Երևան
12 °C
Լուսանկար
Հին Երևան, Օղակաձև զբոսայգի
2020 թ. հուլիսի 3 – Yandex.Taxi-ն աջակցել է ՄԱԶԾ «Տարածքի ձևավորում․ քաղաքային համատեղ դիզայնը՝ փոփոխությունների կատալիզատոր» ծրագրին՝ տվյալներ տրամադրելով աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) վերլուծության համար։
Yandex-ի վերլուծաբանները ուսումնասիրել են Երևանի Օղակաձև զբոսայգու տարածքի շրջակայքում գտնվող փողոցների ճանապարհային երթևեկությունը, ինչպես նաև հարևանությամբ գտնվող ամենասիրված վարորդական երթուղիները, և վերլուծել, թե ինչպես է փոխվում երթևեկության արագությունը կոնկրետ հատվածներում՝ աշխատանքային օրվա ընթացքում, հանգստյան օրերին, տարվա տարբեր եղանակներին։ Հետազոտությունը հիմնված է համախմբված և անանուն տվյալների վրա։ ՄԱԶԾ-ն դրանք կօգտագործի երթևեկության մոդել կառուցելու և առաջարկություններ կատարելու համար առ այն, թե ինչպես կարելի է զարգացնել Օղակաձև զբոսայգու շուրջ եղած ճանապարհային ենթակառուցվածքը՝ ապահովելու ավելի անվտանգ, խելացի և հարմար տրանսպորտային և հետիոտնային շարժ։
Ըստ հետազոտության արդյունքների՝ Ագաթանգեղոսի փողոցից դեպի Խանջյան փողոցի սկզբնամաս հատվածում միջին արագությունը սեզոնից կախված հասնում է 43-47 կմ/ժ արագության, մինչդեռ հակառակ ուղղությամբ շարժվելիս այն հազիվ թե երբևէ գերազանցի 20 կմ/ժ արագությունը։ Մոսկովյան փողոցի՝ Բաղրամյան պողոտայից մինչև Աբովյան փողոց ընկած հատվածում միջին արագությունը նույնիսկ ավելի փոքր է։ Տարվա բոլոր եղանակներին այն կազմում է մոտ 16 կմ/ժ՝ հուլիսին դառնալով 18 կմ/ժ, իսկ երեկոյան պիկ ժամին՝ 18:00-ից 19:00, այն ընդամենը 9-10 կմ/ժ է։ Իսահակյան փողոցի այն հատվածը, որը ձգվում է Աբովյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա, ամենայն հավանականությամբ բոլոր երթուղիներից ամենադանդաղն է. այստեղ միջին արագությունը կազմում է մոտ 11 կմ/ժ, բայց կախված օրվանից և սեզոնից՝ կարող է նվազել նույնիսկ մինչև 4-5 կմ/ժ։
Տվյալների վերլուծությունը և հետագա առաջարկները կմշակվեն՝ հիմնվելով ռուսաստանյան քաղաքաշինական խորհրդատվության գործակալության՝ Strelka KB-ի և Spin Unit լաբորատորիայի կողմից մշակված մեթոդաբանության վրա։ Վերջնական վերլուծությունը կհրապարակվի ավելի ուշ օգոստոսին։
ՄԱԶԾ-ի երկարաժամկետ նպատակն է ներդրումներ կատարել քաղաքային կյանքի որակի մեջ և փոխել քաղաքացիների վերաբերմունքը հանրային տարածքների նկատմամբ։ Ծրագիրը նպատակ ունի նոր մոտեցումներ ներդնել հանրային տարածքի ձևավորման ոլորտում՝ օգտագործելով Օղակաձև զբոսայգու ընտրված տարածքների համատեղ ձևավորման գործում քաղաքացիների ներգրավման առցանց և անալոգային գործիքներ։
Օղակաձև զբոսայգին համալիր տարածք է (30 հա) և հանդիսանում է Երևանի ամենամեծ այգին, որտեղ հողերի 80 տոկոսը ներկայումս մասնավոր սեփականություն է։ Զբոսայգին ստեղծվել է որպես քաղաքի «թոքեր», և դրա շրջակայքում ապրում է շուրջ 200 000 մարդ։ Տարածքների ճարտարապետությունը կընտրվի մարդկանց տեղաշարժման երթուղիների և հասարակական տարածքի օգտագործման վերաբերյալ այլընտրանքային տվյալներով։ Հատկանշական է, որ հանրային հողերի սպասարկումը միշտ էլ պետության պարտականությունն է եղել, իսկ սեփականաշնորհումը հանգեցրեց անտարբերության և հանրային տարածքների նկատմամբ սեփականության զգացողության բացակայության։ ՄԱԶԾ-ի հիմնական նպատակն է տեղի բնակիչներին ներգրավել այգու ձևավորման գործընթացում՝ փոխելով նրանց վերաբերմունքը այս խոստումնալից հանրային տարածքի նկատմամբ։
Strelka KB-ի մասնակցությունը Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրին հնարավոր դարձավ Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորման շնորհիվ՝ Ռուսաստան-ՄԱԶԾ թրասթային հիմնադրամի՝ գիտելիքների կառավարման վերաբերյալ ծրագրի միջոցով։
Yandex.Taxi-ի մասին
Yandex.Taxi-ն ուղևորությունների պատվերի առցանց ծառայություն է, որը հիմնադրվել է 2011 թվականին՝ Yandex (NASDAQ: YNDX) տեխնոլոգիական ընկերության կողմից։ Ընկերությունը ստեղծում է խելացի արտադրանքներ և ծառայություններ, որոնք հիմնված են մեքենայական ուսուցման մեթոդների վրա։ Այն օգտվում է քարտեզագրման, երթուղիների նախագծման և նավիգացիայի իր սեփական տեխնոլոգիաներից, ինչպես նաև մեքենայական ուսուցման վրա հիմնված պատվերների բաշխման համակարգից՝ մեքենայով երթևեկելու ինքնարժեքը նվազեցնելու համար։ Ծառայությունը ներկայումս գործում է աշխարհի 17 երկրներում։ Yandex.Taxi-ի գործունեությունը Հայաստանում մեկնարկել է 2016 թվականին։ Այն ներկայումս գործում է 16 քաղաքներում, որոնք ընդգրկում են երկրի մարզերի մեծ մասը։
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մասին
ՄԱԶԾ-ն օգնում է երկրներին մշակել քաղաքականություններ, զարգացնել առաջնորդության և գործընկերության հմտություններ, ինստիտուցիոնալ կարողություններ և ստեղծել կայունություն՝ զարգացման արդյունքների պահպանման համար։ ՄԱԶԾ-ն արդեն 25 տարի աջակցում է Հայաստանի զարգացմանը։ Այն աշխատում է քաղաքականության վերին մակարդակում՝ խորհրդատվություն տալով իրավանորմատիվային և քաղաքական դաշտի շուրջ, և ստորին մակարդակում իրականացնում է նախաձեռնություններ՝ նախագծերը վերածելով քաղաքականությունների և քաղաքականությունները՝ գործողությունների։ ՄԱԶԾ-ն նաև հսկայական ընդգրկում ունի ամբողջ երկրում՝ գյուղական և քաղաքային վայրերում, երիտասարդության, նորարարների և սոցիալական ձեռնարկատերերի աճող ցանցում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ucom»-ը և «Hero House Yerevan»-ը կշարունակեն համագործակցել
Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին լայնամասշտաբ հարված հասցնելու հնարավորությունը. ABC News
Խնդիրների լուծման բանաձևը մեկն է՝ խաղաղությունը. Վահագն Խաչատուրյան
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել ցուցարարների. տեսանյութ
Դպրոցի նկատմամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ․ տնօրենին տրվել է կարգադրագիր
Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին
Գյումրի-Աշոցք ճանապարհը և Նորավան-«Զանգեր» հատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են
Քննչական կոմիտեն անդրադարձել է Արմավիրի մարզում կատարվող խուզարկություններին
Աննա Հակոբյանն այցելել է Walk for Peace-ի վանականներին. տեսանյութ
Մակունցն ու Հարությունյանը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումները
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կժամանի Հայաստան
Այս պահին Արմավիրի մարզում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ
Ադելիա Պետրոսյանն Իտալիայի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան
Երևան-Երասխ ճանապարհին BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա ծառերին․ կա զnh
Երևանի «Նոա»-ն 1:0 հաշվով հաղթեց հոլանդական «ԱԶ Ալկմարին». տեսանյութ
Բա կուշտ մարդը հավելագրումներ կանի՞ դպրոցի, բուժհաստատության, սահմանամերձ համայնքի ու քաղաքացու վրա․ Ղազարյան
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին․ լուսանկարներ, տեսանյութ
Նոր առաջարկ պատանիներին և հանրությանը․ Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժված ավտոտնակների փոխարեն կառուցվում են բոլորի համար հասանելի բակեր․ Ավինյան
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը
Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում
Տեխնոլոգիական առաջընթացը չի կարող փոխարինել գիրք կարդալու մշակույթին. Մխիթար Հայրապետյան
Երևանը կարդում է. ինչու է փետրվարի 19-ը նշվում ընթերցանության օր. տեսանյութ
ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, հրդեհ է բռնկվել
Քոչարյանը ում քոքը մաշեցրեց. նա և Կարապետյանը հայտնվելու են փոսում, որ փորել են ուրիշների համար․ տեսանյութ
Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի շրջանակներում Միրզոյանը շփումներ է ունեցել այլ երկրների ԱԳ նախարարների հետ
Ձեռքսեղմում՝ «խաղաղություն» բառի ֆոնին․ ինչը թվաց պարզ զուգադիպություն, խորը խորհրդանշական իմաստ ունի․ Հաջիև
Միացյալ Նահանգները Խաղաղության խորհրդին կհատկացնի 10 միլիարդ դոլար․ Թրամփ
Երբ մի կողմ եք դնում զենքերը և ներդրում կատարում բարգավաճման մեջ, դա կբերի նվաճում․ Վենսը՝ Փաշինյանին և Ալիևին
Աշոցքի տարածաշրջանում բուք է․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
ՌԴ-ն մեծ ախորժակ ունի. ամեն ինչ անելու է, որ վարկաբեկի TRIPP-ը, և այն իրականություն չդառնա. տեսանյութ
«Խաղաղության խորհրդի» նիստից առաջ շփումներ արտերկրի գործընկերների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Խաղաղություն հաստատվեց, ես դա երբեք չեմ մոռանա․ Թրամփի հորդորով Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը ձեռքսեղմում ունեցան
Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարճ զրույց են ունեցել․ տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ․ տեսանյութ
Երևանը կենսունակ և արագ զարգացող մայրաքաղաք է․ Տիգրան Ավինյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT