Երևան
12 °C
Վաղը Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Սուրեն Գրիգորյանի կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծերը:
ԱԺ կայքում տեղադրված նախագծերի համաձայն՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների մասին եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերով ակնկալվում է սահմանել եւ հստակեցնել հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը եւ ապահովել կատարված փոփոխություններին համահունչ Սահմանադրական դատարանի ձեւավորման գործընթացի ավարտը:
Այսպիսով, Սահմանադրական փոփոխություններից հետո օրենսդիրները փորձում են կարգավորել 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է ամրագրել դատավորների թափուր տեղերը, ինչպես նաեւ հստակեցնել, թե դատարանակազմական որ մարմինը պետք է առաջինը թեկնածու առաջադրի, որ այնպես չստացվի՝ մեկ մարմինը վերջնաարդյունքում դատարանում ունենա 4 անդամ, մյուսը՝ 2՝ այդպիսով խախտելով հավասարակշռությունը:
Փոփոխությունների մի հատված էլ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի թափուր տեղի համալրմանը: Սահմանադրության անցումային 213-րդ հոդվածը, որի փոփոխությամբ էլ նախատեսվեց 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունների դադարումը, հստակ չի սահմանում, թե դատարանում թափուր տեղերը համալրելուց հետո որքան ժամանակում պետք է դատարանի նախագահ ընտրվի: Պատգամավորները որոշել են ամրագրել, որ թափուր տեղերը համալրելուց հետո 10-օրյա ժամկետում պիտի նոր նախագահ ընտրվի: Իսկ թափուր տեղերի համալրման համար, ինչպես տեղեկացրել ենք, երկամսյա ժամկետ է սահմանված:
Նախագծերի համահեղինակ Վահագն Հովակիմյանի հետ զրուցել ենք առաջարկվող փոփոխությունների մասին.
- Պարոն Հովակիմյան, իշխանությունները, այդ թվում Դուք, պնդում էիք, որ ՍԴ ճգնաժամի խնդիրը Սահմանադրության փոփոխություններով կարգավորված է, ՍԴ 3 անդամները գնում են թոշակի, իսկ ՍԴ նախագահի լիազարությունները դադարում են: Այդ դեպքում ինչո՞ւ անհրաժեշտ եղան այս փոփոխությունները:
-Նախ, մենք պնդել եւ պնդում ենք եւ մեր պնդումը բխում է ՀՀ Սահմանադրության 213 հոդվածից, որ Սահմանադրական փոփոխությունների հունիսի 26-ին ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի այն անդամ- դատավորները, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել, նրանց լիազորությունները դադարել են: Սա աներկբա է, սա վիճարկման ենթակա չէ: Ինչ վերաբերում է փոփոխություններին. Սահմանադրական դատարանի մասին օրենքի այս պահին դեռեւս գործող 88-րդ հոդվածը (որով սահմանվում են Սահմանադրության անցումային դրույթի կարգավորումները) բխում է հին Սահմանադրության 213 հոդվածից: Այլ կերպ ասած՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքում ունենք կարգավորումներ, որոնք հին սահմանադրական կարգավորումներով են պայմանավորված եւ հակասության մեջ են 213 հոդվածի նոր փոփոխությունների հետ: Ընդամենը օրենքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը, սա է տեղի ունենում: Սրանով հստակեցվում է պաշտոնավարումը դադարած անդամ-դատավորների թոշակի հարցը, Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրության ժամկետը, դատավորների ընտրության հետ կապված այլ կարգավորումներ, մասնավորապես այն, որ հանկարծ այնպես չստացվի, որ դատարանակազմական մարմիններից որեւէ մեկը չորս նշանակում ունենա եւ այլն: Նման խնդիրներ են կարգավորվում:
-Այսինքն սրանք այն փոփոխությունները չեն, որոնք, ինչպես Ալվինա Գյուլումյանն էր պնդում, անհրաժեշտ են՝ իրենց լիազորությունների դադարման համար: Եթե հիշում եք, նա ասում էր՝ մինչեւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը չփոխեն, ես չեմ համարվում պաշտոնից ազատված:
- Ես ցավում եմ տիկին Գյուլումյանի համար, որ նա կարող է նման բան ասել, որովհետեւ Սահմանադրական դատարանի անդամի, դատավորի, նախագահի լիազորությունները տրվում են Սահմանադրությամբ: Այլ կերպ ասած՝ օրենքում փոփոխություն կատարելով չի կարող Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություն դադարել, չի կարող նման բան լինել: Օրենքով չի տրվում Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություն եւ օրենքով էլ դա չի կարող վերցվել: Եթե նման բան տեղի ունենար, ստացվում է, որ օրենք փոխելով կարելի էր Սահամանադրական դատարանի կազմը դարձնել 20 հոգանոց, նորերին ընտրել եւ այլն եւ այլն: Դա օրենքով չի կարգավորվում, դա Սահմանադրությունն է կարգավորում:
-Ի՞նչ խնդիր կար ՍԴ անդամների թոշակի հետ կապված: Ի՞նչ խնդիր է լուծվում առաջարկվող փոփոխություններով:
-Փաստացի ՍԴ անդամները, որոնց լիազորությունները դադարել են, թոշակի հարցը օրենսդրության տեսանկյունից բաց է եւ այդտեղ ուղղակի Սահմանադրական դատարանի մասին օրենքում հստակեցում է արվում, որ նրանք կարողանան օգտվել կենսաթոշակի այն իրավունքից, որից օգտվում են դատավորի պաշտոնում լիազորությունները լրացած դատավորները:
-Խոսքը հաշվարկման կարգի՞ն է վերաբերում:
-Հենց դա է խնդիրը, ո՞նց է հաշվարկվում, որ ՍԴ դատավորի պաշտոնում նրանց պաշտոնավարումը լրացե՞լ է, թե՞ վաղաժամ դադարեցվել է: Այս դեպքում, քանի որ նրանց պաշտոնը ոչ թե վաղաժամ դադարեցվել է, այլ լրացել է, որովհետեւ Սահմանադրությամբ է դա կարգավորվում: Դրա համար էլ նույնականացվում է, անցումային դրույթներով այդ խնդիրը լուծվում է, որպեսզի նրանք կարողանան նորմալ կենսաթաշակ ստանալ, այնպես ինչպես ՍԴ նախկին դատավորները:
-Կարելի է ասել, որ սա նրանց օգտին է:
-Այո, իհարկե օգտին է, որովհետեւ նրանք ստանալու են նույն այն կենսաթոշակը, ինչ օրինակ, Գագիկ Հարությունյանը կամ Վլադիմիր Հովհաննիսյանը, Կիմ Բալայանը, որոնք պաշտոնավարել են մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը եւ ոչ թե կեսից ազատվել են:
-Իսկ եթե այս փոփոխությունները չլինեին…
-Այ այդտեղ բաց կար եւ իրենք կարող էին դատական կարգով բողոքարկել, պահանջել, որ իրենք եւս նույն կենսաթոշակը ստանան: Բայց այս դեպքում բողոքարկման կարիք չի լինի, որովհետեւ օրենքով կկարգավորվի:
-Ցա՞ծր էին ստանալու կենսաթոշակ այդ դեպքում:
-Այ հենց դա եմ ասում. կարող է այնպիսի իրավիճակ լիներ, որ խնդիր առաջանար որպես ՍԴ նախկին դատավոր նրանց կենսաթոշակ նշանակելու հարցում, դրա համար օրենքում հստակեցում է մտցվում, որպեսզի նման տարակարծություններ չլինեն:
-Պարոն Հովակիմյան, առաջարկվող փոփոխություններից մեկն էլ վերաբերում է դատարանակազմական մարմինների կողմից դատարանի թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման հերթականությանը: Հայտնի է, որ հերթը Կառավարությանն է: Ի՞նչ խնդիր կա:
-Օրենքում հերթականությունը շարադրված է այսպես. Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովը, Կառավարությունը…հիմա մեր առաջարկած փոփոխությունների արդյունքում իրավիճակը համապատասխանեցվում է առկա իրավիճակին, երբ հերթը Կառավարությանն է: Շարադրվում է այսպես՝ Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը, Նախագահը: Իսկ երբ որ բոլոր 3 մարմինները 3-ական նշանակումները արած կլինեն, կարող է իրավիճակ առաջանալ, օրինակ, որ որեւէ դատավոր հրաժարական տա: Այդ դեպքում նրա փոխարեն թեկնածու կառաջադրի այն դատարանակազմական մարմինը, որը նախկինում տվյալ անձին նշանակած է եղել: Պատկերացրեք, հերթը հասել է Կառավարությանը, բայց Նախագահի նախկինում առաջադրած դատավորը հրաժարական է տալիս: Այժմյան կարգավորումներով անկախ այս հրաժարականից թեկնածու պետք է առաջադրեր Կառավարությունը: Սակայն մենք առաջարկում ենք փոխել դա, որպեսզի այնպես չստացվի՝ Կառավարությունը 4 անդամ ունենա, իսկ Նախագահը՝ 2: Սրանով կխախտվի Սահմանադրության 166 հոդվածով նախատեսված հավասարակշռությունը: Որպեսզի նման իրավիճակ չստեղծվի, օրենքում հստակ ամրագրվում է, որ այն մարմինը, որի առաջադրած թեկնածուների թիվը ՍԴ-ում արդեն հավասար է 3-ի, այլեւս չի կարող նոր թեկնածու առաջադրել: Առաջադրում է այն մարմինը, որի կողմից առաջադրված դատավորները 3-ից պակաս են: Սա ավելի շատ ապագային միտված կարգավորում է, բայց քանի որ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ էինք անելու, դրա համար այս խնդիրն էլ որոշեցինք լուծել:
Հ.Գ. Այսօր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 35 պատգամավորների անունից շրջանառության դնելու խնդրանքով ԱԺ նախագահին ներկայացվեց նաեւ ԱԺ որոշման նախագիծ՝ Հայաստանում ապրիլի 5-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: Նախագծում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 107.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով ու Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՕ-001-Ն որոշումը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
Հանրաքվեն չեղարկելու որոշումը հիմնավորվում է նրանով, որ այն հետաձգվեց արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պատճառով: Նշվում է նաեւ, որ հանրաքվեի դրվող հարցը կարգավորվել է Ազգային ժողովում հունիսի 22-ին իրականացված եւ 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով: Նախագծի հիմնական զեկուցող է նշանակվել Վահագն Հովակիմյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը
Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան
Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին
Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն
Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա
Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան
Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին
Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է
Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ
ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել
Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն
Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ
Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ
Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ
Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին
Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն
120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար
Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը
Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը
ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին
Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ
«Գող Բջեն» ձերբակալվել է
ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ
Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար
Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք
ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը
«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT