Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։
Նախորդ նիստին, հիշեցնենք, մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդել էր բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում ճանաչել իրավունքի չարաշահում, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական ենթափուլն ու հնարավորություն տալ անցնել դատաքննության: Միջնորդության քննությունը հետաձգվել էր՝ հաշվի առնելով, որ բացակայում էր ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Այսօրվա նիստին Միհրան Պողոսյանն ասաց, որ ինքը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը եղել է բացասական, սակայն երեկ կորոնավիրուս է հաստատվել այն անձի մոտ, որի հետ ինքը այս ընթացքում շփվել է, այդ իսկ պատճառով պատրաստվում է նորից թեստ հանձնել: Պողոսյանը տեղեկացրեց, որ դատարան մուտք գործելիս ջերմաչափվել է, եւ իր ջերմությունը եղել է 36.9: Նա ասաց, որ այս ամենը ներկայացնում է, որպեսզի դատարանը որոշի՝ ինքը կարող է մասնակցել նիստին, թե ոչ: Նշենք, որ Պողոսյանը չէր նստել պաշտպանների համար նախատեսված հատվածում եւ ելույթ էր ունենում՝ դատավարության մյուս մասնակիցներից հեռավորություն պահելով:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հարց հղեց Հայկ Ալումյանին այն մասին, թե 1.5-2 մետր հեռավորության պայմաններում ինքը հնարավորություն կունենա՞ իր պաշտպանյալի հետ հաղորդակցվելու, ինչին Ալումյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր դեպքում, երբ խնդիր կունենամ նրա հետ ինչ-որ հարց քննարկելու, կմիջնորդենք, որ դատական նիստը կարճ ընդհատվի, քննարկումը կանենք, ես այդպես եմ պատկերացնում»,- ասաց նա:
Պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ ասաց, որ, ամեն դեպքում, պարոն Պողոսյանի հայտնած կասկածը վերաբերում է իրենցից յուրաքանչյուրի, այդ թվում՝ դատարանի առողջության խնդիրին, եւ դրա կազմակերպչական պատասխանատվությունը դատարանի վրա է. «Բայց մյուս կողմից ես ինքս հետեւել եմ «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությանը, որի ժամանակ կարծես թե այս ամբողջ տարածքն է օգտագործվել. եթե այս հատվածում պատուհան կա, եւ կարող ենք սոցիալական հեռավորություն պահպանելով՝ օդափոխել դահլիճը, այն տարածքում դա առհասարակ չկա, դրանից բացի, տեղին կլինի պարզաբանել`արդյոք ախտահանվել է այս դահլիճը, եւ ինչ հաճախականությամբ է դա արվում»: Վարդեւանյանը շեշտեց նաեւ, որ կորոնավիրուսով վարակված եւ ապաքինված լինելը չի երաշխավորում հակամարմնի առկայություն. նա նկատի ուներ Կարեն Մեժլումյանին, որը վերջերս է ապաքինվել կորոնավիրուսից:
Դատավոր Աննա Դանիբեկյանը, ի պատասխան Արամ Վարդեւանյանի հարցին, ասաց, որ դահլիճները պարբերաբար ախտահանվում են, սակայն այդ դահլիճում տեղի ունեցած նախորդ նիստից հետո այն չի ախտահանվել, քանի որ նման հնարավորություն չի եղել:
Համապատասխան պայմաններ ապահովելու անհրաժեշտության մասին ելույթ ունեցան նաեւ մյուս պաշտպանները, ինչից հետո խոսքի իրավունքը դարձյալ տրվեց Միհրան Պողոսյանին. «Առողջական վիճակով պայմանավորված՝ ես այժմ խնդիր չունեմ մասնակցելու, բայց եւ չեմ ցանկանում, որ իմ պատճառով որեւէ անձի առողջությանը վտանգ սպառնա»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր հատուկ եկել է ավելորդ շահարկումներից խուսափելու համար, թե իբր պաշտպանը չի եկել:
Այնուհետեւ դիրքորոշում հայտնեց մեղադրող կողմը: Մասնավորապես՝ մեղադրող դտաախազ Գեւորգ Բաղդասարյանն ասաց՝ այն, որ սոցիալական հեռավորությունը պետք է պահել, եւ որ դրա համար պետք է պայմաններ ստեղծել, վիճելի չէ, բայց տպավորություն է ստեղծվում, թե իրենք գործ ունեն դատական նիստը անհնարին դարձնելու մի նոր հիմքի հետ. «Ինչո՞ւ, որովհետեւ արդեն խոսում ենք դատական նիստերի դահլիճն ախտահանելու վիճակագրության մասին»,- շեշտեց դատախազը՝ հավելելով, որ կորոնավիրուսի պայմաններում աշխատում են արդեն մի քանի ամիս, եւ այդպիսի հարցեր, չգիտես ինչու, չէին քննարկվում. «Ես գտնում եմ, որ սոցիալական հեռավորությունը պահպանելու հնարավոր պայմանները պիտի ապահովվեն, բայց կրկնում եմ, որ շեշտադրումը, որ քառակուսի մետրով եւ տարածքով ներկայացվեց եւ առաջարկվեց այնպիսի տարածք, որը ես հստակ չգիտեմ, բայց միգուցե հնարավոր չէ ապահովել, ճիշտ չէ»: Բաղդասարյանը դատարանին առաջարկեց քննարկել իր հնարավորության սահմաններում սոցիալական հեռավորությունը ավելի լավ պահելու, ավելի լավ պայմաններ ստեղծելու եւ դատական նիստը շարունակելու հարցը: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միացավ Բաղդասարյանի առաջարկին:
Ելույթ ունեցավ նաեւ տուժող Սարգիս Քլոյանը. «Եթե դատարանը ապահովի սոցիալական հեռավորություն, ի՞նչ երաշխիք կտաք, որ Քոչարյանը եւս տասը փաստաբան չի ներգրավվի, այդ դեպքում սոցիալական հեռավորություն ո՞նց պահպանեն»,- ասաց նա: Դատավորը տեղեկացրեց, որ այժմ այդ հարցը չի քննարկվում: Միհրան Պողոսյանն էլ առաջարկեց հետաձգել այս դատական նիստը եւ հաջորդ դատական նիստի համար ապահովել այդ պայմանները:
Այնուհետեւ Աննա Դանիբեկյանն ասաց, որ առաջարկում է օգտագործել դահլիճի մյուս հատվածը. դատավարության որոշ մասնակիցներ կարող են տեղափոխվել այդ հատված եւ ցանկության դեպքում ձեռք բարձրացնել, դիրքորոշում հայտնել: Կարծիքների փոխանակումը շարունակվեց մի քանի րոպե եւս, ինչից հետո դատարանը հարց հղեց. «Եթե դատավարության մասնակիցների մի մասը տեղափոխվի այդ հատված, ապահովվեն սեղաններ, հնարավոր համարո՞ւմ եք այսօրվա նիստի շարունակությունը, ինչին Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց. «Ես՝ ոչ. այս դեպքում կառաջարկեի նույիսկ կես ժամ ընդմիջել, ախտահանում անել»: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դա տեխնիկապես հնարավոր չէ, ինչին Քոչարյանն արձագանքեց. «Եթե հնարավոր չէ, ապա իմ տպավորությամբ՝ ներկա մարդկանց առողջության նկատմամբ ոչ միայն անհարգալից, այլև շատ անփույթ, անհասկանալի վերաբերմունք է դրսևորվում»:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը արձագանքեց Քոչարյանի ելույթին. «Մենք նախորդ դատական նիստերին քննարկել ենք տարբեր միջնորդություններ, այդ թվում՝ անձի ազատության հետ կապված, եւ նման խնդիրներ, նման առաջարկություններ չէին հնչում, այսինքն՝ պահանջները ավելանում են, ասում են՝ ախտահանեք դատական նիստերի դահլիճը. անհատական ախտահանման միջոցներ են դրված սեղանին, եւ բոլորը հնարավորություն ունեն օգտվել»,- ասաց նա՝ հավելելով, որ դատարանի առաջարկը ողջամիտ է:
Դատավոր Աննա Դանիբեկյանը ընդմիջում հայտարարեց՝ տեխնիկակական հարցերը պարզելու համար, ասաց՝ եթե հնարավորություն ունենան ապահովելու այդ պայմանները, նիստը կշարունակվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT