Երևան
12 °C
ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների հերթական՝ 22-րդ միջոցառումը։
Հարցը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած ՀՀ քաղաքացիներին։
«Միջոցառման շահառու են ՀՀ այն քաղաքացիները, ֆիզիկական անձինք, որոնք առնվազն 85 օրացույցային օր աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում եւ այդ նույն ժամանակահատվածում չեն անցել այլ աշխատանքի»,- ասաց Բաթոյանը։
Նախարարն ընդգծեց, որ ցանկում կան նաեւ բացառություններ, որոնք հիմնականում վերաբերում են վարկային կազմակերպություններին, գրավատներին, ապահովագրական ընկերություններին։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 68 հազար դրամ։
«Աջակցությունից նաեւ չեն կարող օգտվել այն անձինք, ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը, ով 2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաեւ այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ այլ աշխատանքային պայմանագիր է ունեցել, ինչպես նաեւ 2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ անհատ ձեռնարկատեր է, բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել։ Այս միջոցառումից նաեւ չեն կարող օգտվել 20-րդ միջոցառման շահառուները»,- ներկայացրեց Բաթոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ մի քանի օր առաջ արձանագրել են, որ ՀՀ-ում ապրիլին՝ համատարած սահմանափակումների շրջանում, շուրջ 70 հազար աշխատատեղ փակվել է, մայիսին դրանցից 50 հազարը վերականագնվել կամ բացվել է. «Արդյունքում մենք արձանագրեցինք, որ մոտավորապես 20 հազար քաղաքացիներ կան, որոնք կորոնավիրուսի այս շրջանում աշխատանքը կորցրել են եւ նոր աշխատանք չեն գտել։ Մենք որոշում կայացրինք, որ այդ քաղաքացիներին ցուցաբերենք աջակցություն։ Ընդ որում, մենք հույս ունենք, որ աշխատանքի շուկայի վերականգնման այս պրոցեսը կշարունակվի։ Շատ կարեւոր է այս վիճակագրությունը՝ նաեւ մեր գործողությունների տրամաբանությունը հասկանալու համար»։
Վարչապետն ասաց, որ ապրիլին ընթացիկ հաշիվների ուսումնասիրությամբ արձանագրել են, որ ՀՀ տնտեսությունը գահավիժում էր, եւ դրա համար որոշեցին տնտեսական գործունեության սահմանափակումները վերացնելու ճանապարհով գնալ, ու եթե այդ որոշումը չկայացվեր, գուցե մայիսի արդյունքներով փակված լիներ ոչ թե 70 հազար, այլ 100 կամ 150 հազար աշխատատեղ։
«Այս առումով շատ կարեւորում եմ այն, որ մենք կարողանանք, ի վիճակի կլինենք բոլորով չգնալ լոքդաունի վիճակի։ Դա ցույց է տալիս, որ տասնյակ հազարավոր մարդկանց աշխատատեղեր փակվում են դրանից բխող սոցիալական, տնտեսական եւ այլ հետեւանքներով։ Սա նշանակում է նաեւ, որ կարող է պետական եկամուտների հավաքման առումով խնդիրներն ավելի խորանան, ինչը կնշանակի, որ մենք կարող ենք խնդիրներ ունենալ ամենատարբեր, այդ թվում՝ առողջապահության ոլորտի ֆինանսավորման առումով»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այսօր այդ խնդիրը չկա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աջակցությունը տրամադրվելու է միայն անկանխիկ եղանակով, քանի որ 9-րդ միջոցառման ժամանակ շահառուների թիվը մոտավորապես 180 հազար երեխա էր, ինչը նշանակում է մոտավորապես 100 հազարից ավելի շահառու:
«Այդ մարդկանց մեծ մասը չունի բանկային քարտ, եւ կանխիկով տրամադրվեց բանկային համակարգում։ Այդտեղ էլ կար շատ հստակ խնդիր. ինչ անել՝ այդ մարդկանց աջակցելու համար՝ իմանալով, որ նրանք կարող են հերթ կանգնելու խնդրի առաջ կանգնել, թե ասել՝ քանի որ կորոնավիրուս է, այդ մարդկանց ոչ մի բանով չենք օգնում՝ վարակի տարածման շարժունակունությանը չնպաստելու համար»,- նշեց նա՝ հավելելով, որ, սոցիալական ծանր վիճակը հաշվի առնելով, որոշեցին, որ այդ օգնությունը պետք է ցուցաբերել։
Վարչապետն ընդգծեց՝ քանի որ քաղաքացիները հերթ կանգնելու եւ սոցիալական հեռավորություն պահելու սիրահար չեն, ունեցան համաճարակային իրավիճակի որոշակի վատթարացում։
«Իմիջիայլոց հերթ կանգնելու խնդիրը մինչեւ հիմա որեւէ համակարգում լուծված չէ։ Եթե փոստային բաժանմունքների, բանկերի ներսում լուծված է հարցը, դրսում չի լուծվում։ Նույնիսկ այն պարագայում, երբ գծանշումներ են արվում։ Եթե ակտիվություն է ցուցաբերվում, ֆլեշմոբեր են լինում, 1 օր այդ հարցը լուծվում է, գծանշումներ են հայտնվում, այսինքն՝ երբ որ ցուցադրական մասի պոտենցիալ կա, ամեն ինչ նորմալ է։ Հարյուրավոր ահազանգերից հետո հայտնվում են հազարավոր օրինակներ, թե ինչպես են բոլորը բոլոր տեղերում շատ օրինակելի հերթ կանգնում։ Այդ օրը անցնում է, ակտիվությունը նվազում է, հաջորդ օրվանից մենք ունենում ենք գործնականում նույն վիճակը ամեն օր, ամեն տեղ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT