Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո կվերականգնվի նախկին ճարտարապետությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ անհրաժեշտ է վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարի նախկին տեսքը նույնությամբ: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը: Խոսքը Նոտր-Դամը նախկին ոճով վերականգնելու մասին է:

Այս որոշմանը նախագահը հանգել է վերականգնող մասնագետների խմբի ներկայացրած զեկույցից հետո, որը ներկայացվել է  մշակութային ժառանգության եւ ճարտարապետության հանձնաժողովի նիստի ժամանակ:

Ելիսեյան պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ Մակրոնը լիարժեք վստահում է փորձագետների խմբին եւ կատարվող աշխատանքներից գոհ է:

Հիշեցնենք, Փարիզի խորհրդանիշներից մեկը համարվող Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել 2019 թվականի ապրիլի 15-ին: Կրակը մարել հաջողվել էր 12 ժամ հետո միայն: Հրդեհը ոչնչացրել էր հայտնի տաճարի տանիքի երկու երրորդը, ներքին հարդարանքը, գագաթն ու ժամացույցը: Վերականգնման աշխատանքներից առաջ նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել էր գագաթամասը կառուցել ժամանակակից ճարտարապետության ոճով: Այս առաջարկը մեծ քննադատությունների տեղիք էր տվել ինչպես ճարտարապետների, այնպես էլ քաղաքացիների շրջանում: նախագահի աշխատակազմից պարզաբանել էին, որ աճի փոփոխության մասին առաջարկն արվել է, քանի որ այդպես ավելի սեղմ ժամկետներում կավարտվեր Նոտր-Դամի վերականգնումը:

Տպել
787 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)