Միասնական քննությանը մասնակցելու համար մշտական ջերմություն ունեցողները պետք է պոլիկլինիկայից թուղթ ներկայացնեն

Մշտական ջերմությամբ կամ ջերմության տատանումներով ուղեկցվող հիվանդություն կամ նման վիճակ ունեցող դիմորդները քննության օրը քննական կենտրոնի ղեկավարին պետք է ներկայացնեն բժշկական հսկողության ամբուլատոր քարտի քաղվածք համապատասխան հիմնավորմամբ (բնօրինակ):

Տեղեկացնում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ)։

Նշենք, որ հուլիսի 2-ին Հայաստանում կսկսվեն միասնական քննությունները։ Ավելի վաղ նշվել էր, որ, երկրում տիրող համավարակով պայմանավորված, դրանք կանցկացվեն անվտանգության բոլոր կանոնները պահպանելով։ Դիմորդները նաեւ կջերմաչափվեն:

Մեզ հետ զրույցում ԳԹԿ-ի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ այս օրերին իրենց հաճախ են զանգահարում ծնողներ ու նշում, որ իրենց երեխայի ջերմությունը միշտ մի փոքր բարձր է։ Իրենք էլ հորդորում են նման դեպքերում այդ օրը բժշկի տեղեկանք բերել, որը կհաստատի, որ ջերմությունը քրոնիկ հիվանդության կամ պարզապես օրգանիզմի առանձնահատկության արդյունք է։

Գրիգորյանը հիշեցրեց, որ քննությունը մեկ փուլով է ընթանալու, հնարավորությունը բաց թողնելու դեպքում այս տարի չեն ընդունվի։

Այն հարցին, թե ինչպե՞ս են քննություն հանձնելու ինքնամեկուսացված քաղաքացիները, մամուլի քարտուղարը նշեց, որ չի կարող ասել. դա արդեն իրենց գործառույթների մեջ չի մտնում։ Այն պնդմանն էլ, թե ջերմություն ունեցող դիմորդները կարող են ջերմիջեցնող խմել եւ նոր մտնել քննության՝ այդպես վտանգելով բոլորի առողջությունը, նշեց, որ ռիսկ կարող է լինել, սակայն իրենք չէ, որ այդ հարցով պետք է զբաղվեն։ Իրենց գործը քննությունները բոլոր ցուցումներին համապատասխան կազմակերպելն է։

«Մենք հեռու-հեռու նստեցնելու ենք, դիմակներ, ձեռնոցներ ենք բաժանելու, ալկոգելները լինելու են, նստարաններն ախտահանվելու են»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ ինչքան էլ բարդ լինի, ամբողջ ընթացքում հետեւելու են՝ դիմորդները դիմակը դեմքներից չիջեցնեն։

Նա հիշեցրեց, որ կազմակերպման հարցում ներգրավված են ՀՀ առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարությունները, ՀՀ ոստիկանությունը։ Ամեն ինչ կանխատեսելն ու կանխելն իսկապես բարդ է, թեեւ այս ընթացքում ինչ էլ որոշվում է, շատ երկար քննարկումների արդյունքում է լինում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից մեզ հայտնեցին, որ այժմ քննարկումներ կան, սակայն այս պահին մոտեցումն այն է, որ ջերմություն ունեցող դիմորդները չեն կարող մասնակցել քննությանը՝ դրանով վտանգելով մյուսներին։ Նախարարությունից խոստացան ավելի ուշ տեղեկություն հաղորդել, թե քննություններին արդյոք կարողանալո՞ւ են մասնակցել մեկուսացված եւ ինքնամեկուսացված դիմորդները։

Ավելի ուշ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ քննության օրը մինչ մուտք գործելը հնարավոր է՝ 2-3 անգամ ջերմափում կատարվի՝ համոզվելու համար, որ տվյալ անձի մոտ առկա է ջերմություն, եթե այն հաստատվի, դիմորդը քննություն հանձնել չի կարողանա։

Տպել
2048 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա