Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի 2019-20 առաջնությունը դադրեցվել է: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ այսօր՝ հուլիսի 3-ին, կայացել է գործկոմի նիստը, որի օրակարգում է եղել «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» եւ «Երեւան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ կարգապահական եւ էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը:
Նշված թիմերից առաջին 4-ն Առաջին խմբի ընթացիկ մրցաշրջանի մասնակիցներ են: «Երևանը» հանդես է եկել Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության մի մասին: Գարնանային հատվածի մեկնարկից առաջ դուրս է եկել:
Կարգապահական կոմիտեն, այսօր քննարկելով ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» եւ «Երեւան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաեւ ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին: Այս թիմերի մասնակցությամբ մի շարք հանդիպումների արդյունքներ չեղյալ են համարվել: Ապացույցները, որոնց հիման վրա որոշումներ են կայացվել, ինչպես նշում է ՀՖՖ-ն, հավաքվել են ՀՀ իրավապահ մարմինների, մասնավորապես՝ ԱԱԾ-ի եւ Ինտերպոլի ազգային բյուրոյի, ինչպես նաեւ ՈՒԵՖԱ-ի, Սպորտռադար եւ Սթարլիզարդ ընկերությունների, բուքմեյքերական ընկերությունների եւ բուքմեյքերական շուկայի վերլուծությամբ զբաղվող արտասահմանյան գործակալությունների եւ այլ գործընկերությունների տրամադրած փաստերի, նյութերի եւ տեղեկությունների հիման վրա:
Հաշվի առնելով կարգապահական եւ էթիկայի կոմիտեի որոշումը՝ գործկոմը միաձայն քվեարկել է Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին: ՀՀ Առաջին խմբի հաղթողի եւ հաջորդ մրցաշրջանի ձեւաչափի վերաբերյալ որոշումները կկայացվեն գործկոմի հետագա նիստերի ընթացքում՝ ներգրավված ակումբների՝ հնարավոր բողոքարկումների վերաբերյալ որոշումներից հետո: Բողոքարկել նրանք՝ որակազրկված անձիք եւ կազմակերպությունները, կարող են 7 օրվա ընթացքում:
Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտարարել էր պայմանավորված խաղերի մեջ կասկածվող ակումբների մասին: Նաեւ դիմել էր կարգապահական կոմիտե «Արագածի», «Տորպեդոյի», «Մասիսի», «Լոկոմոտիվի», «Երեւանի», ինչպես նաեւ բազմաթիվ անձանց վերաբերյալ՝ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու եւ դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ:
Առաջին խմբի առաջնությունը բաղկացած է 34 տուրից: Այս պահին ընթացքի մեջ է 30-րդ տուրը: Ավելի վաղ 3 տեխնիկական պարտություն ունենալու համար առաջնությունից հանվել էր «Սեւանը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սերժի ու Քոչարյանի բուֆետի հաշիվը ես էի փակում, հիմա միլիարդատեր են դարձել. Արշակյան. տեսանյութ
Սաստիկ բուք է․ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են
Ներկայացված ԶԼՄ-ներն այս պահի դրությամբ տարածել են բացառապես սուտ հայտարարությունը․ ԱԳՆ
ՄԻՊ-ը անդրադարձել է ոստիկանի կողմից քաղաքացու նվաստացման դեպքին. ինչ քայլեր են ձեռնարկվել
Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը
Մեր օրինակն ապացուցում է, որ խաղաղությունը հնարավոր է՝ չնայած երկարատև հակամարտությանը, երբ կա քաղաքական կամք
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը․ տեսանյութ
Հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի, ինձ համար արժանանալ այս մրցանակին
Աբու Դաբիում շարունակվում է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը․ լուսանկարներ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է
Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն է․ Ռուբինյան
Քննարկման առանցքում են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում կատարված բարեփոխումներն ու անելիքները
Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք
ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի տնտեսական մոդելի սիմվոլն է․ Առաքելյան
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը․ ինչ ծրագրեր են քննարկվել
Նոր հույս ու շունչ էր պակասում․ ծնվել է հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը
Ռեստորանում ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և առկա իրավիճակի մասին
Ալեն Սիմոնյանը Լավրովի հետ հանդիպում կունենա
Կոնգրեսից «սրտիկ» ՀՀ վարչապետին. Ստեփան Սարգսյան
Քաղցկեղի առնվազն 40-60% դեպքերը հնարավոր է կանխարգելել, բազմաթիվ տեսակներ վաղ փուլում՝ լիովին բուժել. նախարար
Անդրազգային կազմակերպությունը կատարել է 410 մլն դրամ հափշտակություն, փողերի լվացում. 1 անձի գործը դատարանում է
Գյուղոլորտի արդիականացումը ռազմավարական առաջնահերթություն է. թիրախը գերակատարված է. Մանավազյան
ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի և մեկ այլ տարածքի վարձակալության պայմանագրերը կասեցվել են. Պետրոսյան
Վարչապետն ու Աբդելսալամին հույս են հայտնել՝ մրցանակը նոր ազդակ կհաղորդի հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին
Հանցավոր խումբը ծրագրել է սպանություններ և հարձակում, ձեռք է բերել մեծաքանակ զինամթերք. կան ձերբակալվածներ
ՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ. տեսանյութ
Ծնունդի, մահվան գրանցումը, հայրության ճանաչումը, ամուսնություն/ամուսնալուծությունը հասանելի են առցանց եղանակով
2018 թվականից հետո մոտ 300 հազար աշխատատեղ ենք ստեղծել․ Թորոսյան
Անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը. Թորոսյան
ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտի, ջրային ոլորտներին առնչվող հարցեր. Խուդաթյան
Կարելի է պատկերացնել ընդդիմադիր ուժի վիճակը, եթե ֆեյքերի և ԱԲ քոմենթ գրողների հարցումով Փաշինյանը 33% է ստացել
Վերջին 5 տարվա կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը 57-ով ավելին է, քան կալանավորված անձանցը. Գալյան
Քաղաքացուն ծեծում է և հայհոյում. Գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ստացել
Երևանում մայրն ու մանկահասակ երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Ճապոնիայում առատ ձյան պատճառով 35 մարդ է մահացել. տեսանյութ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հրապարակել. լուսանկարներ
ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին Նիդերլանդների աջակցությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT