Երևան
12 °C
Ելիսեյան պալատը հայտարարել է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը: Հիշեցնենք, ուրբաթ օրը հրաժարական տվեց Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն ու նախագահ Մակրոնի հրամանագրով նշանակվեց նոր վարչապետ՝ Պրադ քաղաքի քաղաքապետ Ժան Կաստեքսը, իսկ նոր կառավարության կազմի մասին պետք է հայտնի դառնար այս շաբաթ: Ֆրանսիայի նոր կառավարությունում եղել են վերանշանակումներ, պաշտոնների փոփոխություններ, կան նորեկներ:
Էմանուել Մակրոնի հրամանով, Ժան-Իվ Լե Դրիանը վերանշանակվել է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսի Քոլերը:
Ֆրանսիական դիվանագիտությունը Լե Դրիանը գլխավորում է Էմանուել Մակրոնի նախագահության սկզբից՝ 2017 թվականից: Նա ֆրանսիական կառավարության հնաբնակներից է: Մինչ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելը, 5 տարի շարունակ՝ 2012 թվականից սկսած, ղեկավարում էր երկրի պաշտպանական գերատեսչությունը:
Իր պաշտոնում վերանշանակվել է նաեւ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Փարլին: Նա ռազմական գերատեսչությունը ղեկավարում է վերջին 3 տարվա ընթացքում:
Լե Դրիանն ու Փարլին ներկայացնում էին ֆրանսիական կողմը՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների «2 + 2» ձևաչափով Մոսկվայում կայացած կարեւոր հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ անցյալ տարվա սեպտեմբերին:
Փոխվել է երկրի Ներքին գործերի նախարարը: ՆԳ նոր նախարար է նշանակվել ժերալդ Դարմանենը, որն ավելի վաղ զբաղեցնում էր պետական գործերի եւ պետական ֆինանսների նախարարի պաշտոնը:
Բրյունո Լե Մերը կշարունակի աշխատել Ֆրանսիայի կառավարությունում՝ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի պաշտոնում: Փոխվել է նաեւ երկրի մշակույթի նախարարը. Ֆրանկ Ռիեսթերի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Ռոզլին Բաշլոն, որը Ֆրանսիայի կառավարության կազմում է աշխատել նախագահ Նիկոլա Սարկոզիի կառավարման շրջանում, իսկ վերջին տարիներին աշխատում էր հեռուստաընկերությունում:
Կայուն զարգացման խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Բարբարա Պոմպիլին նշանակվել է էկոլոգիական անցման նախարար: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Էլիզաբեթ Բորնը փոխադրվել է այլ պաշտոնի՝ զբաղեցնելով աշխատանքի նախարարի աթոռը:
Նոր ֆրանսիական կառավարության նորեկներից է արդարադատության նախարարը: Նիկոլ Բալուբեի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է փաստաբան Էրիկ Դյուփոն-Մորետտին: Նա նախկինում որեւէ նախարարական պաշտոնում չի աշխատել: Դյուփոն-Մորետտի՝ պաշտոնապես հրապարակված կենսագրությունից պարզ է դառնում, որ նա ֆրանսիական արդարադատության մեջ որպես փաստաբան բացարձակ ռեկորդակիր է, հաղթել է 145 դատական գործ: Նման ռեկորդի է հասել նա մինչեւ 2020-ի տարեսկիզբը:
Ինչպես հաղորդվում է, նա զբաղվում է նաեւ միջազգային գործերով: Մասնավորապես, 2020 թվականի փետրվարից Դյուփոն-Մորետտին հանդիսանում է Լոնդոնում կալանքի տակ գտնվող, Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հնչեղ գործով փաստաբանական խմբի անդամներից մեկը: Նա է այս տարեսկզբին ֆրանսիական իշխանություններից պահանջել Ասանժին տրամադրել քաղաքական ապաստան՝ հորդորելով հաշվի առնել այն հանգամանքը, որ Wikileaks-ի կառույցների մի մասը գտնվում է Ֆրանսիայում:
Արդարադատության նախարարը Ֆրանսիայում ավանդաբար համարվում է կառավարության ավագ անդամներից մեկը:
Նորանշանակ վարչապետ ժան Կաստեքի ղեկավարած կառավարությունում ընդհանուր առմամբ կա 16 նախարար եւ 14 փոխնախարար: Նախագահ Մակրոնի տված խոստման համաձայն, կառավարությունում պահպանվում է գենդերային հավասարությունը:
Ֆրանսիայի կառավարության վերակազմավորումը տեղի է ունեցել նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպի հրաժարականի կապակցությամբ: Վերջինս որոշեց ավարտել իր եռամյա պաշտոնավարումը` Ֆրանսիայի գլխավոր նավահանգստային եւ բիզնես-կենտրոն համարվող Գավր քաղաքի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ: Փոխվեց վարչապետը, այնուհետ հայտարարվեց կառավարության ամբողջ կազմի փոփոխության մասին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին իր Twitter-ում հայտնել էր, որ երկրի կառավարության նոր խնդիրն է լինելու կորոնավիրուսի համաճարակի պատճառով տուած տնտեսության եւ սոցիալական ոլորտի վերականգնումը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությունը, ֆրանսիական մշակույթի զարգացումն ու եվրոպական ինքնիշխանության պաշտպանությունը:
Ելիսեյան պալատի ներկայացուցչի խոսքով, նախագահ Մակրոնն առաջիկա ամիսներին Ֆրանսիայում սպասվող բարեփոխումների մասին մտադիր է մանրամասն խոսել Ֆրանսիայի ազգային տոնի օրը՝ հուլիսի 14-ին, հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում: Ինչպես նախատեսված է, նշանակումից մի քանի օր անց վարչապետը պետք է հայտարարությամբ հանդես գա խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT