«Իմ պատասխանից միգուցե նոր հանգամանքներ ի հայտ եկան». Արսեն Թորոսյանի հարցաքննությունն ավարտվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ ավարտվեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարցաքննությունը:

Հիշեցնենք՝ նա այսօր հրավիրվել էր դատարան՝ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով որպես վկա հարցաքննվելու:

Լրագրողների հետ ճեպազրույցում Թորոսյանն ասաց, որ բավականին երկար ժամանակ պատասխանեց կողմերի հարցերին. «Այդ գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնցից տեղյակ եմ եղել, եւ որոնք հնարավոր է՝ փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ»: Հարցին՝ սկանդալայի՞ն էին իր հայտնած տեղեկությունները, որ նիստին լրագրողների մուտքը արգելվեց, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող բնորոշել՝ սկանդալին էին, թե ոչ, բայց կարծում եմ՝ իմ պատասխանից միգուցե նոր հանգամանքներ ի հայտ եկան, եւ դատարանը կորոշի՝ ինչ անել դրանց հետ»:

Լրագրողներից մեկի հարցին՝ ընդունո՞ւմ է, որ իր ենթական կարող էր կաշառք տալ, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Իմ ընդունելով չէ, ես ենթադրում եմ, որ կան փաստական հանգամանքներ՝ դրանք ապացուցող կամ հերքող, եւ դատարանը ինքը կորոշի՝ մեղադրանքը ճիշտ էր, թե սխալ, այդ ծավալով էր, թե այլ կերպ էր, ես այն ժամանակ էլ իմ հայտարարություններով դատապարտել եմ եւ անընդունելի համարել նման գործելաոճը եւ վերահաստատում եմ, որ նախարարության որեւէ աշխատակից չպիտի մտներ եւ չպիտի մտնի որեւէ տեսակի ֆինանսական հարաբերությունների մեջ»:

Արսեն Թորոսյանը նշեց, որ իր հայտնած տեղեկատվությունը վերաբերում էր նրան, որ ինքը տարբեր բ/կ-ների տնօրենների հետ խոսակցություններ է ունեցել եւ հորդորել մոռանալ նախկինում միգուցե արմատավորված այդ պրակտիկաները եւ հեռու մնալ նախարարության տարբեր աշխատակիցներին առաջարկներ անելուց. «Նույն բանը կատարվել է Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ թե իմ կողմից, այլ միջնորդավորված, եւ ես դրա մասին այսօր վկայություն տվեցի»:

Հարցին՝ ո՞ւմ օգտին էր իր վկայությունը, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ ինքը դատարան չէ, որ որոշի. «Ես որեւէ մեկի օգտին ցուցմունք չեմ տալիս, ես տալիս եմ հարցերի պատասխաններ, եւ դատարանը կորոշի, թե ով ինչքան է մեղավոր, եւ ինչ պատիժ է հասնում»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2888 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է