Երևան
12 °C
ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը դիմել է դատախազություն: Նա հայց է ներկայացրել ընդդեմ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի:
Այս մասին Արմեն Ամիրյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Ինչպես գիտեք, դատարանի որոշմամբ Հովիկ Գալստյանին արգելվել է իմ վերաբերյալ անհիմն ու կեղծ տեղեկություններ տարածելը, սակայն նա շարունակաբար խախտում է դատարանի այս պահանջը, որի համար այսօր դիմում ենք դատախազությանը՝ Հովիկ Գալստյանին օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել է Ամիրյանը՝ ներողություն խնդրելով հանրության ժամանակն այս չնչին հարցով ծանրաբեռնելու համար։
«Սիրելի հայրենակիցներ, թանկագին բարեկամներ, ընկերներ,
Նախ եւ առաջ, առողջություն եւ շուտ ապաքինում եմ ցանկանում բոլոր հիվանդներին, իսկ մնացյալին՝ ամուր առողջություն։ Աստծո կամքով կհաղթահարենք այս համավարակը: Անշուշտ, նկատել եք, որ Հովիկ Գալստյանի հնչեցրած անհիմն մեղադրանքներին չեմ պատասխանում: Դա անում եմ նրա համար, որ չեմ ուզում իջնել այդ ստորին մակարդակին եւ, ընդհանրապես, չեմ բանավիճում այն մարդկանց հետ, ում լեզվի մեջ չարը բույն է դրել։ Ըստ Հովիկի՝ բոլորը «մեղավոր» են, որ ինքը կինո չի նկարում: «Մեղավոր» եմ ես, ինձ հաջորդող բոլոր նախարարներն ու փոխնախարարները, տնօրեններն ու վարչությունների պետերը... Եվ Հովիկը կինո նկարելու փոխարեն «արդարության սուրը» ձեռքին՝ որոշել է «պատժել» բոլորին, քանի որ բոլորն իրեն հետապնդում են, խանգարում... Նման ախտորոշումը բժշկության մեջ կարծես շատ կոնկրետ անվանում ունի»,- գրել է նա:
Ամիրյանի գրառման հետ կապված ՀԺ-ն մեկնաբանություն խնդրեց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանից: Վերջինս էլ նկատեց, որ սա երկրորդ հայցն է իր դեմ, որը ներկայացնում է Ամիրյանը։ Առաջինով Արմեն Ամիրյանը պահանջել էր կալանք դնել Գալստյանի հաշիվների վրա։
Գալստյանը հիշեցրեց, որ իր դեմ դատախազություն հայց էր նեկայացրել նաեւ ՀՀ ազգային կինոկենտրոնը, սակայն այդ գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով: Հիմա էլ սա է։
«Նրան ոչ ոք չի զրպարտել։ Կա քրեական գործ, որով ես անցնում եմ որպես տուժող։ Գործը վարում է Հատուկ քննչական ծառայությունը։ Դա «Տատիկիս վարսերը» ֆիլմի պետական ֆինանսավորումից վստահության չարաշահմամբ գումար վերցնելու գործն է։ Քանի որ գործը վարում է ՀՔԾ-ն, ես մեկնաբանությունները անտեղի եմ համարում։ Այդ գործով կան վկաների ցուցմունքներ, կան փաստեր։ Ես ընդամենը խոսել եմ փաստերից։ Մնացածը արդարադատության որոշելիքն է»,- ասաց ռեժիսորը:
Նա նաեւ նկատեց՝ անկախ ՀՔԾ-ում ընթացող գործից, Արմեն Ամիրյանի գրառման մեջ կա վիրավորանք պարունակող սպառնալիք։ «Ես նաեւ խնդրել եմ փաստաբանիս քննարկել եւ այդ կապակցությամբ քաղաքացիական հայց պատրաստել։ Ավելի ստորին մակարդակ, քան վստահությունը չարաշահելն է, չկա, իսկ «ֆիլմ չնկարելու» հիշատակումը հերթական ապատեղեկատվությունն է։ Մենք վեց ամիս առաջ ենք վերջացրել մեր հերթական ֆիլմը՝ «Թողություն»: Հիմա էլ աշխատում ենք երկու նոր ֆիլմի վրա, որոնցից մեկը էկրան կբարձրանա այս տարվա վերջին»,- եզրափակեց Գալստյանը։
Հիշեցնենք՝ Ամիրյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Գալստյանի՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դաարանի դատավոր Արշակ Պետրոսյանը բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը եւ որոշել կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի եւ դրամական միջոցների վրա:
Այդպիսով դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, հայցագնի՝ 3 միլիոն ՀՀ դրամի չափով արգելանք դրել Հովհաննես Գալստյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, եւ արգելել պատասխանողին հայցվորի վերաբերյալ անհիմն ու կեղծ տեղեկություններ, վիրավորական արտահայտություններ որևէ կերպ կատարել ու տարածել
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT