Երևան
12 °C
Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելուց հետո Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ են տրամադրել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասացին, որ Բարձրագույն դատական խորհրդից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Արսեն Նիկողոսյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով ազատելուց հետո՝ հունիսի 19-ին, դատավոր Արսեն Նիկողոսյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված դիմում էր ներկայացրել՝ հայտնելով, որ իր՝ 18.06.2020թ. կայացրած համապատասխան որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում եւ սոցիալական ցանցերում իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին (այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով) սկսել են տարածել վիրավորանք եւ սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ:
Ստացված դիմումի քննարկման համար դատավոր Նիկողոսյանը հրավիրվել էր Բարձրագույն դատական խորհուրդ: Լսելով դատավորին և քննարկելով ստացված դիմումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը նույն օրը դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ դատախազությունը ուսումնասիրում է դատավորի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիք պարունակող գրառումները:
Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գումարը դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո ազատ է արձակվել: Այս ընթացքում Քոչարյանի խափանման միջոցը քննող մի քանի դատավորների թիկնապահ է տրամադրվել. այժմ ոստիկանությունն ապահովում է նաեւ Մարտի 1-ի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
77-ամյա Ալլա Պուգաչովան պատմել է՝ ինչու 4 ամիս չի կարողացել քայլել և անկողնում պառկած է եղել
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ. մրցումային հերթական օրը Հայաստանը 5 մասնակից ունի
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
Պուշկինի լեռնանցքում 5 մլն դոլար ընդհանուր արժեքով ճանապարհաշինական ծրագիր է մեկնարկել
Քննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարները
Վանաձորի Բուլղարական թաղամասում աղջիկը հայտնաբերել է իր 6-ամյա քրոջ մարմինը
Համայնքներին է վերադարձվում հանրային բարիքը՝ ապօրինի մասնավորեցված այգիները, պուրակները, զբոսայգիները
Իշխանություն և առաջընթաց․ վարչապետն ավարտել է հերթական գրքի ընթերցանությունը
ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, որից հետո նորակիչներին տրվում է արձակուրդ
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT