Երևան
12 °C
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրապարակած քարտեզում ինքնամեկուսացվածները հատկապես շատ են Երեւանում։
Նշենք, որ քարտեզը ցույց է տալիս COVID-19-ի դրական ախտորոշմամբ եւ ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների հասցեները։ Նշված մեկ կետը մեկ հասցե է՝ մոտավոր ճշտությամբ՝ 50-100 մետր, որպեսզի ապահովվի քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությունը։
Մեր ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ինքնամեկուսացվածներ կան Երեւանի բոլոր 12 վարչական շրջաններում, թիվը հատկապես մեծ է օրինակ՝ Նոր Նորքում։ Այստեղ այն մինչեւ 1000-ի է հասնում։
Կետերը շատ են Նանսենի, Թեւոսյան, Բադալ Մուրադյանի փողոցներում, Նորքի 5-րդ զանգվածում եւ այլն։
Գրեթե նույն պատկերն է Շենգավիթում, որտեղ եւս ինքնամեկուսացվածները շատ են։ Կարմիրով է ներկված Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցը, կան կետեր Մանանդյան, Արարատյան, Տարոնցի փողոցներում, Կաշեգործների փողոցի եւ Բագրատունյաց պողոտայի, թիվ 110 դպրոցի մոտակայքում գտնվող վայրերում։
Կարմիր կետերը գրեթե բացակայում են Ներքին Շենգավիթի 7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 2-րդ փողոցներում։
Ընդգծենք, որ Շենգավիթը տարածքով Երեւանի 2-րդ ամենամեծ վարչական շրջանն է, այնտեղ բնակվում է 137․400 մարդ, Նոր Նորքում բնակչության թիվը 129․400 է (տվյալները՝ Երեւանի քաղաքապետարանի կայքից)։
Ինչպես երեւում է քարտեզում, ինքնամեկուսացվածներ շատ կան նաեւ Մալաթիա-Սեբաստիա եւ Արաբկիր վարչական շրջաններում։ Թիվը մի քանի հարյուրի է հասնում։
Մալաթիա-Սեբաստիայի դեպքում հատկապես շատ են Սեբաստիայի եւ Շահումյանի փողոցներում, հարակից տարածքներում։ Կան նաեւ դեպքեր Մանուկյան փողոցում։
Նկատենք, որ ամենաշատ բնակիչներ ունի հենց այս շրջանը՝ 142․600 մարդ։
Արաբկիրի Այգեկցու եւ Հովսեփ Էմինի փողոցներում կան մի շարք դեպքեր, կարմիր կետեր են առկա Ավետ Ավետիսյան փողոցում, Երեւանի Ժամացույցների գործարանի շրջակայքում եւ այլն։
Մի քանի հարյուր ինքնամեկուսացված կա նաեւ Կենտրոնում, այստեղ ընդգծված են հատկապես Աբովյան եւ Տերյան փողոցները, հարակից տարածքները։ Կետեր կան Թումանյան փողոցում եւ այլն։
Էրեբունի վարչական շրջանում հատկապես շատ են նշված վայրերը Նոր Արեշի 27-րդ, 34-րդ, 36-րդ փողոցներում, Ռոստովյան փողոցում եւ այլն։
Աջափնյակում էլ մի շարք ինքնամեկուսացվածներ կան Բաշինջաղյան փողոցում, Առաքելյան, Սիսակյան, Արզումյան փողոցների մոտակայքում։
Համեմատաբար պակաս, սական էլի շատ դեպքեր կան Նորք-Մարաշ, Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։
Ավանում ինքնամեկուսացվածներ կան Տաշքենդի փողոցում։
Քանաքեռ-Զեյթունում, ինչպես ցույց է տալիս քարտեզը, հիմնականում շատ են Զաքարիա սարկավագի, Յաղուբյան եւ Ռուբինյանց փողոցներում, կան կետեր Ավետիս Ահարոնյանի փողոցում, շատ քիչ էր՝ օրինակ Դավիթ Անհաղթի փողոցում եւ այլն։
Համեմատելով վերջին երեք վարչական շրջանների հետ՝ ինքնամեկուսացվածների թիվը մի փոքր պակաս է Դավթաշենում։ Այստեղ առավել ընդգծված է Դավթաշենի 3-րդ թաղամասը, պակաս՝ 1-ին եւ 4-րդ թաղամասերը։
Վարչական շրջաններից Նուբարաշենում ամենաքիչ ինքնամեկուսացվածներն են։ Նուբարաշենը բնակչության թվով ամենափոքր վարչական շրջանն է Երեւանի՝ 9700 բնակիչ։
Ինքնամեկուսացվածների թիվն այստեղ մի քանի տասնյակ է։ Կարմիր կետեր կան 9-րդ եւ 16-րդ փողոցների մոտակայքում եւ գրեթե չկան 13-րդ, 15-րդ, 17-րդ եւ առաջին փողոցներում։
Նշենք, որ քարտեզը թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է
Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված նոր համագործակցություն. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Հայաստանում հավատարմագրված դիվանագետները վառել են ԱԳՆ տոնածառի լույսերը. լուսանկարներ, տեսանյութ
Սրբուհի Գալյանը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին
Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ փեսան մեղադրյալի կարգավիճակ ունի. հայտնի է խափանման միջոցը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում
Supermicro-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ-ի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը
Հայտնի է 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը. ամփոփվել են քվեարկության արդյունքները
Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ
237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին
Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»
Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ
Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ
Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը
Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել
Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը
Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը
Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին
Կադրային փոփոխություններ դատախազությունում
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ
Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը
Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին
Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին
Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան
ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին
«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան
Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան
Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին
Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Թրամփն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում. Պեսկով
Հոգևոր դասը պետք է որոշման գա՝ պահպանում է կուսակրոնության ինստիտուտը, թե ոչ. Փաշինյանը՝ նոր Կանոնագրքի մասին
Ucom-ը և Armflix-ը ներկայացրին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը
ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձել է պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելու հանգամանքին
Ինչ միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև. պարզաբանում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT