Երևան
12 °C
Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը իր հերթական խոհանոցային տեսանյութում անդրադարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթին: Եթե կարճ ձեւակերպենք նրա ասածը, իմաստը հետեւյալն է. ինքը փող է տվել մեր թերթին, որպեսզի իր ընտանիքի մասին վիրավորական հրապարակումներ չլինեն:
Էստեղ, ինչպես ասում են, Մինասյանը աղտոտել է իր եփած բորշչը եւ հանգամանքների բերումով մենք հիմա կապացուցենք այդ մարդու էությունը եւ բոլորդ կտեսնեք, որ շանտաժը նրա եւ նրա ընտանիքի հիմնական գործելակերպն է:
Ընդգծենք, այն ինչ կկարդաք ստորեւ, հիմնավորված է աուդիոձայնագրություններով, սքրինշոթերով: Նաեւ ուզում ենք ասել, որ այսպես ստացվել է ոչ թե այն պատճառով, որ մենք ինչ-որ մեկին թաքուն եւ նենգաբար ձայնագրել ենք, այլ պարզապես աուդիոհաղորդագրությունները եւ տեքստային հաղորդագրությունները դարձել են այս խոսակցության հիմնական գործիքը եւ Մինասյանի երեկվա զառանցանքից հետո հաճելի զարմանքով արձանագրեցինք, որ այդ ամենը դեռ պահպանվել են սոցիալական ցանցի արխիվում: Նկատի ունենք, այս պատմության մեջ ոչ ոքի նկատմամբ ոչ մի անազնվություն թույլ չենք տվել, ինչը շատ կարեւոր է:
Ասենք նաեւ, որ առնվազն այս փուլում կօգտագործենք պայմանական անուններ, իսկ խոսակցության բովանդակությունը կփոխանցենք ճշգրիտ՝ բայց որոշակիորեն խմբագրված, ավելի ճիշտ մաքրագրելով այն տնայնախոսույթունից, երբեմն՝ հայհոյախոսությունից: Ի վերջո, այն ժամանակ մարդիկ չեն ակնկալել, որ սա երբեւէ հրապարակվելու է եւ ուրեմն հաղորդակցությունը մաքուր գրական հայերենով չի եղել:
Եւ ուրեմն, մի քանի տարի առաջ «Հայկական ժամանակի» կայքում՝ armtimes.com-ում տպագրվում է մի նյութ մի դատական պրոցեսի մասին, որի վերնագիր է դառնում դատավարության մասնակիցներից մեկի կողմից արած հայտարարությունը, որի մեջ օգտագործվում է Սաշիկ եւ Միշիկ ձեւերը:
Մի անձ, ով Հայաստանում հայտնի է որպես Միքայել Մինասյանի անձնական ներկայացուցիչ (անվանենք նրան՝ Այսինչ) եւ այսօր էլ հանդես է գալիս այդ դերում, Միջնորդի միջոցով (անվանենք նրան՝ Միջնորդ) կապվում է «Հայկական ժամանակի» ղեկավար ներկայացուցիչներից մեկի հետ, թողնելով հետեւյալ հաղորդագրությունը. «Այսինչն էր զանգել. «ՀԺ»-ում նյութ կա, որ վերնագրի մեջ գրված է Միշիկ: Ասում է՝ մենք ժամանակին պայմանավորվածություն ունենք, թե համագործակցություն (նկատի ունի՝ «ՀԺ»-ի հետ), որ այդ ձեւով չգրվի, խնդրում է, որ փոխեն: Ավելի շատ՝ Սաշիկի մասով չէ, Միշիկի մասով: Կարճ ասած՝ խնդրանքն էն էր, որ վերնագիրը փոխվի: Ասացի կփոխանցեմ»:
«ՀԺ»-ի ներկայացուցիչը այս ուղերձին պատասխանել է հետեւյալ կերպ. «Ի՞նչ պայմանավորվածություն: Խնդրանքը հասկացա, բայց ի՞նչ պայմանավորվածություն: Չի լինի, առավելեւս, եթե զուգահեռ խառնակիչ ձեւակերպումներ են օգտագործվում: Էդ ու՞մ հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն եւ ո՞վ է պայմանավորվել: Քանի որ քո միջոցով է ասել, թող քեզ էլ պատասխանի կոնկրետ, էդ ի՞նչ պայմանավորվածություն է»:
Որոշ ժամանակ անց Միջնորդը պատասխանում է. «Գուցե ե՞ս եմ սխալ փոխանցել միտքը: Այսինչը չէր ասում՝ նախկինում պայմանավորվել ենք Միշիկի անունը չտալ: Ասում էր՝ մամուլում Միշիկը Միշիկ չեն գրում, Միքայել Մինասյան են գրում, կամ էլ Սաշիկի անունի հետ խի՞ կապվի: Էս կոնտեքստում էր ասածը, խնդրում եմ ասա փոխեն: Զուտ խնդրանքի կոնտեքստ է: Կարող եմ զանգել հարցնել, «ՀԺ»-ից ասում են՝ ի՞նչ պայմանավորվածություն: Բայց կարող է ես եմ սխալ վերարտադրել: Ոնց որ միշտ նախկինում եղել է. ոնց որ մի էդպիսի միտք ասաց: Կարող եմ զանգել ասել՝ նախկինում ո՞նց է եղել»:
Որոշ ժամանակ անց Միջնորդը նորից հաղորդագրություն է թողնում. «Նորից զանգեց Այսինչը: Ասում է՝ մենք ընդհանուր հասկացվածություն ենք ունեցել, տրադիցիոն, որ դուք էլ եք մեդիա, մենք էլ ունենք մեդիաներ՝ իրար չվիրավորենք մեր մեդիաներով: Էդ նկատի ունենք: Ու ասում է, ոչ մի պայմանավորվածության մասին խոսք չկա: Զուտ էս հասկացվածության պահն է էլի: Որ մեդիաներով դուք մեզ չեք կպնում, մենք ձեզ չենք կպնում: Սա խնդրանք է, խնդրում եմ ես: Ասում է՝ մենք 10 հատ մեդիա ունենք, դուք մի հատ մեդիա ունեք՝ իրար չվիրավորենք, իրար չխփենք»:
Սրան ի պատասխան «ՀԺ»-ի ներկայացուցիչը գրել է. «Չի մեռնի Միշիկը: Թող վիրավորեն իրենց տասը մեդիաներով: Էդ ի՞նչ բառապաշար է. պայմանավորվածությունը դարձավ ըմբռնում, ըմբռնումը եսիմ ինչ: Իմ պատասխանը բացասական է. ի նշան նրա, որ իրենց հետ ոչ պայմանավորվածություն, ոչ ըմբռնում, ոչ էլ ուրիշ բան չունեմ: Ասա՝ ես ասում եմ՝ չի լինի»:
Սրան ի պատասխան Միջնորդը նորից հաղորդագրություն է գրել. «Այսինչը ասում է, մենք էդպես չէինք ասում, էդ նկատի չունեինք, որ պայմանավորվածություն է եղել: Ասում է, ոնց որ էդպիսի լուռ համաձայնություն կա, որ մենք ձեզ չենք հայհոյում, դուք մեզ չեք հայհոյում»:
«ՀԺ»-ի ներկայացուցիչը գրել է. «Ես իրենց հայհոյում եմ: Արհամարհել է պետք դրանց: Ինչ էլ նկատի ունեցած լինեն, մենք դրա հետ խնդիր ունենք: Թող որեւէ բան նկատի չունենան: Հո կրակը չե՞նք ընկել, որ բարեւ ենք տվել»:
Վերջին միտքը պարզաբանելով ասենք, որ «ՀԺ»-ի ներկայացուցիչը ծանոթ է եղել Մ. Մինասյանի ներկայացուցչի հետ, իսկ «ՀԺ»-ի լրագրողները նրանից հարցազրույցներ են վերցրել մի քանի անգամ:
Ի դեպ, փորփրելով «ՀԺ»-ի արխիվը, արձանագրեցինք, որ տարիներ առաջ մի նյութում շատ կոպիտ բառ է օգտագործված եղել Մ. Մինասյանի ընտանիքի՝ իգական սեռի մի ներկայացուցչի հասցեին: Մ. Մինասյանի ներկայացուցիչը դիմել է «ՀԺ» խմբագրություն եւ խմբագրությունը կոռեկտությունից եւ իրավական պատճառով այդ բառը ջնջել է, հաշվի առնելով, որ դա կապված է եղել կնոջ եւ երեխայի հետ եւ կարող էր իրավական խնդիր առաջացնել կայքի համար: Այս դեպքը, փաստորեն, դիտարկվել է որպես «պայմանավորվածություն»:
Ի դեպ, «ՀԺ»-ի հիմնական քաղաքականությունը երկար տարիներ եղել է այն, որ մարդկանց մականունները պետք է օգտագործել չափազանց ժլատ եւ հազվադեպ, միայն ըստ պատեհության:
Իսկ իր վիդեոուղերձում Մ. Մինասյանն ասում է, որ ֆինանսավորել է «ՀԺ»-ն, որ իր ընտանիքին չվիրավորեն: Փաստորեն վերը նշված պարզաբանումներից հետո կարող ե՞նք արձանագրել, որ տասնյակ տարիներով իր կոռումպացված ընտանիքի գործերին չանդրադառնալը հայկական մամուլում՝ գին է ունեցել:
Կամ այսօրվա մամուլը երկրի ղեկավարի ընտանիքի հասցեին ինչ ասես գրում է թերեւս ա՞յդ պատճառով, որ այսօրվա ղեկավարի ընտանիքը նրանց փրկագինը չի՞ վճարում: Իսկ Մ. Մինասյանի ընտանիքին չհայհոյողները՝ շարունակում են ստանալ այն, ինչ ստանում էին նախկինում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ոչ սթափ վիճակում կրակել ու կյանքից զրկել է ազգականին. սպանություն Ծաղկունք համայնքում
Ուկրաինայում պատերազմը մոտենում է ավարտին. առավելությունը ռուսական կողմում է. Պուտին
Հունիսի 1-ին կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածների երթևեկությունը
Ուժեղ քամին ծառեր և էլեկտրասյուներ է տապալել Երևանում ու մարզերում
Հայաստանը կարիք ունի կրթված, պատասխանատու և մտածող երիտասարդների. Արփինե Սարգսյան
ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա՝ ԵՄ-ի հետ մերձեցման Հայաստանի ղեկավարության քայլերի շուրջ խորհրդակցությունների
Հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկությունում ստուգումների արդյունքում թույլատրվել է 2-ից ներմուծումը ՌԴ. ՍԱՏՄ
Նարեկ Կարապետյանի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ԿԳՄՍՆ
ՔՊ թիմը Փաշինյանի գլխավորությամբ Տավուշում շարունակում է քարոզարշավը․ վարչապետը ժամանակացույց է հրապարակել
Քոչարյանը ստել է ընտրությունների կեղծման մասին միջազգային զեկույցների վերաբերյալ․ քաղաքագետ
Սպռավըչկա. Փարուխի դեպքերը տեղի են ունեցել 2022-ի մարտին, Պրահան՝ հոկտեմբերին. Հարությունյանը՝ Քոչարյանին
Արաբկիրի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Թրամփը մեկնել է Սպիտակ տան իրավիճակային սենյակ՝ Իրանի հարցով վերջնական որոշում կայացնելու
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է անհետ կորած անձանց հարազատների հետ
«Տավուշում 16 մլն-ով 1931 տուն է սարքվում. սա ապրելու մասին է». «Փաշինյան, գազին հուպ տուր»․ ՔՊ-ն՝ Տավուշում
Մեզ 2022 թվականին անգամ սաղավարտ ու զրահաբաճկոն չէին տալիս, իսկ հիմա զենք ենք արտահանում. Խաչատրյան. տեսանյութ
Վթարային պայմաններում գործող Աշտարակի ամենամեծ դպրոցը շուտով նոր շենք կունենա․ տեսանյութ
Ասում է՝ պերեվառոտ կանենք. ընենց կանենք՝ ուղնուծուծով էդ պերեվառոտ բառը չեք հիշի. Խուդավերդյան
Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար
ՌԴ պաշտոնյաները, ներգրավելով ՀՀ քաղաքացիների, փորձել են զավթել իշխանությունը, իրականացրել են փողերի լվացում
Ես ասել եմ Նիկոլ Վովաևիչին, և նա կհաստատի դա, Երևանն ինչ էլ որոշի՝ չի վնասի Ռուսաստանի և Հայաստանի կապերին
Կալուգացի շպիոնի, «խելացի» Ծառուկյանի վզներին թոկ են գցել, որ ՀՀ-ն սկուտեղի վրա մատուցեն տերերին. տեսանյութ
Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու
Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ․ Կրեմլ
Մարդկանց վիրավորող Քոչարյանի ու նրա թիմի քյաֆթառությունն անբուժելի է. Չախոյան․ տեսանյութ
ՀՀ կառավարությունը պատրաստ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ամբողջացնելու նպատակով
Մանկապարտեզ, դպրոց ենք կառուցում, ասում են ադրբեջանցիների համար, մեր երեխեքին նայում՝ ադրբեջանցի եք տեսնո՞ւմ
IDBank-ի աջակցությամբ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի, Թոնի Այոմիի անվան մրցանակներ
Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավորվել է․ տեսանյութ
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին
Խուզարկություններ ԲՀԿ-ի Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված
Եղել է խմած, հանդիպել է Ալիկ Ալեքսանյանին և Ջերմուկի ուղղությամբ մարտական դիրք հանձնելու սուտ մատնություն արել
Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները
Հանրապետության տոնի առթիվ Քննչական կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվել են
Շողակաթ համայնքի ղեկավարը չարաշահել է լիազորությունները, օգտագործել է կեղծ փաստաթուղթ․ գործը դատարանում է
ՌԴ-ն ցանկանում է 50 մլն դոլարով 100 հազար հայի ուղարկել ՀՀ՝ ոչ Փաշինյանի օգտին քվեարկելու համար. Reuters
Պուտինի և Հայաստանի փոխվարչապետի առանձին հանդիպում նախատեսված չէ. Պեսկով
Վաղվա անատամ քյաֆթառն այսօր անատամներին ձեռք է առնում. Սաֆարյանը՝ Խաչատրյանին
ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի ընտրության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը սկզբունքային է. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Այն, ինչ անում էին նաև խաչը դոշներից կախած մարդիկ, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT