Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն մելիքբեկյանը պատասխանել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կոշտ հայտարարությանը: Մելիքբեկյանի պատասխանը հրապարակվել է այսօր՝ հուլիսի 9-ին, ՀՖՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Օրեր առաջ՝ ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 առաջնության նախավերջին՝ 27-րդ տուրում՝ հուլիսի 6-ին, «Շիրակը» պարտվեցին «Նոային» (0:4)՝ զրկվելով չեմպիոն դառնալու հնարավորություններից: Հանդիպման ընթացքում եղան մրցավարական որոշումներ, որոնք առաջացրին գյումրեցիների դժգոհությունը եւ առ այսօր քննարկվում են համացանցում: Ակումբն իր հերթին հանդես է եկել մի քանի հայտարարություններով՝ դրանցից մեկում ՀՖՖ-ին մեղադրելով չակերտավոր «ջերմ» վերաբերմունքի մեջ: Հենց այդ «ջերմ» վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությանն էլ հետեւում է Մելիքբեկյանի այսօրվա պատասխանը:
« Արմեն Մելիքբեկյանի բաց նամակը «Շիրակի» երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին
Ավարտին է մոտենում Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությունը. վերջին տուրից առաջ 2 թիմեր պահպանում են չեմպիոն դառնալու հույսերը: Ամբողջապես հասկանում եմ ձեր զգացումները՝ սիրելի թիմը դուրս է մնացել չեմպիոնական պայքարից, եւ տվյալ պահին կարող են էմոցիոնալ գնահատականներ հնչել։ Բայց վստահ եմ՝ էմոցիաները չպետք է գերակշռեն․ մասնագետները մրցավարության վերաբերյալ տվել են իրենց կարծիքը, որն էլ հրապարակվել է ՀՖՖ-ի կողմից։
Մեծ հաշվով ես կարող եմ ընդունել կամ չընդունել ձեր կարծիքները, բայց համաձայնեք նաեւ, որ մեկ խաղով, կամ մեկ խաղում մրցավարական ճիշտ կամ սխալ որոշումների արդյունքում չի կարող լուծվել առաջնության չեմպիոնի հարցը: Առաջնության ընթացքում արձանագրվել են այլ վիճահարույց դրվագներ, որոնցից տուժել կամ շահել են բոլոր թիմերը, այդ թվում՝ «Շիրակը»: Բացի այդ, պնդում եմ, որ ցանկացած ֆուտբոլային հարց գտնվում է մեր ուշադրության կենտրոնում ու մենք պատրաստ ենք այն քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Քննարկումների փոխարեն, սակայն, ստանում ենք այլ իրողություն: «Շիրակ» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեղադրելով ինձ անգործության, Գյումրիի նկատմամբ իրենց իսկ խոսքով՝ «ջերմ» վերաբերմունքի մեջ:
Միանգամից ասեմ՝ բոլոր կետերն աղերս չունեն իրականության հետ, մանիպուլյատիվ են, ամբողջապես կառուցված են փաստերի աղավաղման վրա: Վստահ եմ, որ այս հայտարարությունը ոչ թե «Շիրակ» ակումբի, այլ «Շիրակի» սեփականատեր Արման Սահակյանի պատկերացումներն են ֆուտբոլի մասին, ուր անձնական շահը մշտապես առաջնային է հանրային շահից: Փաստերի մանիպուլյացիան, ինտրիգները, Հայաստանը գյումրեցիների ու երեւանցիների, ախալքալաքցիների ու ղարաբաղցիների, սփյուռքահայերի եւ հայաստանցիների բաժանելն արատավոր պրակտիկա է, եւ նման փորձերը չեն կարող օգնել ո՛չ «Շիրակին», ո՛չ հայկական ֆուտբոլին, որի անբաժանելի եւ կարեւորագույն մասերից է Գյումրիի թիմը։
Ցավալիորեն, «Շիրակի» ներկայիս սեփականատերը փորձում է իր նեղ անձնական շահը թաքցնել այլ մարդկանց հետեւում՝ տվյալ դեպքում դա «Շիրակ» ակումբն է՝ իր հզոր երկրպագուներով, մարզչական կոլեկտիվով, ֆուտբոլիստներով, իր հարուստ անցյալով ու վստահ եմ՝ փայլուն ապագայով: «Շիրակը» իրոք ժողովրդական թիմ է եւ չի կարող համարվել որեւէ մեկի սեփականություն, առավել եւս չպետք է դառնա խաղալիք՝ տարատեսակ անձնական հարցեր լուծելու համար:
Պատմությունը հիշում է դեպքեր, երբ Արման Սահակյանը «Շիրակն» օգտագործել է անձնական շահերի համար։ Ամենաթարմ դեպքը տեղի ունեցավ ուղիղ 2 տարի առաջ՝ 2018 թվականի մայիսին, ինչի հետեւանքով.
- «Շիրակը» զրկվեց չեմպիոնությունից
- «Շիրակը» զրկվեց եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից
- «Շիրակը» հեռացվեց ՀՖՖ -ի կազմից
- «Շիրակում» արձանագրվեց ցմահ որակազրկում:
Ի՞նչ իրավիճակ է հիմա: 2018 -ի սեպտեմբերից աշխատում եմ ֆուտբոլի ֆեդերացիայում. Մինչեւ 2019-ի դեկտեմբերի 23-ը՝ որպես գլխավոր քարտուղար, իսկ հետո ընտրվել եմ նախագահ: Ընդ որում, իմ նախագահության 6,5 ամիսներից 4-ն անցել է կորոնովիուսային համավարակի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում, իսկ առաջին 2 ամիսների ընթացքում Հայաստանի առաջնության հանդիպումներ չեն եղել։ Բայց անգամ այս բարդ պայմաններում փորձել եմ իրագործել այն ծրագրերը, որոնք ներկայացրել եմ ընտրությունների ժամանակ: Կոնկրետ Շիրակի մարզի եւ «Շիրակ» ակումբի հետ կապված՝ կարող եմ արձանագրել.
- «Շիրակի» ֆուտբոլի ակադեմիան առաջինն է, որ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի կողմից ստացել է «Ազգային մարզումային ծրագիրը», իսկ «Շիրակի» ՖԱ-ի մոտ մեկ տասնյակ մարզիչներ մի քանի օր մարզչական վերապատրաստում են անցել ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ նրանց դասավանդել են անձամբ Խինես Մելենդեսը, ինչպես նաեւ Անտոնիո Ֆլորեսը եւ Ռուբեն Լեսկանոն: Այդ ընթացքում գյումրեցի մարզիչների կացության եւ սննդի ողջ ծախսերն իր վրա է վերցրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
- Շիրակի մարզում կառուցվել են արհեստական խոտածածկով 12 փոքր խաղադաշտեր:
- Վերջերս ՀՖՖ-ն հաստատել է Գյումրիի 3 բակային խաղադաշտերի վերանորոգման ծրագիրը, եւ հուսով եմ՝ այդ աշխատանքները կավարտենք այս տարվա աշնանը:
- ՀՖՖ-ն այս տարվա սկզբին պատրաստակամություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Գյումրիի մարզադաշտի լուսավորության տեղադրման հարցում: Գյումրիի մարզադաշտի լուսավորության խնդիրը համարում եմ անչափ կարեւոր․ ՀՖՖ-ն խնդրել է «Շիրակ» ակումբին տրամադրել մարզադաշտի գծագրերը, սակայն մինչ օրս դրանք չենք ստացել։
- 2003 թվականից ի վեր Գյումրիում չէր անցկացվել Հայաստանի որեւէ տարիքային հավաքականի մասնակցությամբ որեւէ հանդիպում: 16 տարի անց մեր ջանքերով հաջողվեց Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի մինչեւ 21 տարեկանների հավաքականների հանդիպումն անցկացնել Գյումրիում: Այդ հանդիպումը, որին ներկա էր 3000 հանդիսական, վերածվեց իսկական տոնի, ինչը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարում է իր նվաճումը: 2020 թվականին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, Մ-21 հավաքականի մասնակցությամբ հանդիպումներ չեն անցկացվել, իսկ առաջիկա հանդիպումների անցկացման վայրի վերաբերյալ որեւէ պաշտոնական որոշում դեռ կայացված չէ:
- «Շիրակի» բազմաթիվ սաներ ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, Ռուդիկ Մկրտչյանը մեր երիտասարդականի ավագն է, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու լինելու հիմքով, կախված զորակոչի ժամկետներից, ՀՖՖ-ի կողմից տարկետման են ներկայացվել «Շիրակի» մի շարք սաներ, այդ թվում՝ Վահան Բիչախչյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Ռաֆիկ Միսակյանը:
- Անցյալ տարի ստեղծված ԲԿՄԱ-ի կազմում ընդգրկված են «Շիրակի» սաներ Արման Քիշմիշյանը եւ Լեւոն Դարբինյանը։
Ամփոփելով՝ ցանկանում եմ կրկին դիմել «Շիրակ» ակումբի երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին, մեր ֆուտբոլային հանրությանը: Արդեն օգոստոսին հայկական թիմերը մեկնարկելու են եվրագավաթների խաղարկություններում, իսկ սեպտեմբերի սկզբին Հայաստանի ազգային հավաքականը պաշտոնական խաղեր կանցկացնի: Համավարակի պատճառով հայտնվել ենք ծանրագույն իրադրությունում. դեռ պարզ չէ, թե ինչպես են մեր թիմերը մեկնելու արտերկիր, ինչ ճանապարհով են Հայաստան ժամանելու հավաքականի ֆուտբոլիստները, արդյոք մինչ այդ գործելու է ինքնամեկուսացման 14-օրյա ռեժիմը:
Հասկանալի է, որ նման իրավիճակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լծված է ամենօրյա, հրատապություն ունեցող խնդիրների լուծմանը, բայց դրա հետ մեկտեղ մենք փորձում ենք չմոռանալ մեր հիմնական ծրագրերի մասին։ Մենք ունենք բոլոր երաշխիքները, որ մեր նոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ կարող ենք Ազգերի լիգայում հաջող ելույթ ունենալ, այս պահին զբաղվում ենք հավաքական նոր ֆուտբոլիստներ հրավիրելու հարցերով։ Այս եւ բազմաթիվ այլ խնդիրների լուծման ճանապարհին մեզ փորձում են ներքաշել Արման Սահակյանի կողմից սանձազերծված ինտրիգների, փոխադարձ մեղադրանքների, մեծ հաշվով՝ ինքնաոչնչացման անպտուղ խաղի մեջ:
Հանդուրժողականության մթնոլորտը, որը համարել եմ մեր ֆուտբոլի հաղթանակների գլխավոր պայմաններից մեկը, կրկին խախտվում է, քանի որ այդ պայքարի մեջ ակամա փորձում են նաեւ ձեզ ներգրավել:
Կոչ եմ անում հանգիստ քննարկել տեղի ունեցող իրադարձությունները, չտրվել Արման Սահակյանի սադրանքներին․ այս արշավի հիմնական նպատակը աթոռակռիվն է: Ակումբի սեփականատերերը, ֆեդերացիայի նախագահները անցողիկ են. հավերժ են Հայաստանի ազգային հավաքականները եւ պատմություն, անցյալ ու ապագա ունեցող ակումբները, ինչպիսին է, իմ համոզմամբ, «Շիրակը»»,- ասել է Մելիքբեկյանը:
«Նոայի» դեմ խաղի դրվագը, որի մասին համացանցում հատկապես շատ է խոսվում, վերաբերում է առաջին գոլին: Այդ դրվագում «Նոայի» խաղացողն ընկել էր գետնի, սսկայն մրցավարը ցույց չէր տվել, որ խաղը պետք է վերսկսել սուլիչով: «Նոայի» խաղացողղը տիրել էր գնդակին ու անարգել գրավել «Շիրակի» դարպասը:
Առաջնության ավարտից 1 տուր առաջ «Շիրակը», որը մինչեւ «Նոայի» դեմ այս պարտությունն առաջինն էր, 3-րդն է 46 միավորով: Նվաճել է Եվրոպա լիգայի 2020-21 մրցաշրջանի ուղեգիր, սակայն առաջին տեղի համար այլեւ պայքարելու հնարավորություններ չունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT