Երևան
12 °C
Եթե հայ-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են մի քանի օր, եթե ռազմական գործողություններում ներգրավվում են հրետանին, ծանր զրահատեխնիկան ու անօդաչու թռչող սարքերը, եթե հակառակորդի մարդկային ուժի կորուստներն արդեն տասնյակներով են հաշվվում, իսկ հաստատված կիսատ-պռատ հրադադարը խախտվում է, սա արդեն ոչ թե «հերթական սրացում» է, այլ պատերազմ։ Ընդ որում, Ադրբեջանն այդ պատերազմում արդեն իսկ պարտվել է։ Պարտվել է ոչ թե այն պատճառով, որ թանկարժեք զինտեխնիկայից բացի նաեւ կարեւոր բարձունքներ է կորցրել ու անհամեմատ ավելի մեծ մարդկային կորուստներ ունի, այլ որովհետեւ այդ երկրի նախագահն ըստ էության ուղիղ եթերում ազդարարեց իր պետության կապիտուլյացիան՝ հայտարարելով, թե ընդամենը 150 հոգի են պատրաստակամություն հայտնել կամավորագրվել Հայաստանի դեմ պատերազմում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմի առաջին ժամերին հազարավոր հայ կամավորներ, առանց հրապարակավ «պատրաստակամություն հայտնելու», պարզապես մեկնեցին առաջնագիծ, ընդ որում՝ ցանկացողներն այնքան շատ էին, որ զինվորական հրամանատարության հիմնական հոգսերից մեկը նրանց մի կերպ համոզելով ետ ուղարկելն էր։
Իհարկե՝ մեծ գայթակղություն կա այս փաստը ներկայացնել որպես մեր եւ ադրբեջանցիների որակական տարբերության հերթական ապացույց, չարախնդալ, թե ադրբեջանցիներն ընդամենը մեծ-մեծ խոսում են, իսկ իրականում ռուսական քաղաքների շուկաներում կանաչի ծախելուց բացի այլ բանի ընդունակ չեն, եւ այլն, բայց երկու հասարակությունների վարքագծի այսօրինակ ընդգծված տարբերությունն, անկասկած, այլ պատճառներ էլ ունի։
Բանն այն է, որ մեր եւ ադրբեջանցիների համար այս պատերազմը նույնը չէ։ Օբյեկտիվորեն այնպես է ստացվել, որ ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքում հայկական կողմն ըստ էության լուծել է բոլոր այն խնդիրները, որոնք հնարավոր էր լուծել պատերազմով։ Ճիշտ է, տեսակետներ կան նաեւ, որ շփման գծի ներկայիս կոնֆիգուրացիան ամենաարդյունավետը չէ, որ Քուռ գետը շատ ավելի հարմար բնական սահման կլիներ եւ այլն, բայց ամեն դեպքում՝ վիճակն այնպիսին է, որ մենք պատերազմով լուծելու հարց չունենք, եւ ադրբեջանցիները գիտեն դա։ Նրանք գիտեն, որ Ալիեւն իրենց ուղարկում է հարեւան երկիրն օկուպացնելու, եւ իրենք կռվելու են սեփական հայրենիքը պաշտպանողների ու հետեւաբար՝ նահանջը բացառողների դեմ, իսկ նվաճողական պատերազմներում, որպես կանոն, կամավորներ չեն լինում։ Վարձկաններ՝ ինչքան ասես, բայց կամավորականներ հավաքագրելը բարդ է։ Ադրբեջանցիները նաեւ սեփական օջախները պաշտպանելու խնդիր չունեն, որովհետեւ հաստատ գիտեն՝ հայկական բանակն, իհարկե, իրենց գրոհները ետ կմղի, առաջ կգնա, ավելի նպաստավոր դիրքեր կգրավի, բայց հաստատ Բաքու չի մտնի (ինչների՞ն է պետք)։ Հետեւաբար՝ Բաքվի երիտասարդությունը կարող է ռազմատենչ հայտարարություններ անել բացառապես ֆեյսբուքում, իսկ առաջնագիծ գնալու անհրաժեշտություն չի տեսնի։ Մեր դեպքում ուրիշ է՝ մենք գիտենք, որ Տավուշը կամ Մարտակերտը պաշտպանելով՝ Երեւանն ենք պաշտպանում։
Ուրիշ հարց էլ կա։ Ըստ երեւույթին ադրբեջանցիները համարում են, որ իրենց փոխարեն պիտի ուրիշները կռվեն։ Այդպիսի փորձ նրանք ունեն՝ մոջահեդներ, չեչեններ, թուրք եւ ուկրաինացի վարձկաններ եւ այլն։ Վերջին հաշվով՝ ղարաբաղյան առաջին պատերազմում նրանց հիմնական նվաճումը Շահումյանի շրջանի օկուպացիան է, այն էլ՝ ռուսներն են գրավել ու տվել իրենց (խորհրդային բանակի 23-րդ դիվիզիան)։ Իսկ ահա մենք, հակառակը, գիտենք, որ դաշնակիցներ ունենալն, իհարկե, լավ բան է, բայց հույսներս կարող ենք դնել միայն ինքներս մեզ վրա։
Իսկ եթե պատերազմող երկրներից մեկում կամավորագրվում են գրեթե բոլորը, մյուսում՝ ընդամենը 150 հոգի, այդ պատերազմի ելքը կանխորոշված է։ Հասկացել է Ալիեւն այս պարզ ճշմարտությունը, թե ավելի ուշ կհասկանա՝ այլ հարց է։ Կարեւորը՝ որ իրենց ժողովուրդը կարծես թե հասկացել է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT