Եղեգնուտ համայնքում բողոքի ակցիա էր․ պատճառը հին համայնքապետի վերադարձն է պաշտոնին

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել։ Պատճառը Վերաքննիչ դատարանի որոշումն է, որով համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը պետք է լքի իր պաշտոնը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում վերականգնվի նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը։  

Բանն այն է, որ հեղափոխությունից հետո բողոքի ակցիաների միջոցով եղեգնուտցիները ստիպեցին Ռազմիկ Մարգարյանին 2018-ի հուլիսի 2-ին հրաժարական տալ։ Վերջինս հրաժարական ներկայացրեց ավագանուն, որից հետո, ըստ կարգի, ավագանին պետք է արձանագրեր այդ հրաժարականը, որպեսզի Մարգարյանը պաշտոնապես ազատված համարվեր պաշտոնից։ Սակայն ավագանին այդպես էլ չի արձանագրել։

Փոխարենն այդ հրաժարականից ելնելով՝ այդ ժամանակ գործող մարզպետ Գագիկ Միրիջանյանը որոշում է կայացրել Մարգարյանի փոխարեն համայնքապետի պաշտոնակատար նշանակել Ռազմիկ Մկրտչյանին։

Հրաժարական տված համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը 2018-ի օգոստոսի 29-ին դիմել է վարչական դատարան՝ համայնքապետի պաշտոնակատարի պաշտոնավարումը դադարեցնելու եւ իրեն նախկին պաշտոնում վերականգնվելու հայցով։ 

Համայնքապետի պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ռազմիկ Մարգարյանը ՀՀԿ-ական է, 34 տարի գյուղապետ է եղել եւ դարձյալ ցանկանում է վերադառնալ իր պաշտոնին։

«Դատարանը 4 ամիս առաջ որոշում է կայացրել, որով անվավեր է ճանաչվել նախկին մարզպետի այն որոշումը, որով ես նշանակվել եմ համայնքապետի պաշտոնակատար»,- ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ շուրջ 300 բնակիչ բողոքի ակցիա է իրականացրել, սակայն նրանց թիվը դեռ ավելանալու է։ Նա նշեց, որ այս ակցիայի միջոցով փորձում էին վարչապետին տեղյակ պահել, որ այսպիսի խնդիր կա եւ ակնկալում են դրա լուծումը։

«Դատարանի վճռում չի նշվում, թե նախկին համայնքապետը պետք է վերականգնվի իր պաշտոնում, սակայն մարզպետարանից ասում են, որ ասվում է այդ մասին»,- պատմեց Մկրտչյանը։

Համայնքապետի պաշտոնակատարն ասաց, որ այսօր արդեն մարզպետն իր ազատման հրամանը ստորագրել է եւ հայտնել, որ ինքը դատարանի որոշման հետ կապ չունի, ու նախկին համայնքապետը պիտի վերականգնվի։

Նա նշեց, որ համայնքում 2000-ից ավելի բնակիչ կա, որի 90 տոկոսը դեմ է նախկին համայնքապետի վերադարձին. «Նախկին համայնքապետը իր եղբայրների հետ հայտնի է ծեծ ու ջարդով։ Նա փաստաթղթեր է կեղծել, կոռուպցիա է թույլ տվել, սակայն համաներման տակ է ընկել»։

Մկրտչյանի խոսքով՝ նախկին համայնքապետից հետո գյուղը խաղաղվել է, ջրագիծ են փոխել, միջհամայնքային ճանապարհ են բարեկարգել, խորքային հոր են վերականգնել. «Ես պատրաստ եմ հեռանալ, բայց չեմ ուզում, որ հինը վերադառնա, քանի որ գյուղը վատ վիճակում կհայտնվի։ Այս համայնքը գեղեցկացել է. մեկը մյուսի թե՛ թաղումներին, թե՛ ուրախություններին մասնակցում է»։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը մեր զրույցում ասաց, որ իր՝ մարզպետ նշանակվելուց հետո հաշվի առնելով դատական պրոցեսները՝ որոշել է համայնքապետի պաշտոնակատարին չհեռացնել պաշտոնից, որպեսզի նա իր աշխատանքն անի։  

Նրա խոսքով՝ այդ ընթացքում համայնքում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել՝ խմելու, ոռոգման ջրի ցանցի վերականգնում, իսկ սուբվենցիոն ծրագրով Եղեգնուտի պատմության մեջ ամենամեծ ծրագիրն է այս տարի իրականացվելու՝ մոտ 2 կմ ասֆալտապատում։ 

«Ես չուզեցի քաղաքական ենթատեքստերով առաջնորդվել, բայց Վերաքննիչ դատարանը, բոլոր բողոքարկումները հաշվի առնելով, վերջնական վճիռ է կայացրել, որ համայնքապետի հրաժարականի դիմումը պետք է ճանաչել անվավեր, քանի որ ավագանին չի արձանագրել այն»,- ասաց մարզպետը։

Մաթեւոսյանը նշեց, որ թե՛ նախկին, թե՛ ներկա համայնքապետները դատարանում կողմ են հանդիսացել։ «Դատարանի վճիռը եղել է ամիսներ առաջ, բայց քանի որ մենք խնդիր ունեինք այն առումով, որ համայնքը կարող է չընդունել դատարանի վճիռը, պարզաբանումներ ստանալու համար գրություն եմ ուղարկել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության իրավաբաններին, արդարադատության նախարարությանը։ Բոլորի պարզաբանումները ստանալուց հետո վերջնական որոշումը հետեւյալն է՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է վճիռը, որը ենթակա է ոչ թե մարզպետարանի կատարման, այլ համայնքապետարանի»։

Մարզպետն ընդծգեց, որ հանդիպել է թե՛ նախկին համայնքապետի, թե՛ ներկա պաշտոնակատարի հետ, զրուցել նաեւ ավագանու անդամների հետ. «Մենք որեւիցե գործառույթ չունենք, բացի նրանից, որ դատարանի վճիռը պետք է փոխանցենք համայնքին, որպեսզի նրանք ի կատար ածեն այն»։

Նրա խոսքով՝ նախադեպային դեպք է, որով դատարանը վճիռ է ընդունել. «Եթե համայնքապետը հրաժարական է տալիս, ապա ավագանին ուղղակի պիտի դա արձանագրի, սակայն մարզպետը առանց այդ արձանագրության նոր պաշտոնակատար է նշանակել»։

Անդրադառնալով բողոքի ակցիային՝ Մաթեւոսյանը նշեց, որ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 60 մարդ. «Ես հենվում եմ ոստիկանության տրամադրած ինֆորմացիայի հիման վրա, բայց հարցը դա չէ, հարցը իրավական պրոցեսն է, եւ քաղաքական ենթատեքստ պետք չէ մտցնել։ Մարզպետարանը չէ այս ամենի հասցեատերը»։

Հարցին՝ համայնքում արտահերթ ընտրություն հնարավոր չէ՞ անել, մարզպետը պատասխանեց. «Արտահերթ ընտրություն հնարավոր չէ, բայց, իմ ունեցած տեղեկություններով, իր լիազորությունները վերականգնած համայնքապետի պաշտոնավարմանը մնացել է 1 տարի։ Նաեւ հավելեմ, որ առաջիկայում տվյալ տարածաշրջանում խոշորացում է նախատեսվում»։  

Թեմայի վերաբերյալ պարզաբանում է տարածել նաեւ Արմավիրի մարզպետարանը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի կողմից համայնքի ավագանուն 2018 թվականի հուլիսի 2-ին ներկայացված հրաժարականի դիմումի հիմքով ՀՀ Արմավիրի մարզպետի՝ 2018 թվականի օգոստոսի 24-ի N287 որոշմամբ՝ Ռազմիկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

ՀՀ Արմավիրի մարզպետի՝ 2018 թվականի օգոստոսի 24-ի N287 որոշումը Ռազմիկ Մարգարյանը բողոքարկել է ՀՀ վարչական դատարան: Դատարանում մարզպետի տված համապատասխան լիազորագրի հիման վրա մարզպետարանի շահերը ներկայացվել է ներկայացուցչի միջոցով: Ռազմիկ Մարգարյանի ներկայացրած բողոքի արդյունքում թիվ ՎԴ/9071/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի վճռով Ռազմիկ Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի (երրորդ անձ՝ Ռազմիկ Մկրտչյան) մերժվել է: Ռազմիկ Մարգարյանի կողմից նշված վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ՝ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ ՀՀ վարչական դատարանի 06.02.2019 թվականի վճիռը՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու և այդ դատական ծախսերը բաշխելու մասով բեկանվել է և փոփոխվել՝ կայացվելով նոր դատական ակտ:

Ռազմիկ Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի (երրորդ անձ՝ Ռազմիկ Մկրտչյան)՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին բավարարել՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը ճանաչել անվավեր:
Վճիռը բողոքարկված և չբեկանված մասով թողնվել է անփոփոխ: Նշված որոշումն ինչպես ՀՀ Արմավիրի մարզպետի ներկայացուցչի, այնպես էլ գործով երրորդ անձ Ռազմիկ Մկրտչյանի ներկայացուցչի կողմից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հունվարի 22-ի որոշուոմներով՝ նշված վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:

Գործով առկա են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի ապրիլի 23-ի և մայիսի 22-ի համապատասխանաբար թիվ ԴԴ8.1-4423/20 և թիվ ԴԴ-9/7005 գրությունները, որոնցով ներկայացվել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի ապրիլի 20-ի թիվ ՎԴ/9071/05/18 վարչական գործով «Որոշումը պարզաբանելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին», «Կատարողական թերթ տալու մասին դիմումը մասով մերժելու մասին», ինչպես նաև «Դիմումը մերժելու մասին» որոշումները:

Այս ողջ ժամանակահատվածում ՀՀ Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանի կոմից բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ռ. Մկրտչյանի, ավագանու անդամների մեծամասնության, այնպես էլ գործով հայցվոր Ռ. Մարգարյանի հետ: Մարզպետի հանձնարարությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի համապատասխան աշխատակիցների կողմից քննարկվել և գործով շահագրգիռ անձանց են ներկայացվել համապատասխան պարզաբանումներ նրանց կողմից բարձրացված հարցերի առնչությամբ: Եվ ՀՀ Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանը, չնայած իր հայեցողական լիազորության, այդուհանդերձ, սկսած պաշտոնավարման օրվանից՝ որպես հավասարակշռության գրավական, Եղեգնուտ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի փոփոխություն չի իրականացրել:

Ավելին՝ ներկայացված ժամանակահատվածում համապատասխան պարզաբանում ստանալու խնդրանքով ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից 2020 թվականի մայիսի 11-ին ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել N01/13/02786-2020 գրությունը, որի վերաբերյալ նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2020 թվականի հունիսի 5-ի N10.1/11887-2020 գրությամբ տեղեկացվել է, որ խնդրի վերաբերյալ դիրքորոշումը 2020 թվականի մայիսի 18-ի թիվ /10.1/10478-2020 ելից գրությամբ ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որից հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունիսի 11-ի NՍՊ/14.1/15486-2020 գրությամբ էլ ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը, համաձայն որի՝ Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու օրենքով սահմանված կարգը չի պահպանվել:

Գործով առկա է նաև ՀՀ վարչական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 17-ի թիվ ՎԴ/10359/05/18 վճիռը, որով Ռազմիկ Արամայիսի Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի՝ մարզպետի, երրորդ անձ՝ ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի օրինական ընտրված և գործող համայնքի ղեկավարին՝ Ռազմիկ Մարգարյանին, համայնքի կլոր կնիքը, համայնքի վարչական շենքի և նրա աշխատասենյակի բանալիները վերադարձնելու գործողություն կատարելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին մերժվել է, որն էլ Ռազմիկ Մարգարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, և 2020 թվականի մայիսի 29-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, սակայն դեռևս դատական նիստի օր որոշված չէ:

ՀՀ Արմավիրի մարզպետի՝ 2020 թվականի հունիսի 22-ի NՄՈ/203-2020 որոշմամբ՝ անվավեր է ճանաչվել մարզպետի՝ 2018 թվականի օգոստոսի 27-ի N247 որոշումը:

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա, իսկ 6-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ որպես օրինականության սկզբունք, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 162-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, և արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտերը պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտը դատարանը կայացնում է Հայաստանի Հանրապետության անունից: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարամն մարմինների պաշտոնատար անձանց համար: Հետևաբար վերոհիշյալ սահմանադրական և օրենսդրական իրավակարգավորումներից բխում է, որ մարզպետը իր լիազորությունները և դրանից բխող գործողություններն իրականացրել է սահմանված կարգին համապատասխան. մարզպետն իրավասու չէր չկատարելու դատարանի կողմից ընդունված դատական ակտը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ այս ողջ գործընթացին զուգահեռ ՀՀ Արամվիրի մարզպետի անմիջական աջակցությամբ Եղեգնուտում իրականացվել են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների բարելավման ուղղված աննախադեպ աշխատանքներ, մասնավորապես՝

2020 թվականին Եղեգնուտ համայնքը ներկայացրել է երկու սուբվենցիոն ծրագիր:

Եղեգնուտ համայնքի կենտրոնական 1-ին, 3-րդ, 5-րդ փողոցների և միջփողոցային ճանապարհների ասֆալտապատում:

Ծրագիրը քննարկվել և արդեն իսկ հավանության է արժանացել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 174 մլն 631.0 հազ դրամ (ծրագրի արժեքի մեծությամբ 3-րդն է), որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է՝ 78 մլն 583.95 հազ դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 55%՝ 96 մլն 047.05 հազ դրամ:

Եղեգնուտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում և ընդլայնում /դեռևս քննարկման փուլում է/:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 942.8 հազ դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է՝ 13 մլն 471.4 հազ դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 50%՝ 13 մլն 471.4 հազ դրամ:

2020թ. Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Եղեգնուտ համայնքում նախատեսվում է իրականացնել ներտնտեսային ոռոգման համակարգի վերականգնման ծրագիր՝ շուրջ 14.3 մլն դրամ արժեքով:

2019թ. ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակում և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվել են Եղեգնուտ համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ։

Կասկածի տակ դնելով համայնքի զարգացման ուղղությամբ իրականացված և նախատեսվող ծրագրերը՝ նշանակում է մերժել համայնքի առաջընթացը:

Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում համայնքի բնակչությանը դրսևորել հանդուրժողականություն, հավասարակշռվածություն և բարձր պատասխանատվություն՝ համայնքում իրականացվող ծրագրերի շուրջ համախմբվելու համար: Անհրաժեշտ է, որ մենք բոլորս, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինը՝ ի դեմս համայնքի ավագանու, ճշմարտացիորեն բացատրական աշխատանք տանի բնակչության հետ՝ ստեղծված իրավիճակը մեղմելու համար: Ավագանին՝ որպես ներկայացուցչական մարմին, պետք է ապահովի համայնքում հասարակության անդորրը:

ՀՀ Արմավիրի մարզպետարանը՝ որպես տարածքային կառավարման քաղաքականություն իրականացնող մարմին, ինչպես մարզի մյուս համայնքներում, այնպես էլ Եղեգնուտում գործում է օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վեապահված լիազորությունների շրջանակներում:

Հավատացած եղեք, որ համայնքում անհրաժեշտ հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի դրսևորումները կնպաստեն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացմանը և ոլորտում օրինականության հաստատմանն ու պահպանմանը»,- նշված է մարզպետարանի պարզաբանման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2564 դիտում

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև

Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել