Քննական կենտրոնների մոտ որեւէ մեքենա չի կայանելու, որեւէ ծնող չի լինելու․ ԿԳՄՍ նախարար

Միասնական քննությունների ժամանակ հերթերը լինելու են գծանշումներով, անվտանգության կանոններն էլ խստիվ պահպանվելու են ինչպես քննասենյակում, այնպես էլ՝ դրանից դուրս։ Քննական կենտրոնների մոտ որեւէ մեքենա չի կայանելու, որեւէ ծնող չի լինելու։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ ընթացքում կուտակումները կանխելու համար շատ խիստ միջոցառումներ են իրականացվելու։

«Պետք է հրաժարվենք ընտանիքներով, բարեկամներով, հարեւաններով քննական կենտրոն գնալ։ Իմ խնդրանքն է, հորդորն է եւ պահանջն է, որ առավելագույնը մեկ ուղեկցորդ ունենա դիմորդը»,- նշեց նախարարը՝ հավելելով՝ ավելի լավ կլինի՝ հնարավորության դեպքում դիմորդը միայնակ գնա քննության։

Ինչ վերաբերում է ծնողներին, ժամանակ առ ժամանակ փոքրաթիվ խմբեր կկարողանան մոտենալ եւ մոնիտորների միջոցով դիտել՝ ինչ է կատարվում կենտրոններում, սակայն ամեն ինչ կկատարվի կաննոների պահպանմամբ։

Հարությունյանն ուղիղ եթերի ընթացքում հորդորեց դիմորդներին եւ նրանց ծնողներին խստագույնս պահել հակամահաճարակային կանոնները, որպեսզի չվարակվեն ու հնարավորություն ունենան մասնակցելու։ Սա ինչ-որ առումով կարող է ճակատագրական լինել․ ջերմություն ունենալու դեպքում անձը չի մասնակցի քննության, եթե, իհարկե, պոլիկլինիկայից որեւէ թուղթ չկա, որ կապացուցի՝ այն քրոնիկ հիվանդության արդյունք է։

Նշենք, որ քննությունները կազմակերպող անձնակազմը անցնելու է ստուգում, դիմորդներին էլ նախապես ախտահանված գրիչներ են տրվելու, որոնք վերջում նետվելու են հատուկ առանձնացված, հերմետիկ փակվող աղբամանների մեջ։

Լսելով այս մասին՝ մեկնաբանություններում ոմանք կատակել էին, թե իրենց օրհնված գրիչով են ցանկանում քննություն հանձնել։

Հիշեցնենք, որ արդեն հայտնի են քննության կենտրոնները, բոլորն անհատապես իրենց քննության վայրի մասին կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի միջոցով։

Ի դեպ, դիմորդները դրանք կարող են ներկայացնել հեռախոսային կամ տպած տարբերակով, կարող են նաեւ ստանալ այն դպրոցներից, որտեղից վերցրել են ծածկագիրը՝ գրանցվելու համար Dimord.am կայքում։

Նախարարը հորդորեց այն դպրոցներից վերցնելիս եւս զերծ մնալ կուտակումներից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2122 դիտում

Ապամոնտաժվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանի առանձնատանը կից ապօրինի շինությունները

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը. 4 ուղեգիր է տրվելու

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ձյուն, ձնախառն անձրև ու անձրև. ՀՀ տարածքում տեղումներ են

Հրազդանում ավտոմեքենա է հրդեհվել

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել

2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ

Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ

ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը

Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ