Ռուբեն Հայրապետյանը դատարան է դիմել՝ պահանջելով կասեցնել ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը

15/07/2020 schedule11:49

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դատի է տվել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, Հայաստանի պետական տնեսագիտական համալսարան (ՀՊՏՀ) ՊՈԱԿ-ի խորհրդին, ՀՀ կառավարությանը։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայրապետյանը 2 դատական հայց է ներկայացրել։ Մեկով պահանջում է ՀՊՏՀ ռեկտորի բաց մրցույթ կազմակերպելու գործընթացը ոչ իրավաչափ ճանաչել, մյուս դեպքում էլ դիմել է դատարան՝ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու պահանջով:

Հայցերը մակագրվել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին։

ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը տեղի է ունենալու հուլիսի 17-ին։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում Հայրապետյանը նշել էր, որ մեկ տարի առաջ սկսվել էին աշխատանքները՝ համալսարանը հիմնադրամի վերակազմավորելու եւ նոր կանոնադրություն մշակելու ուղղությամբ։ Փաթեթը ներկայացվել էր ԿԳՄՍՆ, մինչդեռ այսօր բուհը հիմնադրամի չի վերածվել, մրցույթն էլ հին ձեւով եւ խորհրդով է հայտարարվում։ Նա այս ամենը անընդունելի էր համարել։

Ռեկտորի նախկին պաշտոնակատարը երեկ մեզ հետ զրույցում ընդգծեց․ որոշել է դիմել դատարան, քանի որ բազմաթիվ կոչեր է արել, ԿԳՄՍՆ-ին ներկայացրել փաստեր, որ իրավական տեսանկյունից հիմնադրամ դառնալու գործընթացը կասեցնելը կործանարար հետեւանքներ է ունենալու։ Նախարարությունը չի արձագանքել կոչերին ու հորդորներին, միակ տարբերակը համարել է դատական կարգով մրցույթը վիճարկելը։

«Ամբողջ տրամաբանությունն այն է, որ հիմնադրամ դառնալու գործընթացը ոչ միայն ենթադրում էր համալսարանի կազմակերպաիրավական ձեւի փոփոխություն, նոր, ավելի ճկուն կառավարման համակարգ, այլեւ լուծելու էր բոլոր այն իրավական խնդիրները եւ հակասությունները, որոնք  այս պահին առկա են կառավարման խորհրդում»,- նշեց նա՝ հավելելով, որ այժմ խորհրդի կազմում կան անդամներ, որոնք օրենքին հակասող ձեւով են հայտնվել այնտեղ։

Ըստ Հայրապետյանի՝ դատական հայցում հիմնական պատասխանող կողմն են՝ ՀՊՏՀ խորհուրդը, ԿԳՄՍՆ-ն, իսկ Կառավարությունը՝ միայն ֆորմալ առումով, քանի որ լիազոր մարմնի (ԿԳՄՍՆ) կողմից բոլոր տեսակի գործընթացները վերջում ներկայացվում են ՀՀ վարչապետի հաստատմանը։

«Որեւէ ձեւով թույլ չեմ տալու ապօրինություն կրթական համակարգում, համենայնդեպս այն շրջանակում, որտեղ ես կարող եմ դա անել։ Ապացուցելու եմ, որ մարդիկ զբաղված են առերեւույթ դիտավորությամբ ապօրինություններով, ինչի համար իրենք պիտի պատժվեն»,- նշեց նա։

Կարծում  է՝ մրցույթը չկասեցնելու պատճառ չի կարող լինել․ հիմքերն ամուր են։ Հակառակ դեպքում էլ մի քանի ամիս անց դատական վճռով անվավեր են ճանաչվելու այդ մրցույթի արդյունքները, որովհետեւ օրենքի հետ կապված հակասությունները, ըստ նրա, պարզապես ակնհայտ են։

Ինչ վերաբերում է դատական 2-րդ հայցին՝ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու պահանջով, նշեց, որ 2-ն էլ իրենց տրամաբանությամբ շատ նման են․ խնդիրն այն է, որ խորհրդի անդամների մի մասն անօրինական է հայտնվել խորհրդում, եւ իրենց լիազորությունները պետք է դադարեցվեն, իսկ մրցույթի կազմակերպման գործընթացը ճանաչվի ոչ իրավաչափ։

Ռուբեն Հայրապետյանը հիշեցրեց, որ նույնիսկ հիմնական պատասխանող կողմի՝ ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանն էր վերջրես հրապարակային հայտարարությամբ առաջարկել բուհը դարձնել հիմնադրամ, հետո միայն կազմակերպել ընտրություն։

Մովսիսյանը նշել էր, որ խնդիրներ կան պետական պաշտոնյաների անդամակցության հետ կապված, ինչը վտանգում է խորհրդի այս կազմով անցկացված ռեկտորի սպասվող ընտրությունների լեգիտիմությունը։ Նա չէր բացառել, որ իրավիճակը չհարթելու դեպքում՝ լինեն մարդիկ, այդ թվում ինքը, որ պարզապես հրաժարվեն գործող խորհրդի անդամակցությունից։

Մեզ հետ զրույցում խորհրդի նախագահը եւս մեկ անգամ հաստատեց այն՝ հավելելով, որ պատրաստվում են առաջիկա նիստին, պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որ այն նորմալ ընթացք ունենա։ Եթե չկարողանան հանդարտեցնել գոյություն ունեցող լարումները, ինքն էլ դուրս կգա խորհրդից։ Նշեց, որ ամեն ինչ մանրամասն արդեն գրել է իր հայտարարության մեջ, նիստի ընթացքի վերաբերյալ էր կարող է մրցույթից հետո խոսել։ Նա չգիտեր՝ ԿԳՄՍՆ-ն ինչո՞ւ է դադարեցրել ՀՊՏՀ-ն հիմնադրամ դարձնելու գործընթացը․ ասաց՝ մրցույթի օրը կհարցնեն։

Այս հարցն ուղղեցինք ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին։

Նա փոխանցեց, որ Պետական ոչ առեւտրային կազմակերպության մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված է, որ պետական կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը եւ կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Հիմնադրի բացառիկ լիազորություններից են պետական կազմակերպության կանոնադրության հաստատումը եւ դրանում փոփոխություններ կատարելը, պետական կազմակերպության վերակազմակերպումը եւ լուծարումը:

Նույն օրենքի համաձայն՝ լիազորված պետական մարմինն իրականացնում է պետական կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը եւ պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար:                                             

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ոչ առեւտրային կազմակերպությունը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու որոշման նախագիծը ՀՀ կառավարությունում, այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման արդյունքում հանվել է շրջանառությունից 2019 թ դեկտեմբերին»,- նշեց փոխնախարարը:


Հավելենք, որ հիմնադրամ դառնալու փոփոխություններից էր լինելու այն, որ հանվելու էր ռեկտորի գիտությունների դոկտորի աստիճան ունենալու պահանջը, մինչդեռ ՀՊՏՀ առկա կանոնադրությամբ՝ պարտադիր է գիտամանկավարժական աշխատանքի փորձ, տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան եւ պրոֆեսորի գիտական կոչում ունենալը։

Մրցույթի երկու հավակնորդները՝ նախկին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը եւ Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Տիգրան Մարտիրոսյանը տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր են։

Ռեկտորի թափուր պաշտոնի ընտրությունները կատարվում են բաց մրցույթի կարգով` համալսարանի խորհրդում փակ գաղտնի քվեարկությամբ, խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն։ Հավակնորդը պարտավոր է ներկայացնել ուսումնական հաստատության զարգացման, բարեփոխման հայեցակարգ։

Նշենք նաեւ, որ շաբաթներ առաջ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին պաշտոնը թողնելու կոչ էր արել ԿԳՄՍ նախարարը՝ ոչ հավասար մրցակցային պայմաններ ստեղծվելու մասին ասեկոսեներից զերծ մնալու համար։ Պատճառը Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի այն հայտարարությունն էր, թե ռեկտորի պաշտոնակատարը, որի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, պաշտոնն առ այսօր զբաղեցնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հովանավորությամբ։ Գալոյանին նախորդած ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը եւս պաշտոնից ազատվել էր դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների պատճառով: Ժամանակին նրան եւս մեղադրում էին տարբեր նյութերի հղումներ չտալու համար: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3146 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ