդ 794 մլն 377 հազար դրամ հարկ: Ստացվում է, որ այս դեպքում արդեն ընկերության վճարած հարկերն ավելացել են 3 մլրդ 184 մլն 403 հազար դրամով կամ շուրջ 14 տոկոսով։
2019-ի առաջին կիսամյակի առաջատարը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, այս անգամ հանգրվանել է 3-րդ տեղում։ 2020-ի հունվար-հունիս ամիսներին ընկերությունը վճարել է 21 մլրդ 629 մլն 546 հազար դրամ հարկեր։ 2019-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել է 29 մլրդ 504 մլն 850 հազար դրամ հարկեր, այսինքն՝ ԶՊՄԿ-ի վճարած հարկերը նվազել են 7 մլրդ 875 մլն 304 հազար դրամով կամ շուրջ 26.7 տոկոսով:
4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 12 մլրդ 771 մլն 18 հազար դրամ հարկերով։ Ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում վճարել էր 9 մլրդ 127 մլն 544 հազար դրամ հարկեր։ Ստացվում է, որ նրանց վճարած հարկերն աճել են 3 մլրդ 643 մլն 474 հազար դրամով կամ շուրջ 40 տոկոսով։
Դրան հաջորդում է «Սիփիէս Օիլ» ընկերությունը՝ վճարած 9 մլրդ 678 մլն 792 հազար դրամ հարկերով։ Ընկերությունը 2019-ի հունվար-հունիսին վճարել էր 5 մլրդ 122 մլն 286 հազար դրամ հարկեր, այսինքն՝ վճարված հարկերն աճել են 4 մլրդ 556 մլն 506 հազար դրամով կամ շուրջ 89 տոկոսով։ Այստեղ հարկ է նշել, որ նախորդ տարի «Սիփիէս Օիլ»-ից բացի, կար նաեւ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը, որը վճարել էր 4 մլրդ 36 մլն 369 հազար դրամ հարկեր։
2020-ի առաջին կիսամյակում 6-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 9 մլրդ 571 մլն 58 հազար դրամ հարկերով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 9 մլրդ 455 մլն 82 հազար դրամ հարկեր, այսինքն՝ ընկերության վճարած հարկերն աճել են 115 մլն 976 հազար դրամով կամ շուրջ 1.2 տոկոսով:
7-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 8 մլրդ 11 մլն 564 հազար դրամ հարկերով։ 2019-ի հունվար-հունիսին ընկերությունը վճարել էր 7 մլրդ 601 մլն 578 հազար դրամ հարկեր: Ստացվում է, որ Բեգլարյանի ընկերության վճարած հարկերն ավելացել են 409 մլն 986 հազար դրամով կամ շուրջ 5.4 տոկոսով։
8-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 6 մլրդ 946 մլն 388 հազար դրամ հարկերով։ 2019-ի հունվար-հունիսին ընկերությունը վճարել էր 5 մլրդ 180 մլն 170 հազար դրամ հարկեր: Ստացվում է, որ ընկերության վճարած հարկերն ավելացել են շուրջ 1 մլրդ 766 մլն 218 հազար դրամով կամ 34.1 տոկոսով:
9-րդ խոշոր հարկատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝ վճարած 6 մլրդ 936 մլն 581 հազար դրամ հարկերով։ 2019-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 7 մլրդ 793 մլն 184 հազար դրամ հարկեր, այսինքն՝ ՀԷՑ-ի վճարած հարկերը նույնպես նվազել են 856 մլն 603 հազար դրամով կամ շուրջ 11 տոկոսով:
Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունը՝ վճարած 6 մլրդ 889 մլն 228 հազար դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 2 մլրդ 301 մլն 892 հազար դրամ հարկեր, այսինքն՝ ընկերության վճարած հարկերն ավելացել են գրեթե 3 անգամ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT