Երևան
12 °C
Կառավարության արտահերթ նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետի առաջարկով ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին երեկվանից սկսած գործողությունները եւ այս պահին տիրող իրավիճակը:
«Երեկ 12-ն անց կես մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառով զինվորները դուրս են գալիս մեքենայից եւ շարժվում դեպի մեր դիրքը: Դիրքը, կարեւոր է, որ բոլորն իմանան, գտնվում է ՀՀ տարածքում, անմիջապես ՀՀ սահմանին: Քանի որ շարժումը անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները, վերադասին զեկուցելով, ստանում են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու պատճառով, կոչ են անում լքել տարածքը, որը եւ իրականացվում է. թողնելով ավտոմեքենան՝ ադրբեջանցի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը»,- ասաց Տոնոյանը:
Այնուհետեւ, ըստ նախարարի, սկսվում է 82 մմ-ով ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաեւ՝ մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրք: Այն կասեցվում է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջում է:
Նախարարն ընդգծեց, որ տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը սկսվում է, որի դադարը եղել է գիշերը 3-ն անց կեսից 5-ն անց կես:
«Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, դիպուկահար կրակով՝ լռեցվում, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ: Մեր կորպուսը իրականացնում է սահմանի պահպանությունը, օպերատիվ իրավիճակն ամբողջությամբ վրահսկվում է եւ կառավարելի է»,- հավելեց նախարարը:
Փաշինյանը նկատեց, թե տպավորություն ստացվեց, որ հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են: Հնարավո՞ր է՝ մեքենան են ուզեցել վերադարձնել, դրա համար են էդ գործողությունը սկսել՝ նախարարից հետաքրքրվեց Փաշինյանը:
«Եթե նման ցանկություն լիներ, պարո՛ն վարչապետ, երեւի թե ինչ-որ ձեւաչափով կապի դուրս կգային, եւ չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի: Անմիջապես սկսվել է հրետակոծություն»,- պատասխանեց Դավիթ Տոնոյանը:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ հավելեց, որ երեկվանից կապի մեջ են միջազգային գործընկերների հետ, տեղեկացրել են իրավիճակի վերաբերյալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս
Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալլաս
Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին
ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
Ընտրակաշառք տալու համար պատիժը կխստացվի. կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ
Կիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
Անչափահասները ծեծել են, դանակի հարվածներ հասցրել. Սևանում տեղի ունեցած սպանության նախաքննությունն ավարտվել է
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում
Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը
ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն
ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով
Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան
Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը
Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ
Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT